Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էմանուել Մակրոնի հետ։

Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորության համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

Հեռախոսազրույցի ավարտից հետո Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում գրել է .

Զրուցել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, ինչպես նաև տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը։

«Հանգամանորեն քննարկել ենք մայիսին կնքված մեր երկկողմ ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը»,- նշել է նա: