Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԳՈՒՌՑՈՎԿԱ

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարիներ առաջ, երբ Գազպրոմը դեռ այնքան հզոր չէր, որ Եվրոպային գազ տար, Ուկրաինայի Խերսոնի մարզի Զմեյովկա քաղաքին մերձ գյուղերից մեկում ապրում էր մուժիկ Ալեքսեյ Պետրովիչ Պետրենկոն: Մի առավոտ, երբ Պետրովիչը հողամասում վարունգ էր հավաքում, ի դեպ այդ շրջաններում լավ վարունգ է լինում, հանկարծ նկատում է երկու տղամարդու, որոնք տեղացի չեն լինում: Պետրովիչը սկսում է կասկածանքով նայել նորեկներին եւ զուգահեռաբար վարունգ հավաքել: Ի վերջո նորեկներից մեկն իր հերթին նկատում է իրենց նայող Պետրովիչին եւ մոտենում է: Հեյ, մուժիկ,-ասում է նա,-դու այս գյուղի՞ց ես: Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել ու շուտով կմեռնեմ,-պատասխանում է Պետրովիչը: Շատ լավ է,-ասում են անծանոթները,-մենք էլ հենց քեզ էինք փնտրում, կարո՞ղ ենք զրուցել: Պետրովիչը մի անգամ եւս ուշադիր նայում է երկու անծանոթներին, ապա դեմքին թեթեւ ժպիտ տալով ասում. «Գնանք տուն, լավ օղի ունեմ, վարունգներն էլ թարմ են»: Տղամարդիկ գնում են տուն, եւ Պետրովիչը պարզում է, որ անծանոթները գյուղ են եկել հատուկ առաքելությամբ: Բանն այն է, որ նրանք Կիեւի կենտրոնում 54 հարկանի գրասենյակ ունեն, որը զբաղվում է Ուկրաինայի ծայրամասերի գազիֆիկացմամբ եւ ահա եկել են Զմեյովկայի շրջան, որպեսզի գազ տան: Լսելով գազի անունըՙ Պետրովիչն անմիջապես հուզվում է, քանի որ վերջին անգամ իր տանը գազը վառվել էր դեռ Սովետի ժամանակ, երբ երջանկահիշատակ կինը պյուրե պատրաստեց` սալով ու վերջին անգամ: Բայց հուզմունքին արագ հաջորդում է ոգեւորությունը եւ Պետրովիչը հետաքրքրվում է անծանոթներից, թե ի՞նչ է պետք, որպեսզի գազը միացնեն: Անծանոթներն էլ մի-մի վարունգ ուտելով, ասում են, որ դրա համար անհրաժեշտ է գյուղի հավաք, որպեսզի իրենք ցուցակագրեն բոլոր ցանկացողներին եւ ամեն տնից գանձելով 300 դոլար, գազը միացնեն: Պետրովիչն արագ կազմակերպում է գյուղի հավաքը, բնակիչների մեծ մասն ուզում է, որ գազ ունենա, մարդիկ ցուցակագրվում են, ընդհանուր առմամբ ողջ գյուղից հավաքագրվում է շուրջ 7-8 հազար դոլար` ներառյալ խողովակի գինը, եւ մեկ շաբաթից Զմեյովկայի շրջանի վարունգով հայտնի գյուղը գազ է ստանում: Ողջ օրը մուժիկները խմում են, կանայք` ոչ պակաս, եւ ոչ ոք չի նկատում, որ գազաբեր անծանոթները հենց նույն օրը հեռանում են գյուղից: Նկատում են, երբ 2 օր անց առավոտյան փորձում են վառել գազն ու չի միանում: Ամբողջ գյուղն իրար է անցնում, դու է՞լ չունես, հարցնում են իրար, մինչեւ հասկանում են, որ գազ չկա առհասարակ: Հենց Պետրովիչն էլ առաջինն է հասկանում, թե ինչ է պետք անել: Եկեք,-ասում է,-գնանք գազի խողովակի հետեւից, տեսնենք, թե որտեղից է սկսկվում, գուցե վթա՞ր է եղել: Բոլորը հետեւում են Պետրովիչին եւ հասնում խողովակի սկսվելու տեղը: Պարզվում է խողովակը գյուղից փոքր ինչ հեռու մտնում է գետնի տակ: Ջահելներն արագ փորում են եւ…բոլոր տղամարդիկ հանում են գլխարկներն ու գետնին նետում, մի քանիսն անգամ նզովում են Պետրովիչին` նման փորձանք գյուղի վրա բերելու համար. Պարզվում է բոլորը գազ էին ստանում մեկ բալոնից, որը թաղվել է հողի տակ ու խողովակով միացվել ողջ գյուղին: Անծանոթներն իրականում խարդախներ էին ու կլորիկ գումարի դիմաց խաբել էին. մարդկանցՙ մշտական գազով ապահովելու փոխարեն բալոնից էին տվել, որն էլ միայն մեկ օր էր բավականացրել:

Հիշեցի այս պատմությունը, քանի որ Հայաստանում ժողովուրդն իշխանության հանդեպ անսահման վստահությունից կարող է կուրանալ, ինչպես սիրուց են կուրանում… Հա, չմոռանամ ասել, որ այդ գյուղը կոչվում է Օգուռցովկա` հաշվի առնելով վարունգի առատությունն անշուշտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական