Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՏՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիմվոլի՞զմ, թե՞ իրական բիզնես

Բարեբախտաբար չիրականացավ որոշ գուժկանների նախատեսությունը, ավելի ճիշտՙ ցանկատեսությունը. ԵԱՏՄ վեհաժողովը Երեւանում կայացավ առանց էական անհարթությունների, եւ մեր մայրաքաղաքը մեկ օրով դարձավ համաշխարհային ուշադրության կենտրոն, մանավանդ որ այս անգամվանը հերթական չէր, այլ ընդլայնվածՙ հյուրի կամ դիտորդի կարգավիճակով դրան մասնակցում էին նաեւ ամերիկյան պատժամիջոցների տակ ճկռող Իրանը, Ռուսաստանի հետ լրջագույն խնդիրներ ունեցող Մոլդովան, տնտեսական հրաշքի երկիր Սինգապուրըՙ բոլորն էլ իրենց առաջին դեմքերով: Չիրականացավ մանավանդ ոմանց ակնկալությունը, թե Ռուսաստանի նախագահը առիթը ձեռքից բաց չի թողնի մի լավ դաս տալու հայկական իշխանությանըՙ իր բարեկամինՙ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անմիտ կալանավորման տակ պահելու եւ որոշ շրջանակների հակառուսական տխմար ցուցարարությունների, անգամ իր նկատմամբ արարողակարգային կոպիտ վրիպումի համար: Ընդհակառակը, նախագահ Պուտինը, որ բնականաբար թելադրող դեմքն էր վեհաժողովի, սկզբում ակնհայտորեն ջղային-հոգնած (նա վերադառնում էր Փարիզում Ժակ Շիրակի հուղարկավորությունից), հետզհետե վերագտավ իր զուսպ-կայտառ տրամադրությունը, եւ վերադարձին, օդանավակայանում արդեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ընթացքում ոչ միայն շնորհավորեց նրան վեհաժողովի բարեհաջող անցկացման համար, այլեւ շնորհակալություն հայտնեց ի գործ դրած անձնական ջանքերի առթիվ:

Վեհաժողովը բոլորովին նման չէր նախկիններին թե՛ իր տարողությամբ, թե՛ երկկողմ ու բազմակողմ հանդիպումներում արծարծված խորքային հարցերի շրջանակով: ԵԱՏՄ անդամ երկրները միասնաբար, կարծես լռելյայն, ապահովեցին վեհաժողովի գրավչությունը հյուրի կարգավիճակով մասնակցող եւ, անգամ, չմասնակցող երկրների համար: Եվ լավ է որ, հանգամանքների բերումով, հոկտեմբերի 1-ին Երեւա՛նը դարձավ այդ գրավչության կենտրոնը: Հանգամանքներՙ որոնցից գլխավորը Հայաստանիՙ փոքր եւ, այսպես կոչված, «անվնաս» երկիր լինելու կերպարն էր, նաեւ Արեւմուտքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ նրա ձգտումըՙ ծայրամասային, տրանսպորտային միջազգային ուղիներից հեռու, դրանցից զրկված ու շրջափակված լինելու վիճակից դուրս գալու:

Այո, վեհաժողովին մասնակից երկրներից ամենաշատը Հայաստանին է պետք հաղորդակցական ուղիների ու ելքերի հայթայթումը, ոչ միայն այսօր, երբ, հեգնականորեն, Լարսի միջանցքում հայկական հազարավոր բեռնատարներ են անշարժացած, այլեւ ընդմիշտՙ որպես ցամաքապատ (land locked) երկիր: Եվ այս առումով, տարանցիկ առեւտրատրանսպորտային ուղիների ընդլայնման իմաստով, ամենահատկանշական ելույթը նախագահ Պուտինինն էրՙ Եվրասիական երկրներից մինչեւ… Իսրայել, Եգիպտոս եւ անգամ աֆրիկյան այլ պետություններ ընդգրկող իր տեսլականով: Եվ այդ ֆոնին էր մանավանդ, որ վեհաժողովում ընդգծվեց Չինաստանի բացակայությունը, որի հեռագնա ծրագրերըՙ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», «Մետաքսի ճանապարհ» անուններով հայտնի են բոլորին, որոնց կպնում-հասնում-միանում են ԵԱՏՄ-ի ձգտումները: Ու թեեւ Վլադիմիր Պուտինն այդ բացակայությունը պատճառաբանեց ՉԺՀ 70-ամյակի տոնակատարություններով, սակայն հետագայում գուցե ավելի պարզ դառնա դրա իսկական պատճառը:

Շատ հատկանշական էր նախկին վարչապետ, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթը, հնարավորինս կոշտ-ինքնաքննադատական: Կրկին հաստատելով, որ Եվրասիական տնտեսական միությունը ունի տարանցիկ առեւտրաշրջանառության մեծ ներուժ, չունի սակայն, ինչպես շեշտեց նա, որոշումների կայացման եւ գործադրման արագ եւ արդյունավետ մեխանիզմներ: Կնշանակի, որ անարդյունավետությունը վերաբերում է ոչ միայն Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությանը, այլեւ անդամ մյուս երկրների տնտեսական հարաբերություններին:

Առանձին անդրադարձի կարիք ունի նաեւ վեհաժողովում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթը, որի երկրի համար կենսական նշանակություն ունի իրեն պարտադրված սեղմումներից դուրս այլընտրանքային համապարփակ, տնտեսական-քաղաքական դաշինքի մաս կազմելը: Ավելի խորը դիտարկումների կարիք ունի հատկապես Հայաստանի նկատմամբ այդ երկրի պատրաստակամության հարցըՙ համագործակցելու էներգետիկ, ազատ առեւտրական գոտու եւ այլ բնագավառներում:

Տպավորությունս այն է, որ մեզնից շատերը դեռեւս չեն պատկերացնում երեւանյան վեհաժողովի նշանակությունը: Մեզնից շատերի փոխարեն դա լավ, շատ լավ ըմբռնեցին մեր ոխերիմ զույգ հարեւանները, որոնք հավանաբար հասկացան, որ ակամա հայտնվել են «խաղից դուրս» վիճակում: Ահա թե ինչու վեհաժողովից անմիջապես հետո Էրդողանը փեշերը հավաքելով թռավ Բաքուՙ խորը խորհրդածելու իր «կրտսեր եղբոր» հետ:

Իսկապես այս համաժողովում շատ էր սիմվոլիզմըՙ ԵԱՏՄ-ին նոր շունչ տալու, շահագրգիռ կողմերի համար նրա գրավչությունը շեշտելու ուղղությամբ: Մնում է միության գործունեության գործնականացումը, դրանում բիզնես մտայնություն, մթնոլորտ, փոխադարձ շահ եւ գործնական հարաբերություններ ներդնելու խնդիրը: Եվ դրանում առաջին շահագրգիռ կողմերից մեկը Հայաստանն է, անկասկած:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ՌԱԿ-Ի ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ՌԱԿ-Ի ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական