Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸՙ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետեւանքով տարեկան զոհվում են ավելի քան 300 եւ մարմնական վնասվածքներ են ստանում հազարավոր մարդիկ: Ներկայումս տարբեր տեսակի միջոցառումներ եւ օրենսդրական ակտեր են մշակվել հարցի մեղմացման համար`բալային համակարգ, զրկում եւ այլն:

Վթարների հիմնական պատճառը` արագության գերազանցում, ոգելից խմիչքի օգտագործում, ճանապարհների վատ վիճակ եւ այլն:

Առաջարկում եմ հետեւյալը`

Ճանապարհային տեղադրված երթեւեկության նշանների մեջ մտցնել ձմեռային եւ ամառային ժամանակահատվածի համար արագության սահմանափակումներ:

Դպրոցների եւ հասարակական վայրերի առաջ տեղադրել համապատասխան ցուցանակներ:

Հատկապես տարեց, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում տանել համապատասխան աշխատանքՙ վարորդական իրավունքները ինքնակամ վերադարձնելու համար: Խրախուսել նրանց նյութական եւ բարոյահոգեբանական տեսակետից:

Բարձրացնել վարորդական վկայականներ տվող կազմակերպությունների դերն ու նշանակությունը, պատասխանատվությունը:

Զանգվածային լրատվամիջոցներով նպաստել հարցի նկատմամբ ազգային անվտանգության կարեւորության գիտակցմանը:

Մանրակրկիտ ուսումնասիրել միջազգային փորձը եւ մեր հանրապետության առանձնահատկությունները: Մշակել հարցի զգալիորեն մեղմացման համալիր ծրագիր եւ այն իրականացնել:

Երեկոյան ժամերին լուսավորել մայրուղիների առաջնահերթ որոշ հատվածներ:

Խրախուսել եւ գործածության մեջ դնել խնդրի լավացման առաջարկները: