Արցախի խորհրդարանի երեկվա քվեարկությունը փաստորեն առավել նեղացնում է գարնանը կայանալիք ԱՀ նախագահի ընտրությունների թեկնածուների շրջանակը: 24 դեմ, 4 կողմ, 1 ձեռնպահ քվեներով մերժվեց սահմանադրական փոփոխությունների`նախագահի թեկնածուի համար մշտական բնակության դրույթի պահանջը բացառող այն նախագիծը, որը ստորագրահավաքով ձեռնարկել էին Բաբայանն ու իր կողմնակիցները: