Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՓՈՔՐ` «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈԼԱՊՍԻ» ՄԱՍԻՆ

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայաստանում հուլիսի 11-ին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումները հանգեցրին էլեկտրականության մատակարարման դադարեցման ՀՀ բոլոր մարզերում ու Երեւանում: Դրա պատճառները դեռ վերջնական հայտնի չեն, սակայն արդեն այսօր իսկ պարզ է, որ խնդիրը տեխնածին է ու որ այդպիսի խնդիրներ ժամանակ առ ժամանակ առաջանում են տարբեր պետություններում:

Սակայն գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տեխնածին «կոլապսի» հետեւում կա մարդկային գործոն, որն է ի վերջո այս ամենի պատասխանատուն, քանի որ այդ համակարգի կառավարման պատասխանատուն եւս մարդն է: Տեղի ունեցած էներգետիկ համակարգի հաճախականության տատանումը, ըստ որոշ վերլուծությունների, արդյունք է հարեւան Իրանում տեղի ունեցած խնդիրների:

Բացառված չէ նաեւ, որ սա հետեւանք է ամառվա այս շոգ սեզոնին էլեկտրաէներգիայի ծախսի կտրուկ ավելացմանը, իսկ քանի որ հունիսի 1-ից համակարգից ժամանակավորապես դուրս է բերվել ատոմակայանըՙ ՀԱԷԿ-ը, ապա Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը չեն կարողացել բավարարել էլեկտրաէներգիայի պահանջի կտրուկ աճը եւ տեղի են ունեցել տատանումներ: Ինչպես հայտնի է, իրավիճակը փրկել են հիդրոկայանները, որոնք կարողացել են մասամբ փոխարինել ՋԷԿ-երին:

Օգնության են հասել նաեւ հարեւաններըՙ Իրանը եւ Վրաստանը, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարել ՀՀ-ին ճգնաժամային այս իրավիճակում: Սակայն, սրանք միայն ժամանակավոր լուծումներ են, պարզ է, որ բացառել նման իրավիճակի կրկնությունՙ ոչ մեկը չի կարող, առավել եւս կանխագուշակել, թե այն ինչ մասշտաբի կլինի ու ինչ վնասներ կհասցնի երկրի էներգետիկ համակարգին:

Մի եզրակացության այնուամենայնիվ կարող ենք գալ. ստեղծված իրավիճակը արդյունք է համակարգի վատ կառավարման, ինչը իր հերթին հետեւանք է երկրում տեղի ունեցած կառավարական «բարեփոխումների»: Հիշեցնենք, որ այսպես կոչված բարեփոխումների արդյունքում փաստորեն լուծարվեց Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունը:

Այս «բարեփոխումներին» զոհ գնացած նախարարությունը տարօրինակ տրամաբանությամբ միացվեց Տարածքային կառավարման նախարարությանը, որն այսուհետ կոչվում է Տարածքային եւ ենթակառուցվածքների կառավարման նախարարություն: Այդ փոփոխությունները չէին կարող բացասաբար չանդրադառնալ ընդհանուր էներգետիկ համակարգի կառավարման վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները լավագույն վիճակում չեն գտնվում, դեռ ԽՍՀՄ տարիներին կառուցված համակարգը լուրջ բարեփոխումների, եւ որ կարեւոր է, մեծ ներդրումների կարիք ունի: Չնայած վերջին տարիներին այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվել են, սակայն համակարգը հստակ կառավարման կարիք ունի, ինչը նախարարության լուծարումից հետո ամբողջությամբ չի կատարվում:

Որպեսզի հնարավոր լինի հետագայում խուսափել նման իրավիճակների կրկնությունից, հարկավոր է իրականացնել ամենօրյա մոնիթորինգ, վերլուծություն եւ վերահսկողություն, համակարգի աշխատանքը հասկանալու ու հնարավոր աղետները կանխարգելելու համար: Սա այն աշխատանքն է, որը չի իրականացվում արդեն հայտնի պատճառներով:

Նախարարությունը պետք է զբաղվեր նաեւ էներգետիկայի համակարգի զարգացման եւ դրա ռազմավարության մշակման հարցերով: Այս աշխատանքը նույնպես չի իրականացվում: Եվ վերջապես գաղտնիք չէ, որ էներգետիկան ՀՀ ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչն է, հետեւաբար այս ուղղությամբ եւս պետք է իրականացվեին մշակումներ, որոնք, ցավոք սրտի նույնպես բացակայում են:

Այսպիսով, ՀՀ-ում տեղի ունեցած էներգետիկ «կոլապսը» ընդամենը առաջին նշանն է այն բանի, որ երկիրը կանգնած է խորը էներգետիկ ճգնաժամի նախաշեմին: Եթե այս ամենը պատշաճ ձեւով չվերլուծվի, սրա արդյունքների հիման վրա չարվեն համապատասխան եզրահանգումներ, ապա մենք քայլ առ քայլ կմոտենանք 90-ական թվականների իրականության կրկնությանը:

ՀՀ-ն կարիք ունի էներգետիկ համակարգի, դրա անվտանգության գործուն փաստաթղթի, ռազմավարական հետազոտության եւ մշակման, հակառակ դեպքում այս իրողությունները կարող են կրկնվել: Հարկավոր է մշակել երկարատեւ քաղաքականություն, մեծ ներդրումներ իրականացնել այս բնագավառում, փորձել համակարգը սինխրոնացնել Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ ցանցերի հետ եւ այլն: Սակայն այս ամենը անհնար է, քանի դեռ էլեկտրաէներգիայի արտադրության, դրա հզորացման ու արտահանման քաղաքականության համար չկա մեկ ընդհանուր կառույց` նախարարության տեսքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՉԵՌՆՈԲԻԼԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵՑ Ռ.Ա.Կ. ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՎՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵՑ Ռ.Ա.Կ. ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՎՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական