Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐԵՆԻ, ՎԱՌԵԼԻՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ՊԱԿԱՍ

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Բրիտանացիները գնահատում են կոշտ «բրեքսիտի» հետեւանքները

Եվրոմիության կազմից առանց Բրյուսելի հետ համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում (այսպես կոչվածՙ կոշտ «բրեքսիտ») երկրում կարող են սկսվել կենսականորեն կարեւոր ռեսուրսների մատակարարման ընդհատումներ: Այդ մասին ասվում է The Sunday Times թերթի հրապարակած Operation Yellowhammer-ի կառավարական զեկուցագրում: Այն պնդումն է արվում, որ տվյալ զեկույցը կառավարության կողմից պատրաստվել է առանց համաձայնագրի Եվրոմիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքների կանխատեսման նպատակով: Փաստաթուղթը պետք է կանոնակարգեր Մեծ Բրիտանիայի հետ Եվրոմիության առեւտրային հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը քանիցս խոսել է, որ ինքը պատրաստ է երկիրը Եվրոմիության կազմից դուրս բերել կոշտ «բրեքսիտի» սցենարով, եւ որ ինքը մտադիր չէ ձգձգել այդ գործընթացը: Միացյալ Թագավորությունը պետք է ԵՄ կազմից դուրս գար ս.թ. մարտի 29-ինՙ գրավոր ծանուցման փոխանցումից երկու տարի անց: Սակայն Թերեզա Մեյի կառավարությունը խորհրդարանում երեք անգամ չէր կարողացել համաձայնեցնել ԵՄ-ից դուրս գալուն վերաբերող փաստաթղթի պայմանները, ինչը հանգեցրեց նրա պաշտոնաթողությանը:

Operation Yellowhammer-ի զեկուցագրում նշվում է, որ կոշտ «բրեքսիտի» սցենարով ԵՄ-ից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայում կզգացվի պարենի, վառելիքի եւ դեղորայքի պակաս: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ երկրի քաղաքացիները պատրաստ չեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որեւէ սցենարի:

Պարենի եւ դեղորայքի մատակարարումների դժվարությունները կծագեն Ֆրանսիայի մաքսատանը տեղի ունեցող ձգձգումների պատճառով: Նշվում է, որ նման բարդությունների կբախվի փոխադրամիջոցների մինչեւ 85 տոկոսը: Ձգձգումների հետեւանքով վաճառասեղաններին ուշացումով կհայտնվեն թարմ մթերքներ, եւ ըստ այդմ, կբարձրանան պարենային ապրանքների գները:

Եթե Մեծ Բրիտայիայի իշխանությունները չեղարկեն բենզինի ներմուծման մաքսատուրքերը, դա կարող է հանգեցնել նավթավերամշակման երկու գործարանների փակմանը, ասվում է փաստաթղթում: Դրա հետեւանքով 2 հազար մարդ կզրկվի աշխատանքից, ինչը կառաջացնի գործադուլներ: Նաեւ սպասվում են ծովային նավահանգիստների եւ օդանավակայանների աշխատանքի լուրջ անկանոնություններ, ինչը կանդրադառնա առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումների վրա:

The Sunday Times թերթի հրապարակումը սպասելի արձագանք է առաջացրել երկրի քաղաքական շրջանակներում: Եվրոմիությունից դուրս գալու հակառակորդները այն օգտագործում են իրենց վատթարագույն կանխատեսումներն արդարացնելու համար, մինչդեռ «բրեքսիտի» կողմնակիցները կոչ են անում չսրել իրավիճակը:

Այսպես, լիբերալ դեմոկրատների ներկայացուցիչ Թոմ Բրեյքը հայտարարել է, որ ԵՄ կազմից առանց համաձայնագրի դուս գալը կստեղծի «պատերազմական ժամանակների պայմաններ: Մարդիկ կսարսափեն այն մտքից, որ Բորիս Ջոնսոնի եւ պահպանողականների գործողությունները հանգեցնում են դեղորայքի, պարենի եւ վառելիքի պակասի: Հանրաքվեի նախօրեին անցկացված քարոզչական արշավի ժամանակ Բորիս Ջոնսոնը խոստացել էր միանգամայն ուրիշ բան: «Բրեքսիտը» նվաստացուցիչ կացության մեջ է դրել ամբողջ երկիրը», նրա խոսքերն է մեջբերում Daily Mirror թերթը: Ի պատասխան, էներգետիկայի նախարար Կվասի Կվարտենգը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին կառավարությունն ամբողջապես պատրաստ կլինի ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալուն:

Իրենց հերթին կառավարության նախկին պահպանաողական անդամներ Յեն Դանկան Սմիթը եւ Օուեն Պատերսոնը հայտարարել են, որ Operation Yellowhammer-ի փաստաթղթերի արտահոսքը միտված է մարդկանց ահաբեկման: «Հենց միայն այն փաստը, որ լրագրողները տվյալ փաստաթղթերը «գտել են» Վեստմինսթերի շրջանի փաբերից մեկում, արդեն իսկ շատ բան է ասում: Հարկավոր է վերջ դնել պետական ծառայողների նմանօրինակ պաշտոնեական շահարկումներին», նշվում է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ:

«Բրեքսիտի» հետ կապված բարդ իրադրությունից կարող են օգտվել վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ պահպանողականների քաղաքական հակառակորդները: Այսպես, լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը օգոստոսի 14-ին հայտարարեց, որ ինքը Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու բանաձեւ կներկայացնի, որպեսզի կանխվի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու աղետաբեր սցենարը:

Խորհրդարանում Ջոնսոնի կողմնակիցներն ունեն ընդամենը մեկ ձայնի առավելություն, ինչը նրան խոցելի է դարձնում անվստահության քվեի դեմ հանդիման: Քորբինը խոստացել է հաջողության դեպքում ձեւավորել «անցումային կառավարություն», որը կձգտի Բրյուսելից ստանալ «բրեքսիտի» նոր հետաձգում, իսկ հետո կանցկացնի նոր խորհրդարանական ընտրություններ:

Ռուսաստանցի հայտնի փորձագետ Վլադիմիր Բրուտերը կարծում է, որ բրիտանական թերթի հրապարակման նպատակն այն է, որ Բրյուսելը մեղմացնի իր կեցվածքը Մեծ Բրիտանիայի հանդեպ: «Կոշտ բրեքսիտը» բացասական հետեւանքներ կունենա ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ Եվրոմիության պետությունների համար, ենթադրում է փորձագետը: Եթե «բրեքսիտի» հարցով անցկացված հանրաքվեն արտահայտում է բրիտանացիների իրական տրամադրությունները, ապա երկրորդ հանրաքվե չի կարող անցկացվել: Քորբինը եւ լեյբորիստները կարող են անվստահություն հայտնել կառավարությանը, բայց դրան հավանություն չեն տա նույնիսկ Ջոնսոնի կոշտ «բրեքսիտի» գաղափարին ընդդիմացող պահպանողականները, գտնում է փորձագետը:

«Այդ պատճառով հրապարակման գլխավոր հասցեատերը Եվրոմիությունն է: Ջոնսոնը փորձում է ԵՄ-ից կորզել հավելյալ արտոնություններ, որպեսզի բրիտանացիներին հավաստիացնի, թե կոշտ «բրեքսիտ» չի լինի, սակայն Եվրոմիության պաշտոնյաների շրջանում տիրող տրամադրությունները ցույց են տալիս, որ նոր զիջումներ չեն լինելու»: Եվրոհանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը չունի բանակցելու այնպիսի հարուստ փորձ, ինչպիսին ուներ իրեն նախորդած Ժան Կլոդ Յունկերը: Մինչդեռ Ջոնսոնը փորձում է բրիտանացիներին համոզել, թե Եվրոմիությունը ստիպված կլինի նոր զիջումներ անել:

Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿՓՈԽԻ ՔԱԹԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԻԳՆԵՅՇՍ ԱԿԱՆԱԿԻՐ ՆԱՎԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԻԳՆԵՅՇՍ ԱԿԱՆԱԿԻՐ ՆԱՎԸ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական