Օգոստոսի 11-ի կատավարության նիստում որոշում ընդունվեց, որ պահուստային ֆոնդից Սահմանադրական դատարանին կհատկացվի լրացուցիչ 42.7 մլն դրամ:
Նախագծում նշվում է , որ ըստ 2022 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանվել է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
2022 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորների՝ օրենքով նախատեսված վարձատրությունը կվճարվի։