Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՍԵՐԸ. «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

«Թավշյա հեղափոխությունը» բազմաթիվ տեսակետների, ենթադրությունների, դրա իրականացման սցենարների մասին վերլուծությունների ու քննարկումների առիթ է դարձել: Մեր նպատակն է ուսումնասիրել «թավշյա հեղափոխության» տնտեսական ասպեկտներըՙ վեր հանելու երեւույթի հնարավոր առանձնահատկությունները, հասկանալու «զուտ հայկական ֆենոմեն» անվանելու հավանական հիմքերը: Միաժամանակ, կարեւորում ենք անաչառորեն գնահատելու «թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն, ինչպես նաեւ բացթողումները, որոնք, միասին վերցրած, կարող են ուսանելի լինել ապագա ծրագրերը մշակելիս կամ կանխատեսումներ կառուցելիս:

Մեր դիտարկմամբ, անկախության տարիներին հայությանը մտահոգող հետեւյալ հիմնական խնդիրների շուրջ են եղել քաղաքական եւ տնտեսական զարգացումները.

– արտաքին եւ ներքին անվտանգության ապահովում,

– անկախության, պետականության քաղաքական եւ տնտեսական հիմքերի կայացում,

– արդարության, առաջին հերթինՙ սոցիալական արդարության սկզբունքի արմատավորում,

– աշխատանքի եւ աշխատատեղերի ստեղծման համար բարենպաստ պայմանների ձեւավորում,

– աղքատության մակարդակի կրճատում:

Եթե վերլուծենք անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանի ներքաղաքական զարգացումները, իշխանությունների դեմ զանգվածային բողոքի տարբեր դրսեւորումները եւ, ի վերջո, իշխանափոխությունները, ապա դրանց հիմքում վերը նշված խնդիրների տարբեր «փնջերն» են եղել: Ինչ վերաբերում է «թավշյա հեղափոխության» առանցքային խնդրին, որքան էլ որ մեր կարծիքը տարբերվի արհեստավարժ քաղաքագետների կարծիքներից, օրեցօր ավելացող ՍՈՒՏ-ն ու ԿԵՂԾԻՔ-ն էին, որը ժողովրդի, նույնիսկ իշխանական կուսակցության եւ պետական ապարատում ծառայողների մեծ մասի համար դարձան անընդունելի եւ անտանելի:

Դրա կարեւոր մի դրսեւորում էր նախորդ իշխանությունների կողմից տրված խոստումները ներդրումների եւ որպես հետեւանքՙ նոր աշխատատեղերի ստեղծման մասին: Հիշեցնենք, որ ներդրումների անվան տակ նախորդ Կառավարությունը ներակայացրել էր ընդամենը պետական բյուջեի ծախսային հոդվածները, որոնց մի զգալի մասն ընդհանրապես անմիջական կապ չունեն տնտեսության զարգացման հետ: Այսպես օրինակ, բիզնես ներդրումների անվան տակ ներկայացվել են.

– մանկատների եւ խնամքի կենտրոնների վերանորոգում եւ հիմնանորոգում,

– քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների իրականացում,

– օրենսդրության կատարելագործման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծում,

– աջակցություն Հայաստանի Կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում,

– ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը եւ քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր,

– մարզադահլիճների եւ մարզաառողջարանային համալիրների կառուցում,

– գույքի օտարման ծրագրեր, ինչպես նաեւ բիզնես ներդրումների անվան տակ ներկայացված այլ անհեթեթություններ:

Հետեւաբար, հեղափոխությունը կարելի է ընկալել նաեւ որպես ստի եւ կեղծիքի հանդեպ անհարդուժողականության դրսեւորում:

Ինչպես եւ ամեն հեղափոխություն, Հայաստանում տեղի ունեցածին եւս բնորոշ էին բազմաթիվ օրինաչափություններ, որոնց մասին շատ է խոսվել: Քիչ չեն նաեւ համեմատություններն ու ընդհանրությունները Ֆրանսիական հեղափոխության, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության, անգամՙ Սպարտակի ապստամբության հետ: Այնուամենայնիվ, մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչո՞վ է այն տարբերվում մյուսներից:

Եվ այսպես, որոնք են հեղափոխության առանձնահատկությունները:

Նախ, հեղափոխությունը կրել է բացառապես խաղաղ, ոչ բռնի եւ խաղաղ բնույթ: Այս իմաստով, այն կարելի է անգամ կոչել «անարյուն իրագործված հեղափոխություն»:

Պետք է նկատել, որ «անարյուն» բնույթը պայմանավորված էր նախորդիՙ իշխող ուժի կամովին հեռացմամբ, առանց առճակատման եւ ընդհարումների, ինչը թույլ տվեց նոր ուժին իշխանության գալ առանց ավանդական ցնցումների: Սա եւս այս հեղափոխության առանձնահատկություններից է:

Կարեւոր ձեռքբերումներից մեկը, թերեւս, այն է, որ տնտեսական անկում չի արձանագրվել, պահպանվել է տնտեսական զարգացման շարունակականությունը եւ ոչ միայն չեն եղել ցնցումներ, որպես այդպիսին, այլեւ առանձին ոլորտներում ավելի առաջանցիկ աճ է գրանցվել, մասնավորապեսՙ շինարարության ոլորտում:

Ֆինանսական հատվածում վստահության գործոնով պայմանավորված եւս մեկ ձեռքբերում կարելի է արձանագրել ՙ ազգաբնակչության ավանդների ծավալի աճը: 125 մլրդ դրամով աճել են ավանդները միայն ամռան ամիսների ընթացքում:

Ազգային դրամանիշը կայուն է եւ պահպանում է իր կայուն հետագիծը: Պետական պահուստները 2 միլիարդից ավելին են, ինչը ապահովության եւ անվտանգության բարձր մակարդակ է: Անցյալ մայիս ամսին, ՀՀ ԿԲ-ն ոչ թե վաճառել, այլ գնել է 44 մլն դոլար: Սա նշանակում է, որ առկա են բարենպաստ հիմքեր:

Հուլիսի 1-ից ներդրվել է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը: Երկարաժամկետ հեռանկարում դրանք այն գումարներն են, որոնք կարող են եւ պետք է օգտագործվեն Հայաստանի տնտեսությունում, հատկապես արդյունաբերական ծրագրերի համար:

Այս ամենն ավելի նման է ոչ այնքան հեղափոխության, որքան աստիճանաբար տեղի ունեցող էվոլյուցիոն զարգացումների, որոնք ինչ-որ հանգրվանում պետք է խտացված դրսեւորվեին նոր որակի ձեւավորմամբ եւ որակական փոփոխություններով, որի մեկնարկը տվեց «թավշյա հեղափոխությունը»: Այլ խոսքով, հայկական իրականության մեջ ձեւավորվեց նոր ֆենոմենՙ քաղաքական գրադուալիզմ, ինչը կարելի դասել առանձնահատկությունների շարքին:

Մյուս առանձնահատկությունը, թերեւս, այն փաստն է, որ քաղաքացուն փողոց դուրս բերելը եւ առաջնորդելը, պարզվում է, ավելի հնարավոր է, քան տարիներ շարունակ քարոզչություն ծավալելն առ այն, թե որքան կարեւոր է յուրաքանչյուր ընտրողի ձայնը եւ որքան մերժելի է հաշտվողականությունն ու կաշառքով քվե տալն այս կամ այն թեկնածուին:

Կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ հենց կաշառակերության, կեղծիքների, պետական ունեցվածքի թալանի եւ կլանների, կեղեքողների դեմ քաղաքացիական հանրության համախմբումն է:

Իրականում, «թավշյա հեղափոխության» կարեւոր առանձնահատկությունն ու հաջողության արմատներն ավելի խորն են. Ժողովրդի դժգոհությունը կուտակվել է աստիճանաբար:

Անփոխարինելի նպաստող գործոնի դեր խաղացին սոցիալական ցանցերը, ինչպես նաեւ մեծ մասայականություն վայելող առցանց լրատվամիջոցները, որոնք ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում էին հեղափոխության բոլոր զարգացումները: Նախկինում ընդդիմադիր շարժումներ նախաձեռնող եւ ղեկավարող քաղաքական ուժերը կարող էին միայն երազել նման թափանցիկության եւ իրադարձությունների անաչառ լուսաբանման մասին:

Թեեւ շատերի համոզմամբ «թավշյա հեղափոխության» հիմնական պատճառները, խնդիրները եւ շարժիչ ուժերը հիմնականում տեղական բնույթ էին կրում, այնուամենայնիվ, բազմաթիվ փորձագետների վկայությամբ, ստացավ տարածաշրջանային եւ միջազգային նշանակություն:

Առանձնահատկություններից բացի, կարեւոր է անդրադառնալ նաեւ հեղափոխության հիմնական ձեռքբերումներին եւ ձախողումներին:

Անաչառությունը պահպանելու համար հեղափոխության ձեռքբերումները կմեջբերվեն իշխանության հայտարարություններից, իսկ բացթողումներըՙ ընդդիմախոսների տեսակետներից :

Եվ այսպես, կարեւորագույն ձեռքբերումներից են.

Ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 50000 աշխատատեղեր:

2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով: Մասնավորապեսՙ

*ոչ պետական հատվածում ՙ15.8%-ով,

*պետական հատվածումՙ0.7%-ով:

10%-ով կբարձրացվեն ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձերը:

Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից անվճար է բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը 1 միլիոն ՀՀ դրամ արժե:

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կրճատվել է: Նախկին 50-ի փոխարեն մնացել են միայն 7-ը: ՊԵԿ-ում հաշվառված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 45-ով:

Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանումՙ այսուհետ գործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:

Մինչեւ 24 միլիոն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկությունները կազատվեն շրջանառության եւ եկամտային հարկերից:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում շահութահարկի դրույքաչափը կիջեցվիՙ 20-ի փոխարեն 18%:

Հարկային նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է տաքսու անհատ վարորդներին ազատել հարկերից:

Կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր եւ միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր: Եթե գյուղացին, օրինակՙ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծի 11.000.000 դրամով անասնագոմ, կառավրությունը գյուղացու 11.000.000 դրամի ծախսած 50% գումարը կանխիկ իրեն հետ է տալիս, իսկ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսն է հետ տալիս:

2019թ. հունվար-փետրվար ամիսներին շինարարության ոլորտում գրանցվել է 20%-ը գերազանցող աճ:

Ստորագրվել է ուղիղ համաձայնագիր Երեւանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին: 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում: Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

Ինչ վերաբերում է ձախողումներին, ապա իշխանության ընդդիմախոսների վկայությամբ, դրանք հանգում են հետեւյալ երեւույթներին .

Սփյուռքը մինչ օրս ակտիվորեն ներգրավված չէ Հայաստանի տնտեսական բարեփոխումներին:

Կառավարության ծրագիրը ոչ մի կոնկրետություն չունի եւ այն բարելավելու ոչ մի առաջարկ չընդունվեց:

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք եւս ժառանգվել են նախորդ իշխանություններից:

Տնտեսական աճը երկրում գնալով նվազում է եւ առաջընթացի հստակ ուղղություններ չկան:

Գիտության համակարգը ողբալի վիճակում է եւ որեւէ կերպ չի բարեփոխվում:

Պետական կառավարման մարմիններում համատարած «ինքնա»-պարգեւավճարները հիասթափություն են առաջացրել հեղափոխության առաջնորդների հանդեպ:

Հարկային օրենսգրքի անկատարությունը բացասաբար է անդրադառնում գործարարության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, անընդունելի է այն փաստը, որ մարդու գոյատեւման համար վճարվող նվազագույն աշխատավարձն անգամ հարկվում է:

Ժողովրդին սիրաշահելու համար կասեցվեցին արագաչափերի, կարմիր գծերի տուգանքները, պետական բյուջեի հաշվին չեղարկվեց 150000 տուգանք, իսկ հիմա կրկին վերադարձ է կատարվում հին համակարգին:

Համատարած դժգոհություն է առաջացրել համայնքների բռնի միավորումըՙ գյուղերի խոշորացումը, որը սկսել էր նախորդ իշխանությունների օրոք եւ շարունակվում է այսօր:

Մեկնաբանություններ չենք անի: Դրանք կթողնենք ընթերցողին:

… Վերջերս լրագրողներից մեկը դիպուկ համեմատություն էր կատարել, նշելով, թե մարդիկ փորձում են ընտրել տնտեսական ինչ-ինչ ձեռքբերումներ գրանցած փորձառու հանցագործի, սրիկայի եւ բազմաթիվ սխալներ թույլ տված, պետական կառավարման մեջ անփորձ, բայց չարիքների դեմ անզիջում կռիվ տվող ղեկավարի միջեւ: Ինձ մոտ հարց առաջացավ. Իսկ հնարավոր չէ՞ մեկտեղել դրականը եւ ունենալ վերջապես փորձառու, բանիմաց եւ ժողովրդի համար ապրող ու պայքարող ղեկավարներ: Թե՞ՙ անընդհատ պետք է նայենք ու երանի տանք Արեւմուտքի եւ Արեւելքի հաջողության ուսանելի օրինակներին ու այդպես էլ չկարողանանք տեղայնացնել դրանք:

Նախորդ գրառումը

ՀԱՅՑԱՐԻԱ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ, ՓՈՐՁԵՆՔՙ ՀԱՅԼԱՆԴԻԱՆ

Հաջորդ գրառումը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական