Ազգ» թերթի խմբագրակազմը սիրով շնորհավորում է գործընկեր Սուրեն Սարգսյանինՙ որդու` Արմանի եւ Լուսինեի նշանադրության կապակցությամբ: Մաղթում ենք արեւշատություն, մեծ, անափ սեր, երջանիկ, ուրախ եւ ներդաշնակ երկար տարիներ: Շնորհավորում ենք նաեւ Սարգսյանների ու Բատիկյանների ընտանիքներին, նրանց բոլոր հարազատ-բարեկամներին եւ ցանկանում ենք նրանց նորաստեղծ բարեկամությանը մշտական փոխըմբռնման, անհոգս ու հավերժական ընթացք: