Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Այս Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի գլխավոր միջոցառումները հանրապետության երկրորդ քաղաքում անցկացնելը եւ հետագա տարիներին էլ երկրի տարբեր քաղաքային բնակավայրերում կազմակերպելու կառավարության խոստումը մի պարզ, բայց կարեւոր իմաստ եւ ուղերձ ունեն: Այն պարզ ձեւակերպվեց նաեւ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքում. մեր հայրենիքը միայն Երեւանը չէ:

Այդ օրը Կումայրի-Գյումրին ուրիշ կերպ էր շնչում, ուրիշ ոգով ապրում, այդ օրը քաղաքիս օդն իսկ ուրիշ էր: Անկախության 28-ամյակի օրը Հայաստանը եւ դեռ ավելին Գյումրիում էր կամ Գյումրին հենց Հայաստանն էր: Ըստ տարբեր գնահատումների, տեղի բնակիչներից բացի մեր հայրենիքի ամեն կողմերից, Սփյուռքից ու աշխարհի այլ երկրներից 10 կամ 15 հազարից ավելի հյուր էր եկել ու մասնակցում տոնին, ներառյալ հանրապետության կառավարական եւ այլ պատվիրակությունների անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, օտարերկրացի զբոսաշրջիկներն ու հետաքրքրասերները: Քայլում էիր քաղաքի կենտրոնի նորոգված-նորացված եռուզեռաշատ փողոցներով, լսում բազմաթիվ հարթակներում հնչող տարբեր ոճի եւ ճաշակի բարձր երաժշտությունն ու տեսնում դհոլ-զուռնի նվագի տակ ազգային տարազներով տղա-աղջիկների սրտաթունդ շուրջպար-թռնոցին, նայում էիր մարդկանց, դրոշակավոր մանուկների ժպտացող դեմքերին, այդ լիաթոք տոնի բույրն առնում, ու սիրտդ բացվում էր… Նայում էիր արհեստի, արվեստի գործերի, Շիրակի տարբեր համայնքների եւ Հայաստանի բոլոր մարզերի, նաեւ Արցախի, քաղաքամայր Երեւանի բազմաբովանդակ տաղավարներին, խոսք փոխանակում դրանք շնորհքով ներկայացնող ազգակցիդ հետ եւ հայրենիքիդ համաբույր համ ու դամն առնում, քեզ հպարտ, ուժեղ զգում: Զգում իրապես Հայաստանիդ մասնիկ:

Այս քաղաքի մարդիկ, մեր բոլոր վայրերի մարդիկ արժանի են դրան ու պետք է առիթից առիթ իրենց քաղաքում, իրենց դռանը լավ կազմակերպված նման տոն, նման զգացողություններ տեսնեն, ապրեն:

Այսօր Գյումրու հանդեպ զգացվող ընդհանուր աճած հետաքրքրությունը, որի մի վկայություն է հենց թեկուզ զբոսաշրջության նկատվող շարժը, ուղղակի հետեւանք է քաղաքի կենտրոնի վերը նշված արդեն նոր որակի որոշ փողոցների առկայության եւ երկրի ներկա առաջին դեմքերի կողմից նրա գրավչությունների հետեւողական քարոզչության:

Հայտնի բան է, որ հայրենիքը ճշմարտապես սիրելը սկսվում է այն ճանաչելուց: Մեր երկրի ամեն քաղաք, ամեն բնակավայր իր չափով իր գրավչությունը, իր գույնն ու բույրն ունի: Հանրապետության այս ամենամեծ տոնը փոխնիփոխ մեր տարբեր քաղաքներում անցկացնելը ամեն ինչից բացի նաեւ կարող է նպաստել հայրենաճանաչությանն ու ներքին զբոսաշրջության զարգացմանը: Եվ ոչ միայն ներքին: Կոնկրետ Գյումրու պարագայում հայ եւ այլազգի շատերը ծանոթացան քաղաքին ու սիրեցին այն, իսկ եկած երեւի ամեն 8-10 հյուրից մեկը մեկ կամ երկու օր գիշերեց այստեղ, օգտվեց առաջարկվող հյուրանոցային, տնային գիշերակացի, սննդի եւ այլ ծառայություններից, որոշակի վճար թողնելով:

Այս սեպտեմբերքսանմեկյան տոնի մյուս կարեւոր ուղերձը դրված էր տոնական միջոցառումներից առաջինիՙ կառավարության կազմակերպած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հիմքում: Այն ձեւակերպվում է այսպես. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես»: Անշուշտ, սա բառացի առումով չի ասված, այլ իր հասկանալի իմաստն ունի: Եվ խորհրդանշական էր, որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակը, որն այդ օրը հանձնվեց 13 մարդու, որոշակի ձեւավորումով հայելի էր, այնտեղ ամեն մեկս կարող ենք տեսնել ինքներս մեզ:

Թվում էՙ որոշակի ուղերձ ուներ նաեւ մրցանակակիրների կատարված ընտրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձ կատարելով այն հարցին, թե ով է այսօր Հայաստանում հերոսը, այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները, մասնավորապես ասաց. «Աներկբա է, որ առաջին ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, որոնք կանգնած են սահմանին, եւ սպաները, մեր զինված ուժերը, մեր գեներալները: Երեկ Հանրապետության նախագահը կոչումներ եւ մեդալներ շնորհեց մեր բազմաթիվ զինվորականների: Աներկբա է, որ մեր ժամանակների եւ բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը եւ մշակույթը ստեղծած մարդիկ, …մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական եւ քաղաքական գործիչները: Բայց նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր է նաեւ հերոսական այդ համապատկերի եւս մի կարեւոր շտրիխ ավելացնել: Դա աշխատող եւ արարող մարդու կերպարն է: Դրանք այն մարդիկ են, որոնք ունեն համարձակությունՙ տնօրինելու իրենց ճակատագիրը…, իրենց ձեռքը վերցնելու իրենց եւ իրենց հայրենիքի ճակատագիրը…, կառուցելով իրենց ընտանիքների եւ ուրիշների բարեկեցությունը, հայրենիքի բարեկեցությունը»: Խոսքն, այս անգամ, ինչ-որ բան ստեղծող միջին բիզնեսի ներկայացուցիչների մասին էր, որոնց էլ ամեն մեկին հանձնվեց մեր ժամանակի հերոսի մրցանակը: Նրանցից ամեն մեկին առաջնորդողը, եթե ընդհանրացնելու լինենք, կարելի է ամփոփել կարծեմ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասած երեք բառովՙ նախաձեռնողություն, աշխատասիրություն եւ հավատ ապագայի հանդեպ:(*)

Այս սեպտեմբերի 21-ին իրոք, լավ կազմակերպված եւ օրվա խորհրդին արժանի գեղեցիկ տոն պարգեւվեց Գյումրուն ու նրա բամահազար հյուրերին, չնայած օրվա որոշակի ժամի Գագիկ Սուրենյանի խոստացած ուժեղ քամին ու ցուրտը նաեւ խանգարեցին: Ի դեպ, այս կապակցությամբ Դիմատետրում (Ֆեյսբուք) դրա հետ կապված կարդացինք, օրինակ, օրվա մի հյուրի այսպիսի արձագանք. «Ցուրտը չթողեց լիարժեք վայելեինք, գոնե մի բերան ասեիք, որ հունվարի 10-ի շորերով գանք»: Ինչին տեղացի օգտատերերից մեկի պատասխանն էլ չուշացավ. «Ասինք կոնդիցիոները միացնենք, երեւանյան շոգերից հետո քիչըմ հովնայիք, էն էլ դոզան շատ ենք տվել վայթեմ…»:

Եվ վերջինը, որ կուզենայինք ասել: Մայրաքաղաքից դուրս այս կարգի ողջունելի տոնակատարությունը հետագայում շարունակվելու դեպքում էլ մեկ քայլ է կառավարության ապակենտրոնացման քաղաքականության անցնելու ճանապարհին: Այդ քաղաքականությունը կատարված իրողություն դարձնելու եւ երկրի համաչափ զարգացում ապահովելու համար հանրապետության իշխանություններից օրենսդրական, կազմակերպչական լուրջ փոփոխություններ ու գործնական երկարատեւ, հետեւողական ջանքեր կպահանջվեն: Այլապես… Այս տոնակատարության օրվա վաղ առավոտյան եւ հաջորդ օրվա առավոտյան քաղաքի երկնքում օդապարիկներ էին շարժվում: Եթե դրանք չնշանակեն թռիչք ու բարձունք, կարող են լինել ընդամենը գեղեցիկ փուչիկ:

Ուզում ենք լավատես լինել:

(*) Ի դեպ, այդ հերոսներից մեկը ՌԱԿ հնագույն անդամ, դեռեւս երիտասարդ ձեռներեց Արտակ Բոջիկյանն է, որ կիսաթանկարժեք քարերի արտադրամաս է ստեղծել իր հարազատ Դիլիջանում եւ ցուցահանդես-վաճառքի սրահՙ Երեւանի Նալբանդյան փողոցի վրա: Նա նույնպես արժանացավ մրցանակի: Խմբ.:

Նախորդ գրառումը

ՓԱԿԵԼ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ

Հաջորդ գրառումը

ԾԱՂԿԱՁՈՐԻ «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍԸ»ՙ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԾԱՂԿԱՁՈՐԻ «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍԸ»ՙ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական