Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՂ ԵՎ ՕՂԻ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Եվրոպական արժեք ասելովՙ ի՞նչ նկատի ունեք: Ազգությամբ չեխ, բայց Ֆրանսիայի բնակիչ Միլան Կունդերայի գրականությո՞ւնը կեցության անտանելի թեթեւության մասին, թե՞ Նորվեգիայի սոցիալական քաղաքականությունը, որտեղ բոլոր թոշակառուները տարին մեկ անգամ հանգստանում են Իտալիայի եւ Իսպանիայի լողափերումՙ պետության հաշվին, իմիջիայլոց:Եթե նկատի ունեք Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցը, որն, ի դեպ, Հոլանդիայի մայրաքաղաքի կին քաղաքապետը ցանկանում է վերանվանելՙ թողնելով, որ փողոցն էլի կոչվի Լապտերների, բայց ոչ Կարմիր, կամ ասենք ոչ թե հայր ու մայր, այլ պարզապես ծնող համաեվրոպական դարձող ձեւակերպումըՙ չնկատելով, որ ասենք Իտալիան վերջերս վերականգնեց ծնողների տարանջատումըՙ հորըՙ հայր, մորըՙ մայր կոչելով, եւ վերջապես, եթե թուրք Օրհան Փամուկի վեպերից մեկի հերոսուհու մազերի գույնով աղջիկներն են ձեզ համար եվրոպական արժեհամակարգի կրողները եւ կամ չառնական տղամարդկանց կողքին պառկող կանացի տղամարդիկ, ապա թույլ տվեք պնդել, որ հին ու բարի Անգլիայում, որտեղ տատիկները գիշերները լուսացնում են Ագաթա Քրիստի կարդալով, իսպանական Անդալուզիայում, որտեղ անքուն ձկնորսները արեւածագն են դիմավորումՙ Գվադալկվիվիր գետի ափին, հունական Սալոնիկի արվարձաններում, որտեղ աղջիկներին հաճելի է չքնելըՙ անդադար սերենադներից, եւ վերջապես Կոպենհագենի կենտրոնում, որտեղ ջահել նկարիչը անթարթ նայում է Ջրահարսի արձանինՙ երազելով հանդիպել իր ջրահարսին, եվրոպական արժեք շարունակում է մնալ, օրինակ Բեթհովենի երաժշտությունը կամ Վան Գոգի դեղինը: Ուրեմն եվրոպական արժեքն ամենեւին էլ ծիածանագույն դրոշները չեն, որոնք ի դեպ Եվրոպայի կենտրոնումՙ Սիցիլիա կղզում, երբեք չեն ծածանվել: Ճիշտ այնպես, ինչպես հայկական արժեքը ուրիշի կնոջը խլելը չէ, ինչպես պնդում է մի պետերբուրգցի ֆիզիկոս, որն սկսել է խմել այն օրից հետո, երբ կապուտաչյա կինը փախավ իրենց տնվոր արեշցի Սաքոյի հետ:Իմիջիայլոց, կարելի՞ է հայտարարել, որ ռուսական արժեքը խմելն է, դե այսինքն ոչ թե Էրմիտաժն ու Ռոմանովներըՙ գումարած Ռասպուտինին, ոչ թե Տոլստոյն ու Դոստոեւսկին, ոչ թե Եսենինն ու նավերի ճանապարհը բացող պետերբուրգյան կամուրջները կամ մերձմոսկովյան երեկոներն ու անծայրածիր Սիբիրը, այլ մուժիկը, որի վրայից օղու հոտ է գալիս, չնայած առավոտյան ժամը 7-ն է ու նա ապխտած ձկան հերթ է կանգնել: Կարծում եմ, որ չենք կարող, չնայած Ռուսաստանում նման մուժիկներն ավելի շատ են, քան Ամստերդամում ծիածանագույն դրոշակներով երրորդ սեռի ներկայացուցիչները:Եւ քանի որ շատ բարդ է հասկանալ արժեքները ժամանակակից աշխարհում, որտեղ 16-ամյա շվեդուհի մեսիա Գրետա Թունբերգը շատերին հիացնում էՙ հատկապես միմիկայով, առաջարկում եմ գնալ որեւէ սահմանամերձ գյուղ, օրինակ իմ սիրելի Տավուշի մարզի: Հանդիպել ինչ-որ ծերունու ու նրան մի պարզ հարց տալՙ ո՞նց ես, հայրի՛կ: Նա ձեզ անպայման գինի կտաՙ տնական, ու դուք այդպես էլ չեք հասկանաՙ գինի՞ն էր անմահական, թե՞ ծերունին էր իմաստուն: Հետո դուք կնայեք աղքատության աչքերին, կտեսնեք ճանապարհներ, որոնք չեն բերում, միայն տանում են, կժպտաքՙ հանդիպելով պատուհանների տակ նստած փոքրիկներին, որոնց հայրերը գյուղ են վերադարձել ճիշտ այնքան, որքան քույր կամ եղբայր իրենք ունեն, կհանդիպենք նրանց մայրերին, որ տղամարդու պես կոշտ ձեռքեր ունեն եւ միայն աչքերում թաքնված երազանքն է մատնում կին լինելը, կլսեք գյուղամիջում նստած պառավներին, որ որոշում են, թե ինչ շորով են գնալու էն աշխարհը ու հեգնում են իրար պնդելով, որ կոնկրետ այդ գլխաշորը սիրուն չէ, չի սազի: Եթե ձեր բախտը բերի բոլորի պես թախծոտ կցնծաք խարխուլ տներից մեկից լսելով մանկան առաջին ճիչը, որն այդ կողմերում տարիներով չի լսվում, եւ վստահաբար կհասկանաք, որ կարեւորը օղերով տղամարդիկ ու օղոտ մուժիկները չեն, այլ այն աշխարհը, որտեղ պետք է ապրի եւ սիրի այն մանուկը, որը քիչ առաջ ծնվեցՙ չքավոր գյուղի խարխուլ տանը:
 
Նախորդ գրառումը

ՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԱՆՆԱԽԸՆԹԱՑ ՑԱՍՄԱՆ ՊՈՌԹԿՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՏՍՊԱՐԱՆ Է

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական