Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Մինչ լրատվամիջոցներն ու փորձագետները, անդրադառնալով Հայաստանում այս տարվա առաջին կեսին գործազրկության արտասովոր նվազման ցուցանիշին, քննադատության են ենթարկում երկրի իշխանությանն ու վիճակագրական կոմիտեինՙ տվյալները կեղծելու համար, Նիկոլ Փաշինյանն առանց տատանվելու շտապում է գովազդել այդ ցուցանիշը: «Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով», այսպիսի հերթական գրառումն էր նա արել իր ֆեյսբուքյան էջում: Այն, որ այս ցուցանիշը, մեղմ ասած, անհավատալի է, երեւում է անգամ անզեն աչքով: Սակայն դրանում համոզվելու համար ներկայացնենք նաեւ մի շարք այլ ցուցանիշներ:

Առաջին եռամսյակում գործազրկությունը աճել էր 16 հազարով

Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում աճել էր 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց: Այսինքն, գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով: Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով եւ կազմել 21,9 տոկոսՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց: Զբաղվածության մակարդակն էլ իջել է 0,2 տոկոսովՙ կազմելով 43,8 տոկոսՙ 44 տոկոսի դիմաց: Սա «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության», ապա «տնտեսական հեղափոխության» եւ «թռիչքաձեւ տնտեսական աճի» իրական պատկերն էր: Պատկեր, որը պարզապես անհանդուրժելի էր կառավարության եւ նրա ղեկավարի համար, քանի որ բացահայտում էր իր կառավարման շրջանում երկրի տնտեսության եւ բնակչության սոցիալական վիճակի վատթարացման անհերքելի իրողությունը:

Մինչ երկրորդ եռամսյակի ցուցանիշների հրապարակումը, Նիկոլ Փաշինյանը փորձեց ցրել այս վիճակագրության տխուր պատկերը, գրելով, որ Հայաստանում գործազրկությունը նվազել է: Սակայն նրա բերած ցուցանիշը վերաբերվում էր բացառապես Զբաղվածության պետական գործակալության կողմից գրանցված եւ գործազուրկի կարգավիճակ ստացածներին, այլ ոչ թե Հայաստանում գործազրկության մակարդակին ընդհանրապես: Նշենք նաեւ, որ գործազուրկի կարգավիճակ տրվում է գործակալության կողմից որոշակի չափանիշներին բավարարելու համար եւ նույն գործակալության կողմից էլ այդ կարգավիճակը վերացվում է: Այնպես որ դժվար չէր «թավշյա» վարչապետի «թանկագին խաթեր» համար ցույց տալ, որ իրենց մոտ գործազուրկի կարգավիճակ ունեցող մարդկանց թիվը նվազել է: Նույնը կարելի է ասել վիճակագրական կոմիտեի համար: Ի՞նչ պատկեր ցույց տվեց այս կառույցը գործազրկության երկրորդ եռամսյակի համար, որ արժանացավ խիստ քննադատության մասնագետների եւ լրատվամիջոցների կողմից, իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան պարզապես ամոթանք տվեց դրա համար:

Գործազրկության «թռիչքային» նվազում… 46 հազար մարդո՞վ

Այսպիսով, ըստ վիճկոմի, այս տարվա առաջին եռամսյակի 905 հազար փոխարեն Հայաստանում զբաղվածների թիվը հաջորդ երեք ամսիներին կազմել է 964 հազար մարդ կամ երեք ամիսների ընթացքում մոտ 60 հազար մարդ մասնակի կամ լրիվ զբաղված են դարձել: Գործազուրկների թիվն էլ այս տարվա հունվար-մարտի 253 հազար դիմաց նվազել է… 46 հազարով եւ կազմել մոտ 207 հազար: Փաստորեն, պետական համակարգում կրճատումների, ձեռնարկությունների փակման, ներդրումային ծրագրերի սառեցման եւ ներդրումների նվազման, բնակչության գնողունակության անկման, տնտեսական ակտիվության դանդաղելու եւ առեւտրաշրջանառության նվազման ֆոնին 46 հազար մարդ աշխատա՞նք է գտնում: Այսինքն, հակառակ թվարկված այս գործոնների, այդքան նոր աշխատատե՞ղ է ստեղծվել եւ կան մարդիկ, որոնք հավատո՞ւմ են, որ դա կարող է իրականություն լինել: Հիշեցնենք, որ մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ 40 հազարից ավելի նոր աշխատատեղերի բացումը ոմանք կասկածի էին ենթարկումՙ անկախ նրանից, որ ներկայացվել էին այն ձեռնարկությունները, որտեղ դրանք բացվել էին: Եվ ահա 46 հազար երեք ամսում…

Ակնհայտ է, որ վիճակագրական այս ցուցանիշնի իրական լինելու դեպքում դրանք կզգացվեին իրական կյանքում, ինչը, բնականաբար, տեղի չի ունեցել: Եվ հենց այս պատճառով էլ իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է ոչ թե այս տարվա առաջին եռամսյակի համեմատ 46 հազար մարդով, այլ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ 29 հազար 200 մարդով գործազրկության նվազման մասին: Հարց է առաջանում, ինչո՞ւ ոչ 46 հազարի, այլ 29 հազար 200-ի մասին է նա գրել: Պատասխանն առավել քան պարզ էՙ 46 հազար երեք ամսում գործազրկության նվազումը կասկած կարող էր առաջացնել անգամ իրեն անվերապահ հավատացողների մոտՙ այնքան ակնհայտ է կեղծիքը: Այժմ, թե ինչո՞ւ իրականության հետ կապ չունեն թե՛ առաջին, թե՛ երկրորդ ցուցանիշները:

Կեղծիքը բացահայտվում է նախկին տվյալների հետ համեմատությամբ

Կեղծիքը հեշտությամբ բացահայտվում է, երբ դիտարկում ենք վիճակագրական կոմիտեի նախկինում հրապարակված ցուցանիշները: Մասնավորապես, դիտարկենք 2018 թ.-ի երկրորդ եռամսյակի գործազրկության ցուցանիշը դրա նախորդՙ 2017 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշի հետ:

Այս դեպքում տեսնում ենք, որ 2018 թ.-ի երկրորդ եռամսյակում 2017 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 1200 մարդովՙ 237,6 հազարից դառնալով 236,4 հազար: Այսինքն, եթե 2017 թ.-2018 թ-ի սկզբի բարձր տնտեսական աճի դեպքում, մեկ տարվա ընթացքում գործազրկությունը նվազել էր ընդամենը 1200 մարդով, ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկ տարվա ընթացքում գործազուրկների թիվը նվազեր 29200 մարդո՞վ: Պատասխանն ինքնաբերաբար է գալիս: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել իրեն իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին», որոնք չեն էլ ցանկանում հավաստիանալ նրա ներկայացրած ցուցանիշների իրական լինել-չլինելու մեջ եւ ընդհանրապես չեն ցանկանում մտածել այդ ուղղությամբ:

Խմբ. կողմից.- Կարծում ենք, որ մեր աշխատակիցը ցուցանիշների համեմատության մեջ թույլ է տվել անհետեւողականություն. կասկածելի համարելով Պետվիճվարչության ներկայացրած տվյալներըՙ նույն կասկածամտությամբ չի վերաբերվում նախկին իշխանության ժամանակաշրջանի վերաբերյալ նույն վարչության տվյալները: Ինչպես հայտնի է, Հայաստանում շարունակվում են նույն բարքերըՙ ստորադաս պաշտոնյաները Շեֆին ասում են այն, ինչը վերջինս ցանկանում է լսել:

Նախորդ գրառումը

ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՙ ԲԱՐԵՐԱՐ​ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՕՂ ԵՎ ՕՂԻ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՕՂ ԵՎ ՕՂԻ

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական