Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ «ԱՃԸ»

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,8 տոկոս: Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ հրապարակվեց հունվար-հունիսի ցուցանիշը, աճը 6,5 տոկոս էր, իսկ երկու ամիս առաջՙ հունվար-մայիսինՙ 7,3 տոկոս:

Անկումը գյուղատնտեսությունում եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի վայրիվերումները

Հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության ցուցանիշի այսպիսի վայրիվերումները: Բանն այն է, որ գյուղատնտեսության ցուցանիշը ներկայացվում է ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ: Երբ այն ներկայացվում է, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ընկնում է, քանի որ գյուղատնտեսությունում լուրջ անկում է, եւ դա ազդում է ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Օրինակՙ երբ կես տարվա արդյունքներով գյուղատնտեսությունում 7,4 տոկոս անկումը ներառվեց ընդհանուր ցուցանիշի մեջ, տնտեսական ակտիվության աճն էլ նվազեց եւ դարձավ 6,5 տոկոս: Երբ յոթ ամիսների տվյալների մեջ գյուղատնտեսության ցուցանիշն արդեն ներառված չէ, տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ փոքր-ինչ բարձրացել է, բայց չի հասել ավելի հինգ ամիսների համար ներկայացված 7,3 տոկոս աճին:

Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է համադրել այս տարվա յոթ ամիսների արդյունքները, որտեղ գյուղատնտեսության ցուցանիշները ներառված չեն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, որտեղ դրանք ներառված են: Սակայն, նկատի ունենալով բարձր մակարդակով վիճակագրական ցուցանիշների ուղղորդումը եւ իրական վիճակի խեղաթյուրումը, երեւի թե կարելի է ենթադրել, թե ինչո՞ւ է դա այդպես:

Հիշեցնենք նաեւ, որ գյուղատնտեսությունում աղետալի անկումը սկսվել էր անցյալ տարի ամռանը, երբ ոռոգման համար լրացուցիչ ջրառ Սեւանից կառավարությունը թույլ չտվեց, իսկ սեպտեմբերին, երբ ոռոգման ջուրը թաց թողնվեց լճից, բերքի եւ մշակաբույսների զգալի մասն արդեն ոչնչացել էր շոգից: Այսինքն, գյուղատնտեսության նման ահագնացող անկումը ներկա իշխանության գործողությունների հետեւանքն է:

Հայաստանի տնտեսությունը լճացման մեջ

Հակառակ ներկայիս վարչապետի կողմից անցյալ տարվա ապրիլ-մայիսյան խոստումների, տնտեսությունը ոչ միայն թռիչքաձեւ չի աճում, այլեւ աճի տեմպը դանդաղել է: Հայաստանում ներդրումների ծավալի մոտ երեք անգամ անկման ֆոնին, ինչպես եւ կարելի է ենթադրել, տնտեսությունը հայտնվել է լճացման մեջ: Ներկա աշխուժությունը բերում են ավտոմեքենաների զանգվածային ներմուծումն ու դրանց վերաարտահանումը ԵԱՏՄ այլ երկրներ եւ բուքմեյքերական գրասենյակներում կատարվող խաղադրույքները: Եկող տարի առաջին գործոնը այլեւս չի լինի, պայմանավորված ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունն ուժի մեջ մտնելու հետ, իսկ երկրորդըՙ ոչ միայն սոցիալական բարելավում չի բերում, այլ մի բան էլ բնակչության եկամուտներն են կորչում առանց արժեք ստեղծելու:

Մի խոսքով, ներկա պահին, յոթ ամիսների տվյալներով Հայաստանի տնտեսության աճի տեմպը զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Անցած տարվա 8,7 տոկոսի դիմացՙ այս տարի, ինչպես նշվեց, այն 6,8 տոկոս է: Տնտեսության աճի տեմպը դանդաղել է նաեւ երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ: Առաջինում այն 7,2 տոկոս էր, երկրորդումՙ 6,5 տոկոս:

Տնտեսության պատկերն ըստ ճյուղերի

Առաջվա պես ամենամեծ աճը շարունակվում է արձանագրվել արժեք չստեղծող ծառայությունների ոլորտումՙ 15,2 տոկոս: Արդեն նշեցինք, որ այս աճի հիմնական շարժիչ ուժը բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքներն են , որոնք ոչ մի դրական բան չեն փոխում բնակչության կյանքում, այլ նաեւ խոշոր գումարներ են տանում նրանից:

Շինարարության մեջ ոչ միայն 4 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բումը» չկա, այլ աճի տեմպը շարունակաբար նվազում է: Հունվար-հուլիսի տվյալներով այն 4,5 տոկոս է, մեկ ամիս առաջվա համեմատ նվազելով 0,2 տոկոսով:

Առեւտրում աճը կազմել է 8,9 տոկոս: Այստեղ եւս աճի տեմպը նվազում է: Ընդ որում, մի քանի ամիս շարունակ, երբ արդյունաբերությունն ու ներմուծումը նվազում էին, առետրում աճը երկնիշ էր, հիմա երբ դրանք աճում ենՙ առեւտրի աճի տեմպը նվազում է: Ինչպե՞ս է հնարավոր ավելի քիչ ապրանք արտադրելիս կամ ներմուծելիս ավելի շատ ապրանք վաճառվի, իսկ երբ ավելի շատ է սկսվում արտադրվել ու ներմուծվելՙ վաճառքի ծավալները նվազեն: Չէ՞ որ առեւտով զբաղվողները վաճառում են կա՛մ տեղական, կա՛մ ներմուծվող ապրանքները: Նման հարցերին կառավարությունում սովորաբար չեն պատասխանում:

Արդյունաբերությունում աճը 8,4 տոկոս է, որն արտառոց չէ: Աճի նման եւ ավելի բարձր տեմպեր շարունակաբար արձանագրվել են երկու-երեք տարի առաջՙ մինչեւ 2018 թ-ի առաջին եռամսյակ: Դրա հետ մեկտեղ, արդյունաբերության աճը եւս հարցականներ է առաջացնում, քանի որ դրան զուգահեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները շարունակում են նվազելՙ 5 տոկոսով: Մինչդեռ, դրանք պետք է համընթաց լինեին արդյունաբերության աճի հետ, քանի որ առանց էլեկտրաէներգիայի օգտագործման աճի, անհասկանալի է, թե ինչպե՞ս է արդյունաբերությունն ավելացնում ծավալները:

Գնաճի ցուցանիշն ու տնտեսական ակտիվության աճը

Գնաճի ցուցանիշը ցածր էՙ 1,9 տոկոս: Այն առաջին հերթին կասկածներ է առաջացնում տնտեսության մասին վարչապետի կողմից պարբերաբար հրապարակվող ՙ հատկապես բարձր տնտեսական աճի վերաբերյալ ցուցանիշների առնչությամբ, որն ինչպես արդեն նշեցինք, իրականում ամենեւին էլ բարձր չէ:

Բանն այն է, որ չի կարող այնպես լինել, որ տնտեսությունը, նրա առանձին ճյուղերը աճեն, աշխատավարձն աճի (5,9 տոկոսով) եւ նման ցածր գնաճ լինի: Եթե իսկապես տնտեսական նման աճ լիներ, ապա բնակչության գնողունակությունը պետք է բարձրանար, իսկ դա էլ կբերեր ավելի բարձր գնաճի եւ հակառակը: Օրինակՙ 2016 թ-ին, երբ Հայաստանի տնտեսական աճը 0,2 տոկոս էր, ոչ միայն գնաճ չկար, այլեւ գնանկում էր արձանագրվելՙ 1,4 տոկոս:

Միեւնույն ժամանակ, ցածր գնաճի ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա պարզելու համար, նախ պետք է հասկանալ, թե ո՞ր ապրանքների գներն են ավելի շատ աճել: Ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման ցածր գնաճը համարում էր գնաճի իմիտացիա, ասելով, որ «կարագը թանկանում է, միսը թանկանում է, հացը թանկանում է, իսկ դուք ասում եք կանաչին էժանացե՞լ է»: Իրականում ներկայումս էապես բարձրացել են հենց սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները: Ապրանքներ, որոնք գերակշռում են բնակչության գերակշիռ մասի գնումներում:

Մասնավորապես, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 2,6 տոկոսով, ծխախոտն ու ալկոհոլային խմիչքներըՙ 4,1 տոկոսով, հագուստն ու կոշիկըՙ 6,2 տոկոսով: Ըստ առանձին ապրանքախմբերի, այս տարվա հուլիսին անցյալ տարվա հուլիսի համեմատ ավելի բարձր գնաճ է արձանագրվել: Այսպես, բանջարեղենի գներն աճել են 11,7 տոկոսով, յուղերի եւ ճարպերի գներըՙ 4,3 տոկոսով, շաքարավազըՙ 4,9 տոկոսով, կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբի գներըՙ 5,1 տոկոսով, մսամթերքինըՙ 3 տոկոսով: Բնականաբար, այս մասին հիմա արդեն կառավարությունում գերադասում են չխոսել:

Այս իրավիճակում խոսել ներառական տնտեսական աճի, այնպես էլՙ հասարակության բարեկեցության բարձրացման մասին, պարզապես ծիծաղելի է: Անցած մեկ ու կես տարին այդ առումով ոչ միայն մեծ բան չի փոխել, այլ ավելի է վատաթարացրել վիճակը: Վերեւում նշվածից պարզ է, որ գործ ունենք ներկայացվողՙ վիճակագրական աճի հետ, որն իրականում քիչ կապ ունի տնտեսության իրական աճի հետ: Իրական աճի հեռանկարներ էլ առաջիկայում տեսանելի չեն, քանի որ ներկայիս կառավարությունն որեւէ հիմք դրա համար չի ստեղծել եւ առանձձնապես չի էլ ջանում դա անել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼՔՎԱԾ» ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ (ՄԱՍ 3)

Հաջորդ գրառումը

60-ԱՄՅԱԿ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

60-ԱՄՅԱԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը  գրում է․ «Միջանցքի» հարցում նոր մանրամասներ Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական...

ԿարդալDetails

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական