Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

UNESCO-Նՙ ԱԶԵՐԻԱԿԱՆ ԿԼԿԼՈՑՆԵՐԻ ՏԱԿ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ջրերը Հայաստանի եւ UNESCO-ի միջեւ այդպես էլ միմյանց հետ չեն գնում. շարունակվում են մեր երկրի եւ միջազգային այդ կազմակերպության միջեւ կոնֆլիկտները, որոնցից վերջինը ծագեց օրերս, երբ UNESCO-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարությանը, ինչպես երկու օր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդեց նախարարության խոսնակը, թե Արդբեջանը մերժել է «անվտանգության հավելյալ երաշխիքներ» տալ հայկական կողմին, որը նախապես ցանկություն էր հայտնել առանձին պատվիրակությամբ մասնակցելու առաջիկա հուլիսի 10-ին Բաքվում կայանալիք Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանին: Դրանով, փաստորեն, Ադրբեջանը խոչընդոտել էր հայկական պատվիրակության մասնակցությունը, սկզբից վստահ լինելով, որ հայերը Բաքվում չեն կարող չբարձրաձայնել նման հարցեր

Առաջին անգամը չէ, որ միջազգային այդ կազմակերպությունը, որին Հայաստանը անդամ է դեռեւս 1992 հունիսի 9-ից, խուլ ականջ է ձեւանում հայկական հնավանդ հուշարձանների եւ մշակութային պատմարժեք ժառանգության օբյեկտների սիստեմատիկ ոչնչացման քաղաքականության շուրջ Հայաստանի իշխանությունների, մշակութային կառույցների եւ գիտնականների, այդ թվում օտարերկրյա հեղինակավոր մասնագետների, անգամ ադրբեջանցի լրագրողների բողոքներին: Այդ բողոքների ամենավերջին արտահայտությունը օրերս հնչեց «Ադրբեջանական ԽՍՀ-ի փախստականների ֆորում» կազմակերպության կողմից, որը UNESCO-ի ղեկավարությանը կրկին անգամ հիշեցրեց 1997-2006 թթ.ին հայկական շուրջ 89 եկեղեցիների, 5840 խաչքարերի, 22000 հայատառ արձանագրությունների ոչնչացման փաստը հատկապես Նախիջեւանում, դրանք իրավամբ որակելով մշակութային ցեղասպանություն, մեղադրելով UNESCO-ի ղեկավարությանը հանցավոր անգործունեության մեջ:

Արդարեւ, անողոք են փաստերը, որ UNESCO-ն, որի անդամ են 195 պետություններ, դավաճանել եւ դավաճանում է 1945 թ. նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի հիմնադիր անդամների կողմից ուղենշված իր իսկ առաքելությանը, ըստ որիՙ կազմակերպությունը «պետք է նպաստի խաղաղության եւ անվտանգության հաստատմանըՙ կրթության, գիտության ու մշակույթի միջոցով քաջալերելով համագործակցությունը պետությունների միջեւ»: Այլ խոսքով, հիմնադիրները կրթությունը, գիտությունն ու մշակույթը դիտարկել են որպես միջոցՙ խաղաղության հաստատման, մինչդեռ UNESCO-ն ոչ միայն չի նպաստել, այլեւ հենց հակամշակութային վանդալիզմը իր պաշտպանության տակ վերցնելով խթանել եւ խթանում է հակահայկական թշնամանքը:

Եվ սա, ինչպես ասվեց, նոր երեւույթ չէ: Հիշողությունների մեջ դեռ թարմ է այդ կազմակերպության նախկինՙ տխրահռչակ ղեկավար Իրինա Բոքովայի եւ նրա ամուսնու հետ կապված կոռուպցիոն սկանդալների պատմությունը, որի ամենալուրջ բացահայտումը անգլիական «Դը Գարդիան» հեղինակավոր թերթում արեց հենց ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, ինչը նրան արժեցավ 18 ամսվա կալանք: Այդ եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եթերում, «Ադրբեջանական լվացքատուն» (Azerbaijani Laundromat) անունով կնքված բացահայտումները երեւան հանեցին նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջՙ «առաջին փոխնախագահ» Մեհրիբան Ալիեւայի ու նրանց դուստրերիՙ Լեյլայի եւ Արզուի բազմամիլիոնանոց խորումները Բաքվի հնագիտական վայրերի ապօրինի սեփականաշնորհման մասինՙ նույնինքն Բոքովայի շահադետ քողարկման ներքո:

UNESCO-ի նոր տնօրենըՙ Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, հինգ քվեարկությունից հետո այդ պաշտոնը հազիվ ստանձնած Օդրե Ազուլայը (Audrey Azoulay), հակառակ ընտրվելուց տված իր խոստմանըՙ բարեփոխումներ անցկացնելու կազմակերպության ներսում, ըստ էության շարունակում է կազմակերպությունը պահել Ալիեւների ու նրանց նմանների ֆինանսական ողորմածության ներքո, մանավանդ երբ կազմակերպության ամենամեծ դոնորըՙ Մ. Նահանգները, անցյալ տարի որոշեց 7 տարի առաջ անդամությունից հրաժարվելուց հետո դադարեցնել նաեւ ֆինանսավորման իր քվոտանՙ թողնելով 600 մլն դոլարի պարտք: Սա նշանակում է, որ կազմակերպությունը կարիք ունի փողի, իսկ փողը գտնվում է Ալիեւների ու նրանց նմանների ձեռքում, նրա՛նք են հրամայողը, պատվեր իջեցնողը:

Այս պայմաններում մեր արտգործնախարարության համար բնավ անակնկալ պետք չէ լիներ Բաքվի ու նրան համահունչ մերժողական պատասխանը մեր պատվիրակության մասնակցության դեմ: Թե՛ Բաքուն, թե՛ UNESCO-ն պիտի չուզենային հուլիսի 10-ի նստաշրջանում Հայաստանի «խռպոտ» ձայնը լսել. մեր բացակայությունը ձեռնտու է երկուսի համար էլ:

Երկու ամիս առաջ Բաքուն նույն ձեւով վարվեց Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, եւ ՈՒԵՖԱ-ն ոչինչ չկարողացավ անել հայ ֆուտբոլիստի անվտանգությունը երաշխավորելու համար: Դա դարձավ, համենայնդեպս, մեր քարոզչական ակամա հաղթանակը: Մեր արտգործնախարարությունը կարո՞ղ է կրկնել այդ հաղթանակը: Հազիվ թե: Մշակույթը ֆուտբոլ չէ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍՈՒՄ Էՙ ՄԱՐԴԸ… ԿԻՍ-ՎԵԼ Է.

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԳՐՈՀ Է ՍԿՍԵԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԳԴՀ ԱՐՏԱՔՍՈՒՄ Է... ՆԱԵՎ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական