Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԱ (1922-2019)

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած սեպտեմբերի 10-ին, 97 տարեկան հասակում Վիեննայում կյանքից հեռացավ բազմարհեստ ու բազմարվեստ մի անձնավորությունՙ Էլիզաբեթ Նեցկովան կամ Ելիզավետա Մնացականովան (Մնացականյան): Նա գրող էր (բանաստեղծ եւ ակնարկագիր), թարգմանիչ, երաժշտագետ, դաշնակահարուհի եւ նկարչուհի, սակայն առավել հայտնի էր իր ռուսերեն եւ գերմաներեն բանաստեղծություններով: Դրանք թարգմանաբար լույս են տեսել նաեւ հայերենՙ «Արդի ռուսական վերլիբր» ժողովածուում (2015, Ստեփանակերտ, թարգմանիչՙ Ավագ Եփրեմյան)…

Նա ծնվել էր 1922 թվականին, Բաքվում, բժիշկների ընտանիքում: Նախնիները եղել են Մեղրիից: Հայրըՙ Արկադի Մնացականյանը, հանդես է եկել նաեւ որպես բանաստեղծՙ Արմեն Սյունի գրչանունով: 1945 թվականից բնակվել է Մոսկվայում, սովորել է պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1953 թվականինՙ կից ասպիրանտուրան: Երաժշտագիտական գրքերի եւ էսսեների հեղինակ է, որոնք վերաբերում են Մոցարտին, Բրամսին, Մալերին, Պրոկոֆեւին, Գերման Գալինինին: 1964 թվականից ստեղծագործել է տեսողական պոեզիայի ժանրումՙ իր տեքստերում համադրելով տառատեսակային եւ գեղանկարչական տարրերը: Սակայն մինչեւ 1990-ականները Մնացականովայի ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում եւ Ռուսաստանում չեն հրապարակվել, բացառությամբ երկու բանաստեղծության Երեւանի «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում (1971, թիվ 2): 1972-ին բանաստեղծուհին իր նոր ստեղծագործությունների ձեռագրերը հանձնել է ԽՍՀՄ այցելած գերմանացի նշանավոր գրող Հայնրիխ Բյոլին, որը երեք տարի անց վերադարձրել է Արեւմուտքում հաստատված բանաստեղծուհուն: Դրանք, Մնացականովայի խոստովանությամբ, ուժ են տվել իրենՙ շարունակելու ապրել…

1975-ից Ելիզավետա Մնացականովան ամուսնու հետ տեղափոխվել է Ավստրիա: Վիեննայում հրատարակել է ռուսերեն եւ գերմաներեն արձակ ու չափածո ստեղծագործությունների մի քանի գիրքՙ հանդես գալով նաեւ ամուսնական Նեցկովա ազգանունով: Գրել է ակնարկներ Սերվանտեսի, Դոստոեւսկու, Դիքենսի, Չեխովի, Խլեբնիկովի, Պրուստի մասին: Նրա բանաստեղծությունների հիման վրա ավստրիացի երգահան Մարթինա Սիզեկը գրել է երաժշտություն: Մնացականովան ռուսերեն է թարգմանել գերմանացի եւ ավստրիացի բանաստեղծների գործերից (Նովալիս, Հյոլդեռլին, Ռիլկե, Թրակլ, Ցելան, Ռյում եւ այլք): 1979-ից ռուս գրականություն է դասավանդել Վիեննայի համալսարանում: Բազմիցս մասնակցել է Եվրոպայում, Իսրայելում, ԱՄՆ-ում կայացած գրական-գեղարվեստական միջոցառումների: Արժանացել է Ավստրիայի կրթության եւ մշակույթի նախարարության մրցանակին եւ Ուիսթեն Հյու Օդենի անվան գրական մրցանակինՙ ավստրիական պոեզիայից իր կատարած թարգմանությունների համար, 2004-ինՙ Անդրեյ Բելիի մրցանակին…

2004 թվականին Հարվարդի համալսարանում կայացել է Ելիզավետա Մնացականովային նվիրված գիտաժողով, իսկ համալսարանի գրադարանում կազմակերպվել է նրա տեսողական բանաստեղծության գրքերի ցուցահանդեսը…

Անցյալ տարի Ռուսաստանում լույս տեսավ Մնացականովայի ամենից լիակատար ժողովածունՙ «Նոր Արկադիա» վերնագրով…

Իսկ մեզ համար կարեւոր է իմանալ, որ Սյունյաց աշխարհից սերած բանաստեղծուհին գրել է նաեւ Հայաստանին նվիրված բանաստեղծական շարք եւ 1967 ու 2002 թվականներին այցելել է Հայաստան…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ը, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ն

Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱԼԲՈՄՆԵՐԸ ԹՈՂԱՐԿՎԵՑԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱԼԲՈՄՆԵՐԸ ԹՈՂԱՐԿՎԵՑԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական