«ԱԶԳ»Օրերս լրացավ մեր աննման Toto-ի ծննդյան 60-ամյակը: «Ազգ»ի ստեղծման օրից նաՙ երիգծանկարիչ, նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը եղել է մեր ընթերցողների սիրելին, 28 տարվա նրա երգիծական ստեղծագործություններըՙ սրամիտ եւ հանդուգն, վկայարանն են հայ նոր պետականության քաղաքական ու սոցիալական կյանքինՙ միշտ քննադատի սուր-զվարթ հայացքով: Նրա 60-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միությունը շուտով հրատարակելու է ալբոմՙ կազմված նրա հատընտիր գործերից: Սրտանց շնորհավորում ենք: |