Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին: Այս մասին հայտնում են Կառավարության աշխատակազմից։
Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել է վերջինիս գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումները և քայլերը: