Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ու Արևմտյան Հայաստանի 6 խաչքարի կրկնօրինակ ժամանակավոր հանգրվանել է Ախթալայի եկեղեցում

19/08/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ախթալայի սուրբ Աստվածածին վաքում ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել 6 խաչքարեր, որոցից 4-ն Արցախում, 2-ն Արևմտյան Հայաստանում կանգնեցված խաչքարերի կրկնօրինակներն  են: Խաչքարերի կրկնօրինակների տեղադրումը հնարավոր է եղել բարերարների շնորհիվ: Օծման արարողությանը ներկա Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի խոսքով՝ այս պահին արդեն կրկնօրինակված խաչքարերի բնօրինակների գոյությունը վտանգված է: «Հետևաբար,- ասում է սրբազանը,- կարիք կար, որ դրանց գոյությունը փաստող վկայություններ նաև մեզ մոտ՝ Հայաստանում ունենայինք»:

Խաչքարերից յուրաքանչյուրն, ըստ Ախթալայի եկեղեցու քահանա տեր Հեթում քահանա Թարվերդյանի, իր  պատմությունն ու նկարագրությունն ունի:

«Խաչքարերից առաջինը կրկօրինակվել է Արցախի Բռի եկեղեցու մոտ 12-13-րդ դարում տեղադրված խաչքարից: Երկրորդը՝ Հադրութի շրջանում գտնվող Գտչավանքի  մոտ տեղադրված խաչքարերից՝ նորից 13-14-րդ դարեր: Այն «Արցախի պատմություն» անտիպ աշխատության հեղինակ Առաքել վարդապետի տապանն է, որ 19-րդ դարում տապանաքարի է վերածվել: Արցախից կրկնօրինակված խաչքարերից երրորդը նույնպես Գտչավանքից է վերցվել: Այն 13-14-րդ դարերին է թվագրում, բայց, ցավոք, եկեղեցու պատի մեջ ամրացված խաչքարի վրա տեղեկություններ հաղորդող գրություններ չկան: Խաչքարերից չորրորդը 1259 թվականի է կագնեցվել ու պատմում է Արցախի Շահումյանի շրջանում կառուցված կամրջի մասին: Արևմտյան Հայաստանում կանգնեցված խաչքարերի կրկնօրինակներից մեկը 1337-ին է կանգնեցվել՝ ի հիշատակ Մխիթար փիլիսոփա վարդապետի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Մեծոփավանքի ավերված գերեզմանոցից փոխադրվել է Արևմտյան Հայաստանի Արճեշ գավառի Իրիշատ գյուղ։ Խաչքարերից վերջինը, որ թվագրված է 1516 թվական, ըստ բնօրինակի վրա արված արձանագրության՝ Արևմտյան Հայաստանում Ստեփանոս եպիկոպոսն է կանգենցրել՝ իր հոգու բարեխոսության համար»,- «Ազգի» հետ զրույցում ներկայացնում է հոգևորականը:

Խաչքարերի օծմանը «Արևմտյան Հայաստանի և Արցախի վտանգված խաչքարերը» թեմայով գիտաժողովն էր նախորդել, ինչի ժամանակ զեկույցներով են հանդես եկել հայր Շահե ծ. վարդապետ Անանյանը, հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, խաչքարագործ վարպետ Արտակ Համբարձումյանը, Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանն ու այլոք:

Հայր Գարեգինն, օրինակ, Մայր աթոռ Էջմիածնի՝ խաչքարերի պահպանության գործում ունեցած դերակատարման մասին է բարձրաձայնում: «Արցախում այժմ ականատեսն ենք լինում այն  իրողության, որ հայկական պատմական խաչքարերը հեռացվում են իրենց տեղերից ու ոչնչացվում: Այնինչ՝ դրանք մեր պատմությունն են ցույց տալիս, ներկայացնում մեր կապն անցյալի ու ներկայի հետ: Մշակութային կոթողները մեր ինքնության ու հավաքական հիշողության կարևորագույն մասն են: Այսօր միջազգային հանրությունն, իր բազմաթիվ կոնվենցիաներով, հռչակագրերով, համաժողովների ժամանակ հաստատում է մշակութային ժառանգության պահպանության, միջմշակութային փոխըմբռնումը խթանելու ու հարցի շուրջը միջազգային համագործակցության հասնելու կարևորությունը»,- ընդգծում է վարդապետը:

Ախթալայի հոգևոր հովիվ տեր Հեթումն էլ, օրինակ, մտահոգություն է ներկայացնում.

«Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին վանքը հայ-վրաց հոգևոր հակամարտության ավելի քան 4 դարյա պատմություն ունի: Եվ եթե Արցախում, Արևմտյան Հայաստանում մշակութային ժառանգության հարց են դրել թուրքերը, ապա չի բացառվում՝ վաղը, մյուս օրը, եթե սահմաններն ամուր չլինեն, ապա այդ հարցը նաև Լոռու մարզին է մոտենալու»:

Սևակ Վարդումյան   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ

Հաջորդ գրառումը

Շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական