Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍԱԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայում կան մի քանի հազար ամերիկացի զինվորականներ, այլ ոչ թե մի քանի հարյուր, ինչպես դա պնդում են Սպիտակ տունը եւ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Phoenix հեռուստաալիքին: Նրա խոսքերով, այդ թվակազմի մեջ մտնում են մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցները: Ամերիկյան վարչակարգը իր պատերազմներում զգալի չափով հենվում է մասնավոր ռազմական ընկերությունների վրա, ինչպիսիք են Blackwater-ը Իրաքում եւ այլն: Նույնիսկ եթե Սիրիայում ամերիկացի զինծառայողների թիվը մի քանի հարյուր է, նրանցից բացի երկրում պատերազմում են նման ընկերությունների հազարավոր, գուցեեւ տասնյակ հազարավոր անդամներ, Ասադի խոսքերը մեջբերում է SANA գործակալությունը: Ըստ որում, Ասադը ամերիկացի մեծաթիվ զինծառայողների ներկայության համար չի մեղադրում անձամբ նախագահ Թրամփին: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգներում քաղաքական համակարգը լոբբիստների ազդեցության տակ է: Դա մասնավորապես վերաբերում է Դամասկոսի նկատմամբ վարվող քաղաքականությանը, ընդգծել է Ասադը:

Նա որպես երկրում ամերիկացիների ներկայության դեմ ուղղված միջոց նշել է հակաահաբեկչական պայքարը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ին հավատարիմ ընդդիմադիր խմբերին կարելի է մասնակից դարձնել այդ պայքարին: Դրա արդյունքը կդառնա ամերիկյան ուժերի հեռացումը Սիրիայից:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Սիրիայում կմնան մոտ 600 ամերիկացի զինծառայողներ: Վաշինգտոնում, այնուամենայնիվ, քանիցս ընդգծել էին, որ զինծառայողներ կթողնեն նավթի հանքավայրերի պաշտպանության համար: Էսպերի խոսքերով, նավթային եկամուտները կպատկանեն Սիրիայի դեմոկրատական ուժերին:

Ռուսաստանի հետախուզության տվյալներով, սիրիական նավթի մաքսանենգ առեւտրից ստացվող եկամուտները իրականում փոխանցվում են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների եւ հետախուզական ծառայությունների հաշիվներին: Նկատի ունենալով, որ սիրիական մաքսանենգ նավթի մեկ բարելի արժեքը 38 դոլար է, ամերիկյան այդ «մասնավոր բիզնեսի» ամենամսյա հասույթը կազմում է ավելի քան 30 մլն դոլար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՋԻՐԼԻՔԸ ԵՎ ԿՅՈՒՐԵՋԻՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական