Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԵՍ ԹԵՔԵՑ ԵՎՐՈՊԱՅԻՑ

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ստամբուլում Այա-Սոֆիա տաճարում տեղի ունեցավ 1934-ից ի վեր առաջին ուրբաթօրյա երկար նամազը: Ներկայումս Եվրոպայում բազմաթիվ ԶԼՄ-ներ եւ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Թուրքիան ավելի քան երբեւէ դրսեւորում է քամահրանք Եվրոմիության հանդեպ եւ շրջվում է իսլամական աշխարհի կողմըՙ հայտնվելով, ինչպես գրում է The Times-ը, պատմական խաչմերուկում: Բայց Թուրքիային հենց դրան էին դրդում ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների տասնամյակները, եւ Եվրոպայից երես թեքելու նրա շարժումը սպասելի էր:

Թուրք մեկնաբաններից մեկն ասել է. «Պետք է պատրաստ լինել քրիստոնեական հուժկու գրոհներին: Քանի դեռ Ստամբուլը մեր հողն է, մեր թոռները ապագա հարյուրամյակներում կենթարկվեն համանման մարտերի: Մեր նամազը մեր հուժկու պատասխանն է իսլամի պաշարմանը»:

Քրիստոնեական եկեղեցիները ծանր վիճակում հայտնվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակեց իր հրամանագիրը Այա Սոֆիայի վերաբերյալ: Ներկայումս 1453 թվականը չէ, երբ Հռոմի հոգեւոր խորհուրդը ի վիճակի կլիներ ազդել պատմության ընթացքի վրաՙ չխոսելով արդեն Եվրոպայի քրիստոնյա տիրակալներին, ներառյալ Մոսկվան, միավորելու նրա կարողության մասին: Այսօր եկեղեցիներին քաղաքական գործիչների «ձեռքեր» են պետք հուժկու ազդանշան ուղարկելու համար: Եվրասիա մայրցամաքում նման ուժեր չգտնվեցին, Էրդողանի որոշումը դատապարտող եկեղեցիները չստացան աշխարհիկ իշխանությունների աջակցությունը:

Անսպասելիորեն պարզվեց, որ նախկին տաճարը պաշտպաններ ունի օվկիանոսից անդին: Հուլիսի 24-ի նախօրեին Սպիտակ տանը Ամերիկայի հունական արքեպիսկոպոսության առաջնորդ Էլպիդոֆորին ընդունել են նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխանագահ Մայք Փենսը: Ինչպես հաղորդում են հունական հրատարակությունները, նախագահ Թրամփը խիստ մտահոգություն է արտահայտել Այա-Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման կապակցությամբ, ինչպես նաեւ հայտարարել է, որ ինքը «Տիեզերական պատրիարքության եւ անձամբ պատրիարք Բարդուղիմեոսի աջակիցն է եւ օգնականը, ինչպես նաեւ առհասարակ հելլենիզմի աջակիցն ու օգնականը»: Դա լուրջ ազդանշան է (եթե, իհարկե, ԱՄՆ նախագահը լուրջ է խոսում), որը դուրս է գալիս ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների շրջանակներից:

Բողոքական Ամերիկան փաստորեն հանդես է գալիս որպես բյուզանդական ուղղափառության եւ անուղղակիորեն հին քրիստոնեության պաշտպան, որը Կոստանդնուպոլսից եւ Հռոմից տարածվեց ավելի հեռուՙ դեպի Եվրոպա եւ Ռուսաստան: Ինչ վերաբերում է Էրդողանին, նա բաժանվում է քեմալական անցյալիցՙ երկրում իրականացնելով հերթական լուրջ փորձարկումը, այն վերադարձնելով իսլամական աշխարհ: Բայց նա կպահպանի՞ արդյոք նախկին քաղաքական ուժը ինչպես երկրի ներսում, այդպես էլ դրսում: Քանզի Ստամբուլում եւ որոշ այլ քաղաքներում այնքան էլ ոգեւորված չեն նրա արդիականացման ուղեգծով, գրում են Ստանիսլավ Տարասովն ու Ստանիսլավ Ստրեմիդլովսկին :

Նկար 1. Նամազ` Այա-Սոֆիայի տաճարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՆԵԼ ՍԵՆԱՏՈՐ ԲԻՐԴԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական