Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել. տեղեկատվությունը տարածել էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Անցած շաբաթվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը, ըստ տեղեկությունների, խոցել են 10 «Ֆլամինգո» թևավոր հրթիռ, երեք «Նեպտուն-ՄԴ» հրթիռ և 4975 ուկրաինական անշարժ թևերով անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերի միջոցով մեկ զանգվածային և վեց խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և ռազմական օդանավակայանների վրա։







