Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՐԿՕՂԱԿ, ԹԵ՞ ՔԱՈՍ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախնական կալանքի տակ պահելը հակասահմանադրական համարելու մասին Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը, ըստ իս, միանգամայն անիմաստ կրքեր է բորբոքել մեր քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներում: Որովհետեւ նախնական կալանքից ազատելը ամենեւին չի նշանակում պատասխանատվությունից ազատել կամ անմեղ ճանաչել: Մեղավոր կամ անմեղ ճանաչելը դատարանի՛ որոշելիքն է: Մինչդեռ մեզանում մի անասելի վայնասուն է բարձրացել, թե իբր Սահմանադրական դատարանը մեծագույն մի «հանցանք» է կատարելՙ «ոճրագործին» ուզում է նախնական կալանքից ազատել:Նախ, ո՞վ է ասել, թե երկրորդ Նախագահը «ոճրագործ» է: Նրան այդպիսին համարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում կա՞: Չկա՛: Ռոբերտ Քոչարյանի դատը կարող է դեռ երկար տեւել, միգուցե նույնիսկՙ տարիներ, եւ միայն Աստծուն է հայտնիՙ վերջնական որոշմամբ նա մեղավոր կճանաչվի, թե՞ ոչ: Այսօր նախրային մակարդակի իջած եւ երկրորդ ու նույնիսկ երրորդ նախագահների արյունը տենչացող ոհմակի անդամները ի՞նչ պատասխան կտան, եթե վաղը դատարանը նրանց վերագրվող հանցանքները հաստատված կամ հիմնավորված չհամարի: Ներողությո՞ւն պիտի խնդրեն իրենց ափեղ-ցփեղ վայնասունի համար, թե՞ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ տուգանքներ պիտի վճարի դեռ մինչեւ դատավճռի հրապարակումը մարդուն անհիմն կերպով ազատությունից զրկելու համար: Հնարավո՞ր է այդպիսի բան: Հնարավո՛ր է, որովհետեւ մեղադրանքն ա՛յլ բան է, հաստատվա՛ծ մեղադրանքըՙ միանգամայն այլ բան:Ուստի ոմանք, որպես այսօր իշխող քաղաքական ուժի եւ հատկապես վարչապետ Փաշինյանի համակիրներ, հրապարակավ հորդորում են բոյկոտել ու չկատարել Սահմանադարական դատարանի որոշումը: Կրկնվում է այն տխմարությունը, թե իբր Սահմանադրական դատարանի ներկա կազմից միայն երկուսն են դատավոր, մյուսները, իբր, ընդամենը դատարանի անդամնե՜ր են, ուստի նրանց ընդունած որոշումը օրինական համարվել չի կարող: Այդ երիցս կասկածելի «հիմքով» առաջարկվում է նույնիսկ օրենքից դուրս հայտարարել ամբողջ Սահմանադրական դատարանը: Ոմանք նույնիսկ ձեռնամուխ են եղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու անշնորհակալ գործին: Այդպիսիները ոչ միայն Փաշինյանի ու փաշինյանականների բարեկամները չեն, այլեւ, իմ դիտումներով, նրանց դեպի քաղաքական անկում հրող, շատ հաճախՙ իրենց նեղ-անձնական շահերը հետապնդող բախտախնդիրներ:Մենք, որպես պետություն, ամբողջ աշխարհի աչքի առաջ ենք, մեր երկրի ամեն քայլը դիտարկվում է խոշորացույցով: Որովհետեւ մենք այնքան մեծ աղմուկ բարձրացրինք մեր հեղափոխության շուրջ, որ ակամայից առիթ տվեցինք մեր նկատմամբ սեւեռուն ուշադրություն դարձնելու: Միամտություն է ենթադրել, թե աշխարհում բոլորը հիացած են մեր իբրեւ թե «թավշյա հեղափոխությամբ»: Մեր հեղափոխությունը թշնամիներ կամ իրեն թշնամաբար վերաբերվողներ նույնպես շատ-շատ ունի: Ընդհա՛նրապես յուրաքանչյուր հեղափոխություն մեծ մասամբ բացասաբար է ընկալվում աշխարհի անխտիր բոլոր պետություններում: Զգույշ պիտի լինելՙ մեր մասին աշխարհում բացասական կարծիքի ձեւավորում թույլ չտալու համար: Մանավանդՙ այս աշխարհի հզորների շրջանում: Նրանք, ցանկության դեպքում, կարող են փայտ խրել մեր հեղափոխության սայլի անիվների արանքը: Էլ ինչո՞ւ լեզվագարություններ թույլ տալ նրանց հասցեին: Կամ ինչո՞ւ առիթ տալ ասելու, թե սա ոչ թե քաղաքակիրթ հեղափոխություն է, այլՙ նախկինում մերժվածների, ապաշնորհների, ձախողակների պարզ վրեժխնդրութան արտահայտություն: Սահմանադրական դատարանի խնդրո առարկա որոշման նկատմամբ վաղվա մեր վերաբերմունքը կարող է առիթ հանդիսանալ այդպիսի կարծիքի ձեւավորման համար: Ուստի մենք այսօր կանգնած ենք երկընտրանքի առաջՙ կա՛մ կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, եւ այդ դեպքում աշխարհում ընկալվել իբրեւ քաղաքակիրթ պետություն ու ժողովուրդ, կա՛մ բոյկոտել այն: Առաջին դեպքումՍահմանադրական դատարանի որոշումը մեզ համար կծառայի իբրեւ փրկօղակ, երկրորդ դեպքումՙ է՛լ ավելի կխորանցի քաոսն ու անորոշությունը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՐԵՆՔԻ ՈՒ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ. ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆ-4

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական