«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ Այս ողբերգությունը շատ սթափեցնողն էր։ Այն առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, մեր միջոցառումներին հրավառությունների իրականացման վերաբերյալ։ 2021 թվականին դեռեւս մի նախագիծ էր քննարկվել եւ ընդունվել Կառավարության կողմից, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլատրելով միայն պետական եւ համայնքային տոներին»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է պայթյունի վայր եկած Տիգրան Ավինյանը։
Նախկին փոխվարչապետը բացառել է, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչական գործողություն լինել. «4 տոննա հրավառական նյութերի պահպանում որեւէ տեղ, մեկ փոքր կայծ, ու նմանատիպ հետեւանքներ կարող են լինել»։