Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՋԻՐԼԻՔԸ ԵՎ ԿՅՈՒՐԵՋԻՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է փակել երկրի տարածքում գտնվող Ինջիրլիք եւ Կյուրեջիք ռազմակայանները, որոնցից օգտվում է ԱՄՆ-ը:

Նրա հայտարարությունները օրերս հնչեցին ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Վաշինգտոնը սպառնում է գործի դնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնման պայմանագրի պատճառով: Նախագահի խոսքերով, երկիրը կարող է ամերիկացիների համար անմատչելի դարձնել Ինջիրլիք եւ Կյուրեջիք ռազմակայանները: Այդ միջոցները կձեռնարկվեն ըստ անհրաժեշտության: Խնդիրն այն է, որ Անկարան անցյալում եւս սպառնացել է ԱՄՆ-ին, բայց նրա նախազգուշացումները լուրջ ազդեցություն չէին ունեցել Վաշինգտոնի վրա: Եվ ամերիկացի կոնգրեսականները միառժամանակ կոնկրետ քայլեր չէին ձեռնարկել Անկարայի ուղղությամբ: Բայց հետո իրադարձությունները սկսեցին զարգանալ հախուռն կերպով: ԱՄՆ Սենատի միջազգային գործերի հանձնախումբը ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այն ներկայացվեց պալատի քննարկմանը: Եթե սենատորները հավանություն տան օրինագծին, ապա այն կուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում: Եթե նրանք եւս կողմ քվեարկեն, ապա ակտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացվի ստորագրելու: Իսկ հետո Թրամփից կախված կլինի, թե օրինագիծը կդառնա արդյոք օրենք, թե՞ ոչ:

Նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հետեւյալ կերպ է ներկայացնում իրավիճակը. «Մենք ուշի ուշով հետեւում ենք Կոնգրեսում իրադարձությունների զարգացմանը: Նույնիսկ տվյալ օրինագծի անցկացման դեպքում էլ S-400-ների հետ կապված գործընթացը կշարունակվի: Ամենքս բարձր ենք գնահատում տվյալ հարցի առթիվ պարոն Թրամփի դրսեւորած բարի կամքը: Այդ մասին նա խոսել է նաեւ հրապարակայնորեն: Նրան մտահոգում է այդ օրենքը: Բայց, իհարկե, երբ օրինագիծն անցնում է Կոնգրեսով, նախագահի ձեռքերը կապվում են»: Այսինքն, Անկարան դեռ որոշ հույս ունի, թե նախագահ Թրամփը կկարողանա ինչ-որ բան փոխել: Սակայն նման իրավիճակում Թուրքիայի տարածքում ամերիկյան երկու ռազմակայանների փակման մասին հայտարարելը այնքան էլ խելամիտ արարք չէր լինի, թեեւ փաստն այն է, որ Անկարային լուրջ հարված է հասցվում:

Իրադրությունը բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել այն բանաձեւին, որով 20-սկզբի Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրվում են որպես ցեղասպանություն: Հոկտեմբեր ամսին համանման հայտարարություն էր արել նաեւ Ներկայացուցիչների պալատը: Ըստ որում, այն պաշտպանել էին ինչպես դեմոկրատները, այնպես էլ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականները:

Իրավաբանական տեսակետից տվյալ բանաձեւը պարտադրող բնույթ չի կրում, բայց նշանակալի խորհրդանշական ուժ ունի Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքի տեսակետից: Տվյալ քայլը երկրների փոխհարաբերություններում հանգեցնում է լարվածության հետագա խորացմանը: Կոնգրեսը երկար ժամանակ հետագձում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումըՙ վախենալով ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումից: Ներկայումս օրենսդիրներին դա չի վախեցնում, եւ նրանք եւս մեկ հարված հասցրին Անկարայի միջազգային վարկին: Մերձավոր Արեւելքում քրդական հարցի արծարծման պայմաններում դա կարող է ստանալ առանձնահատուկ նշանակություն:

Ամերիկացիները ստեղծեցին բարդ ինտրիգՙ մեկ «փաթեթի» մեջ շաղկապելով Թուրքիայի կողմից ուսական S-400-ների ձեռքբերումը, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վարած քաղաքականությունը, քրդերի հանդեպ Անկարայի վերաբերմունքը եւ նույնիսկ 1915 թ. Հայոց ցեղասպանության բանաձեւը: Այս ֆոնի վրա Անկարայի հակախաղը համոզիչ չի թվում, մանավանդ որոշ պայմանականություններով ամերիկյան երկու ռազմակայանները փակելու սպառնալիքը: Պենտագոնում դա լավ են հասկանում: Պատահական չէ թուրքական Yeni ha հրատարակության այն պնդումը, որ չնայած բոլոր ջանքերին, Անկարային չի հաջողվում ԱՄՆ-ին դրդել փոխելու իր դիրքորոշումները: Ներառյալ ԱՄՆ-ի գործընկերությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի, Սիրիայում քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների, Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ:

Չեն օգնում նույնիսկ S-400-ների խաղաքարտն օգտագործելու Անկարայի փորձերը: Մի ժամանակ շեշտը դրվում էր այն բանի վրա, որ Թուրքիային ամերիկյան F-35 ռազմօդանավեր վաճառելը նրան կդրդի հետքայլ կատարել: Բայց այժմ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Անկարան Վաշինգտոնի հանդեպ ինչ-որ տեղում հատել է անդառնալիության կետը: Պենտագոնը հանգիստ արձագանքեց ամերիկյան ռազմակայանները փակելու Էրդողանի սպառնալիքին: Ամերիկյան ռազմական գերատեսչությունում նշեցին, որ իրենք Թուրքիայում ամերիկյան ուժերի կարգավիճակը դիտարկում են որպես բազմամյա գործընկերության եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի պաշտպանության խորհրդանիշ: Պենտագոնը նաեւ ընդգծեց, որ ձգտում է պահպանել այդ հարաբերությունները եւ Անկարային կոչ արեց կառուցողական դիրք բռնել տարաձայնությունների առնչությամբ: Սա նշանակում է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ բոլոր կամուրջները դեռ այրված չեն, եւ որ վիճելի հարցերի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել, կարծում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Քաթարի մայրաքաղաք Դոհայի համաժողովում ելույթ ունենալովՙ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն տեղեկացրեց, որ Անկարան Վաշինգտոնի պատասխանին է սպասում ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման խնդրանքի առնչությամբ: Ըստ որում, նրա խոսքերով, Մոսկվայից S-400-ների գնման գործարքի չեղարկումն անհնար է: Ավելի վաղ Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար գեներալ Ջեֆրի Հարիգիանը ասել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը չէր սահմանափակել երկրում Ինջիրիք ռազմակայանից ամերիկյան ուժերի գործունեությունների ծավալները: Նրա խոսքերով, զինվորականների մակարդակով, թուրք-ամերիկյան հարաբերությունները բարվոք վիճակում են, եւ ապագայում փոփոխություններ չեն սպասվում:

Ինջիրլիքից հարավ-արեւելք գտնվում է Կյուրեջիք ռազմակայանը: Դա ռադիոլոկացիոն հայտնաբերման կայան է, որը մտնում է ՆԱՏՕ-ի երկրների հակահրթիռային պաշտպանության կառույցի մեջ: Ըստ որում, վաղ նախազգուշացման ռադարը պատկանում է ԱՄՆ-ին, տեղեկացնում է Russia Today գործակալությունը: Ավելի վաղՙ 1975 թվականին, Թուրքիան արդեն սահմանափակել էր ամերիկացիների կողմից Ինջիրլիքի օգտագործումը ի պատասխան Վաշինգտոնի կողմից ամերիկյան զենքի մատակարարումների բեռնարգելքի հաստատմանը: Այդ ժամանակ ռազմակայանն օգտագործվում էր միայն ՆԱՏՕ-ի նպատակների համար: Բեռնարգելքը հանվեց 1978 թվականին:

Այդ ռազմակայանի կորուստը կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հնարավորությունների սահմանափակմանը, RT գործակալությանն ասել է ռազմական փորձագետ Վալերի Լիտովկինը : Նրա խոսքերովՙ Ինջիրլիքի կորուստը ԱՄՆ-ին եւ առհասարակ ՆԱՏՕ-ին կզրկի մերձավորարեւելյան կարեւոր հենակետից, որտեղ բացի տարատեսակ ռազմօդանավերից, պահվում են ամերիկյան 20-30 ազատ անկման միջուկային ռումբեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՍԱԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՍԱԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական