Կառավարությունն իր նիստում «Սահմանադրական դատարանի մասին» եւ հարակից մի օրենք լրացրեց` ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի ուղարկելու դեպքում բոլոր սոցիալական երաշխիքները պահպանելու դրույթներ սահմանելով: Այդպիսով` մինչեւ եկող տարվա հունվարի վերջին օրը վաղաժամ հրաժարական ներկայացնող ՍԴ անդամները եւ դատավորները ընդհուպ կենսաթոշակի տարիքը լրանալը կպահպանեն ներկա դրույքաչափերիի բոլոր վճարումները: Սա բացատրվեց նրանով, որ արդեն ուժի մեջ մտած նոր փոփոխություններով Սահմանադրությունը հնարավոր չէ կիրառել (դատավորների պաշտոնավարման վեցամյա ժամկետի առումով), քանի որ մի շարք այլ դրույթներով ՍԴ ներկա կազմը կարող է պաշտոնավարել մինչեւ 2035 թվականը: Նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է անհետաձգելի կարգով: