Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԱՆԿԱՐԱՅԻՑ ԵՎ ԲԱՔՎԻՑ

15/05/2020
- 15 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թնդանոթային» նախապատրաստություն

Այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանում համավարակի ուռճացող տվյալները, խմբակցական եւ անձնամիջյան ամենօրյա գայթ ակղությունները, «բացահայտումները», ծեծերն ու ծեծկռտուքը, քարոզչական փոխադարձ գնդակոծությունները որպես կամուֆլյաժ են ծառայում պարտիզանական եղանակով Ազգային ժողով սպրդեցնելու եւ անցկացնելու այս պահին եւ ընդհանրապես մեզ համար անպետք եւ նույնիսկ վնասակար օրինագծեր, ինչպեսՙ բանկային գաղտնիքի բացահայտման, անօրինական գույքի եւ ունեցվածքի բռնագրավման եւ մանուկների սեռային (չ)դաստիարակման օրենքները: Եվ այդ ամբողջը այնպիսի շտապողականությամբ, որ կարծես ինչ-որ մեկը, ինչ-որ տեղից մեր առջեւ պայման ու պայմանաժամ է դրել ստիպողական, ինչից կախված է մեր երկրի լինել-չլինելու հարցը:

Մինչդեռ, իմ խորը համոզմամբ, մեր երկրի ճակատագիրը – անշուշտ նոր բան չեմ ասում – շատ թելերով կախված է Բաքու-Անկարա առանցքիՙ օրերս նոր թափ ստացած համակարգված գործողություններից, տարածաշրջանում ռուսական եւ իրանյան ազդեցության գործոնի թուլացումից, թուրք-ամերիկյան հարաբերությունների վերասերտացումից, եվրոպական միասնականության տարբաղադրված վիճակից, նավթի գործոնի խեղճացման հետեւանքովՙ նոր մարտավարություն որդեգրելու թուրք-ադրբեջանական առանցքի (axis) հակահայՙ քարոզչական եւ ռազմական նկրտումներից եւ, գլխավորը, մեր դիմադրողականության ներուժից, պայքարելու կամքից:

Կից սյունակներում եւ հետագա էջերում մեր հմուտ աշխատակիցները ներկայացնում են մանրամասներ այդ մարտավարության տարբեր դրսեւորումների մասին: Դրանցից առավել ուշագրավը, մեկ կողմից, թուրքական ASIM-DER հակահայկական կազմակերպության նախագահի բարբաջանքներն են Սիրիայի նաֆթաշատ տարածքում արդեն երկար ժամանակ գործող հայկական փոքրիկ, բայց քաջակորով երկու ինքնապաշտպանական ջոկատների ուռճացված նշանակության վերաբերյալ, իսկ երկրորդըՙ Երեւանից մինչեւ Զանգեզուր եւ Կարս, Գյումրիից մինչեւ Վարդենիս եւ Ապարան «Արեւմտյան Ադրբեջան» ստեղծելու, դրանք անթաքույց Թուրքիա-Ադրբեջան մեծ միության մեջ պարփակելու հավակնություններն են:

Առաջինը, որը սիրիահայ ջոկատներին այսպես կոչված ֆրանսիական ծրագրերի մեջ տեղավորելու նկրտումն է, կարելի է պարզապես պատմական տվյալների ու փաստերի տգետ շարադրանք կոչելՙ 1916 թ.ի հոկտեմբերի 27-ին Լոնդոնում ֆրանսիական դեսպանատանը Ժորժ Փիքոյի եւ Պողոս Նուբարի միջեւ կայացած համաձայնության մասին է, որի արդյունքում ստեղծվեց Արեւելյան լեգեոնը, որին մաս կազմեց նաեւ Հայկական զորաբաժինըՙ Արարայի ճակատում հերոսական իր գործողությությամբ հայտնի: Փաստորեն, թուրքերը ավելի քան 100 տարի հետո դեռ մրմռում են այդ պարտության ցավից եւ ձգտում են վրեժխնդիր լինել:

Իսկ երկրորդը մաս է կազմում հայերիս քաջ ծանոթՙ «Երեւանում թեյ խմելու եւ Սեւանում ոտք լվանալու» ադրբեջանական երազանքին:

Արդյոք պե՞տք է լուրջ ընդունել ծավալապաշտական այդ զույգ սպառնալիքները: Կարծում եմՙ այո՛: Բայց ոչ թե դրանց իրականացման հնարավորության առումով, այլՙ սպառնալից շեշտադրումների մեծացման եւ համակարգված հավակնությունների ավելացման տեսակետից: Հայտնի է, որ Բաքվում Ալիեւների եւ Փաշայեւների գերդաստանների միջեւ դեռեւս չեն ավարտվել խուլ հակամարտությունները, մանավանդ այժմ, երբ նրանց միջեւ կռվախնձոր դարձած նաֆթարդյունաբերությունն ու բանկային համակարգը սնանկացման եզրին են հայտնվել: Եվ այդ ֆոնին վճռական խոսքը կարող է վերապահված լինել թուրքական սպայակույտի նեցուկն ու քաջալերանքը վայելող Զաքի Հասանովին, Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարին, այսինքն ռազմական միջամտությամբ: Եվ ինչպես ասում է մեր ժողովուրդըՙ գայլն ու գողը ի՞նչ են ցանկանումՙ մառախլապատ եղանակ ու մութ գիշեր: Հետեւաբար նախահարձակումը մեր դիրքերի վրա, Արցախից մինչեւ Տավուշ ու Նախիջեւանի պաշտպանական գիծ, կարող է վերջ դնել Իլհամ-Մեհրիբան վեճին, նոր իրադրություն ստեղծել երկրումՙ խիստ համահունչ եւ հավասարաչափ թուրքական ցեղասպանական նկրտումներին:

Մանավանդ որ մեր երկիրն այսօր զրկված է ներքին համերաշխությունից, արդյունավետ կառավարման բարիքներից, գրեթե անգործության մատնված դիվանագիտությունից, ազգային անվտանգության ծառայություններիցՙ ինչ վերաբերում է հետախուզությանը եւ հակահետախուզությանը:

Մեր հույսը մեր անպարտելի բանակն է, միասնական, կուռ եւ մարտունակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերնագիր

Հաջորդ գրառումը

ASIM-DER-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳԼՈՔՍԵԼԸ ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ, ՈՐ ՄԵՂԱԴՐԻ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՈՒ… ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ASIM-DER-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳԼՈՔՍԵԼԸ ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ, ՈՐ ՄԵՂԱԴՐԻ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՈՒ... ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը. Էդուարդ Շարմազանով

09/10/2025

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը…Աշոտյանն էլ հրավիրում է Նիկոլին բանավեճի ։ Նիկոլն է ասել՝ ինչ պետք...

ԿարդալDetails

Անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը. Արմավիրի թեմ

09/10/2025

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը. Արմեն Աշոտյան

09/10/2025

Պիղծ ու պառակտիչ թեզը մեր տունը քանդեց. դե վայելեք ձեր ազգուրաց ու դավաճան կեցվածքի պտուղները. Վահե Լորենց

09/10/2025

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են վրաց թագավոր Աշոտ I-ի կորած դամբարանը. Georgia Today

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական