Ըստ Արցախի ՊՆ-ի տեղեկությանՙ ապրիլի 5-ինՙ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:
Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը բավարար է:
Արցախի ՊՆ-ն կոչ է անում հակառակորդ կողմինՙ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, քանի որ իրադրության հետագա լարման դեպքում հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: