Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ ԱՅՍ «ԴԵՄԱՐՇԸ» ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՐԵՆ ԳԵՈՔԱՂԱՔԱԿԱՆ Է». ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության եւ մասնավորապես «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զրուցել եմ ժամանակակից գրող, Bohem գրական-երաժշտական խմբի անդամ, մանկավարժ Գոռ Հարությունյանի հետ:

– Գոռ, ԿԳՄՍ նախարարության կողմից անցյալ տարեվերջին շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Առաջին իսկ օրից իմ բացասական կարծիքն եմ հայտնել եւ կարճ վերլուծականներ գրել այդՙ այսպես կոչված նախագծի աշխատանքային տարբերակի դեմ, մասնավորապես` բուհերի պարտադիր առարկայացանկից հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասավանդման «պարտադիր» բաղադրիչը հանելու առիթով:

– Բուհերից հայագիտական առարկաների դուրսմղումը համարենք բարի նպատակների իրագործման սխալ տարբերա՞կ, թե՞ միտում:

– Ըստ իս` ակունքում միտում կա, որը, ինչպես կասեր Մեծն լոռեցին` աչքի պես պարզ է ու բարդ: Ընդհանրապես, ես ու ինձ պես շատ չափավոր պահպանողական մարդիկ տարիներ, ոմանք` տասնամյակներ շարունակ, խոսում են ամեն ազգայինի դեմ եղող պայքարի մասին: Ազգայինի դեմ այս «դեմարշը» ծագումնաբանորեն գեոքաղաքական է: Եւ ցավ է, որ «տեղական» քաղաքականությունը եւ այն իրացնող պարոններն ու տիկինները բավականին անցավ են տուրք տալիս օրենքի հակաազգային նախագծեր դակելու «հրահանգներին» եւ գրեթե զրո դիմադրությամբ են ընդունում ամենայն գարշելին, որ ծառանում է ազգային պետություն ունենալու ճանապարհին: Եվ սա վերաբերում է բոլոր ժամանակների իշխանություններին այս կամ այն չափով: Իներցիան շարունակվում է. գուցե խորանում: Եթե նախարարությունն ու ինքը` նախարարը, միտումի հեղինակ կամ մաս չեն կազմում, ապա` «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», կատարում են միտումի հեղինակների բոլոր պահանջներն անտրտունջ եւ, մի բան էլ, կուրծք ծեծելով, դրանց մտացածին ճշմարտացիության համար:

– Դուք ժամանակակից գրականության սիրված դեմքերից եք, Ձեր երկրպագուներից շատերն այս օրերին բողոքի ցույցեր են իրականացնում` ընդդեմ ԿԳՄՍ նախարարության առաջ քաշած նախագծի: Դուք պաշտպանո՞ւմ եք այդ երիտասարդների նախաձեռնողականությունը:

– Իհարկե պաշտպանում եմ, բայց բացառապես քաղաքական ինտրիգներից զերծ պայքարը: Ոչ մի կերպ չեմ ողջունում այն «պայքարողներին», որոնք ուղղորդված են. նրանց պայքարի նպատակը քաղաքական է եւ ինձ համար` անազնիվ: Հասկանալի է, որ մեր օրերին հատուկ ներքաղաքական խառնիճաղանջության ծիրում պետք է այլազան մոտիվացիաներ ունեցող խմբեր ու խմբավորումներ, անհատներ ու կազմակերպություններ փորձեն պղտոր ջրերում իրենց քիմքին հաճո ձկներ որսալ, բայց ազգային հարցերից քաղաքական միավորներ հավաքելու ունակներին պետք է ցույց տալ իրենց անփառունակ տեղն ու դիրքը: Ես հավատում եւ աջակցում եմ ձեր նախաձեռնած պայքարինՙ ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական այն կազմին, որոնք զերծ են մնացել քաղաքական հայտարարություններ ու կոչեր հնչեցնելուց եւ ծայրահեղ ազնիվ են ազգային հարցերում իրենց ոգորումների մեջ: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասով էլ նկատեմ, որ այն քաղաքական է իր հիմքում եւ քիչ աղերս ունի բարձրացված հարցերի հետ, քանի որ ոլորտային ռազմավարական հարցերը միանձնյա չեն ընդունվում, այլ ամբողջ կառավարության եւ դրա ղեկավարի կողմից են «դակվում»` իբրեւ տեսլական: Հետեւաբար, Հարությունյանին, ասենքՙ Փիլիպոսյանով փոխելը ոչինչ չի տա: Իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է անձ փոխվի, ըստ իս, փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն է թիվ մեկ մարդը, որ պետք է հրաժեշտ տա իր փոխպորտֆելին, որովհետեւ օդում կախված լուրերի համաձայն` հենց նա է տվյալ նախարարության թիվ մեկ ապազգային ֆիգուրը:

– Ազգային լեզուն, գրականությունն ու պատմությունն ի՞նչ տեղ պետք է ունենան մեր կրթական ոլորտում:

– Այ այստեղ է թաղված շան գլուխը. սա՛ է հարցի ողջ էությունն ու հենց այստե՛ղ էլ պետք է փնտրել փիլիսոփայությունը: Իրականում, սրանք ոչ թե սոսկ դասավանդվող առարկաներ են կամ, առավել եւս, քաղաքական գետնի վրա քննվող հարցեր, այլ` քաղաքակրթական նշանակության խնդիրներ, որոնք հարուցում են խորը մտահոգություններ այն իշխանության նկատմամբ, որը զանց է առնում սեփական ազգի լեզուն, պատմությունը եւ գրականությունը: Եկեք հպանցիկ հայացքով քննության առնենք վարչապետից մինչեւ ամենաստորին օղակում գտնվող չինովնիկը եւ տեսնենք` նրանցից քանի՞սն են հայերենը կամ, որ նույնն է` մեր մայրենի լեզուն, դիտարկում, կրում ու ընկալում ոչ թե սոսկ որպես հաղորդակցման միջոց, այլ` մշակույթ, վաղնջական բովանդակ մի ժողովրդի ու ազգի քաղաքակրթության անկյունաքար, հենման կետ եւ կամ լինելիության գրավական ու փարոս, քանի՞սն են հայ գրականության մեջ որոնում իրենց իսկ ազգային պատկանելության, իրենց իսկ տեսակի գեղարվեստական հերոսին, իրենց ազգի գեղագիտական իդեան ու իդեալը, քանի՞սն են հայոց պատմության մեջ որոնում ու գտնում իրենց ազգի ու ժողովրդի հերոսականությունը, պայքարի եւ հաղթնակի կոնցեպտը… Երեք իմաստակիր եւ հոդաբաշխ նախադասություն կազմել չկարողացող չինովնիկական մի փաղանգ լծվել է հայոց կողմից հազարամյակներով ստեղծված քաղաքակրթության երեք հիմնասյուների սաստիկ պրիմիտիվ քննման ու քննարկման ապաշնորհ ու անպտուղ գործին` հասցնելով դրանք դասավանդվող «շարքային» կամընտրական առարկաների մակարդակի, որոնք այլեւս ավելորդ են դիտվում ապագա ՀԱ՛Յ ֆիզիկի, կիբեռնետիկի, տնտեսագետի, իրավաբանի, կենսաբանի եւ այլոց համար: Այնինչ, պետք է առաջին կուրսից մինչեւ մագիստրատուրա վերջին կուրս ամենայն մանրակրկտությամբ դասավանդվեն, ուսուցանվեն, մատուցվեն այս երեք ազգային արժեքները, որոնցով է գերազանցապես ուրվագծվում մեր քաղաքակրթական արժեքն ու արժեհամակարգը: Ցավ ի սիրտ, հետանկախության բոլոր իշխանությունները զառանցական վերաբերմունք են ունեցել ինքնության այս երեք հզոր բաղադրիչների նկատմամբ:

– Եթե նախագիծը հավանություն ստանա նաեւ ՀՀ կառավարության կողմից, որպես գրող, մանկավարժ եւ ամենակարեւորը` հայ մարդ, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Անկեղծորեն մի ռոմանտիկ հույս եմ փայփայում, որ ազգի ամբողջական շահին ծառայելու գործուղված կամ այդ շահերը պատշաճորեն իրացնելու կոչված ընկերները կվերանայեն իրենց մոտեցումները: Հակառակ պարագային` ես այնտեղ եմ, որտեղ կարիք կա ամուր պահելու ԱԶԳԱՅԻՆ արժեքն ու արժեհամակարգը, իսկ թե ինչ ձեւով կդրսեւորվի իմ պայքարի կերպը` կթելադրի տվյալ ժամանակն ու իրավիճակը:

Նախորդ գրառումը

«ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՙ ՈՐՔԱՆ ԷԼ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳԱ, ՏԱՊԱԼՎԵԼՈՒ Է, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԴՆԵ՛ՆՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԴՆԵ՛ՆՔ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական