Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԴՆԵ՛ՆՔ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երբեւէ չի եղել որեւէ հեղափոխություն կամ նույնիսկ պետական հեղաշրջում, որի դրոշին ժամանակի ամենավսեմ կարգախոսները գրված չլինեին: Երբ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության առաջնորդներից մեկին բարձրացնում էին կառափնարան (քանզի գրեթե բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, ընդսմինՙ ամբոխների հրճվալից աղաղակների ուղեկցությամբ), պարանոցը գիլյոտինի տակ դնելուց առաջ թշվառի աչքին ընկավ խոշոր տառերով գրված մի ցուցապաստառՙ Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն: Հենց այդ երեք բառերի մեջ էր ֆրանսիական հեղափոխության գլխավոր կարգախոսը, եւ նա մատը մեկնելովՙ բացականչեց. «Եվ, այնուամենայիվ, դա ե՛ս եմ ստեղծել»:

Ամենեւին միտք չունեմ անդրադառնալու այն հարցին, թե պատմական այս կամ այն անձնավորությունը կոնկրետ ի՞նչ ներդրում է ունեցել այս կամ այն հեղափոխության կամ նույնիսկՙ հաջողված ու նույնիսկ ձախողված պետական հեղաշրջումների մեջ: Եվ ապաՙ տվյալ հեղափոխությունը ժամանակին կամ թեկուզ հետագայում ինչպե՞ս է փոխհատուցել յուրաքանչյուր անհատ քաղաքացու վաստակը: Կամ գոնե ըստ արժանվույն գնահատե՞լ է նրան, թեկուզեւ ուշացումով հարգանքի տուրք մատուցե՞լ, թե՞ չի մատուցել հեղափոխության անմիջական կրողին:

Անշուշտ, մեծ կամ փոքր անհատների մեծ կամ փոքր դերակատարությունների դասակարգումը ավելի շատ պատմաբանների, քանՙ տվյալ իրադարձությանը մասնակից շարքային ակտիվ կամ պասսիվ քաղաքացիների գնահատման խնդիրն է: Սակայն թե՛ պատմաբանները, թե՛ հեղափոխական հորձանուտի մեջ կամա-ակամա ներքաշված հարյուր-հազարավոր մարդիկ իրավունք ունեն ու նույնիսկ պարտավո՛ր են իմաստավորել, թե տվյալ հեղափոխությունը հասա՞վ կամ հասնելու՞ է այն նպատակներին, որ դրել էր իր առջեւ: Եվ եթե հասավՙ ի՞նչ չափով, եթե չհասավՙ ի՞նչը խանգարեց: Արդ, եկեք դիտարկենք, թե կոնկրետ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունը իր հաղթանակից ավելի քան երկու դար անց հասե՞լ է իր դրոշին գրված Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն կարգախոսի թեկուզեւ մեկ բաղադրիչին:

Ավա՜ղ, ըստ իսՙ դեռ չի՛ հասել: Ֆրանսիայում, անշուշտ, շարքային քաղաքացիների ազատությունը անհամեմատ ավելի մեծ է, քան ոչ-ժողովրդավարական պետությունների մեջ ապրող քաղաքացիներինը: Էլ չեմ ասումՙ ժողովրդավարության ուղին դեռ նոր ոտք դրած պետությունների քաղաքացիների ազատությունն է: Բայց այնտեղ կա՞ քաղաքացիների կատարյալ հավասարություն: Էլ չեմ ասումՙ եղբայրություն: Չկա եւ պարզապեսՙ չի՛ կարող լինել: Որովհետեւ մարդիկ բնականից հավասար չեն, մեկը գեղեցիկ է, մյուսըՙ տգեղ, մեկն աշխատասեր է, մյուսըՙ ծույլ, մեկն ընդունակ է, մյուսը գենետիկորեն տգետ: Մեկն ունեւոր է, մյուսն աղքատ, մեկն առողջ է, մյուսըՙ հիվանդոտ…Եթե բոլորը հավասարաչափ գեղեցիկ, խելացի, աշխատասեր ու բոլոր մյուս չափորոշիչներով իրար նման լինեին, ապա աշխարհի բազմազանությունը կվերանար, մարդիկ տվյալ հասարակության մեջ ուղղակի չէին կարողնա ապրել, շնչահեղձ կլինեին միօրինակությունից:

Նույնը եւՙ համընդհանուր եղբայրության գաղափարի հաղթանակի դեպքում: Դա նույնպես գեղեցիկ հեքիաթ է, համենայն դեպսՙ հայն ու թուրքը երբեք, նույնիսկ շատ հեռավոր ապագայում, եղբայրներ լինել չեն կարող: Տարբեր ժողովուրդների, եւ նույնիսկ միեւնույն ժողովրդի տարբեր խավերին պատկանող մարդկանց միջեւ արյան, թշնամանքի ու անհասկացողության օվկիանոսներ կան, որոնց հաղթահարելը անհնար է:

Որպեսզի որեւէ հեղափոխություն, այդ թվում նաեւ մոտ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը Հայաստանում իրական արդյունքների բերի, պիտի ազգովին հասկանանքՙ հեղափոխության հաղթանակից հետո դեռ շատ կարճ ժամանակ է անցել: Հարկ է դադարեցնե՛լ անիմաստ, հաճախ նաեւ անարդար պատերազմը անցյալի բոլոր լավ ու վատ դրսեւորումների դեմ: Հանուն մեր իսկ ապագայիՙ պետք է հաղթահարե՛նք մեկը մյուսին հոշոտելու մոլուցքը, որն ավա՜ղՙ գնալով խորանում է: Հարկ է համաներու՛մ հայտարարել մեր իսկ հեռավոր կամ մոտավոր անցյալի բոլոր իրական կամ երեւակայական մեղքերի համար: Եվ հետեւել, որ այսուհետ բոլորը հավասար լինեն օրենքի ու խղճի առաջ: Արեցի՞նքՙ կմտնենք զարգացման նոր փուլ, չարեցի՞նքՙ կվարկաբեկենք մե՛զ էլ, հեղափոխությունն էլ:

Ամենակարեւորըՙ հարցականի տակ կդնենք երկրի ապագան, սերունդների ճակատագի՛րը:

Նախորդ գրառումը

«ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ ԱՅՍ «ԴԵՄԱՐՇԸ» ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՐԵՆ ԳԵՈՔԱՂԱՔԱԿԱՆ Է». ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

…4-ՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ Է ՀԵՂԻՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՈՒՂՂԵԼՈՒ ԱՅՆ». ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական