Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսավերում … ըստ գյուղոլորտի

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Օրեր առաջվա շոգերը որոշակի խնդիրներ էին  ստեղծել հանրապետության բնակչության շուրջ կեսի համար, ովքեր ապրում են Արարատյան դաշտավայրի տարածքում: Անշուշտ խոսքն առաջին հերթին այն գյուղացիական տնտեսությունների մասին է, որոնց մշակվող դաշտերն ու այգիները ջրազրկված լինելու հետեւանքով բերքի որոշակիից մինչեւ զգալի կորուստներ էին ունենում, բազում այլ հոգսերի ու խնդիրների պատճառ հանդիսանում: Սա մի առանձին թեմա է, որին տարբեր առիթներով ու ծավալներով անդրադառնում են տպագիր ու էլեկտրոնային մամուլի տասնյակ ներկայացուցիչներ: Երբեմն թե հաճախ դրանցում ուրվագծվում են անհոգությունից մինչեւ կամայականության դրսեւորումներ, քանզի 1-2 ժամ անց խնդիրը լուծվում է … վերադաս ինչ-որ մեկի վարչարարության հնարավոր կիրառման արդյունքում: Մարդիկ նման գործընթացները երբեմն թե հաճախ դիտարկում են որպես նախօրոք կազմված, սակայն անհաջող արված ներկայացումներ, այս կամ այն մարզպետի ու նախարարի հեղինակությունն ընդգծելու նպատակով:

Կառավարում կոչվող թե համարվող այս խաղերում թե ինչո՞ւ էր պետք պատժել բույսին ու ծառին, վերջնական արդյունքում էլ գնաճի հետեւանքները կրող մեր մոտ թե հեռու բոլոր մարդկանց, հարցը որեւէ մեկին չի հետաքրքրում` գնաճն ամբողջ աշխարհում է եւ վե՛րջ:

Համանման պատասխան հնչեցրեց Հ-1 հեռուստաընկերության լրագրողի հարցերին օրերս պատասխանող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը: Հայտնի է, որ հացի գինը երկրում էապես թանկացել է, որը պայմանավորված է Ռուսաստանի դաշնությունից ցորենի ներկրումներով: Տարօրինակորեն թե ցավալիորեն, հեռուստաընկերությունների ցանկում միշտ իր բարձր դիրքը հիշեցնող Հ-1-ի լրագրողն իր զրուցակից պետական բարձրաստիճան պաշտոնյային չտվեց 3 միլիոն հայաստանաբնակներին թե 13 միլիոն հայերին մտահոգող ամենապարզ հարցը` իսկ ինչո՞ւ ենք ցորեն ներմուծում: Պաշտոնյան նշել էր հանրապետության բնակչության  360 հազար տոննա պահանջարկի մասին, որից ներկրվողը 270 հազար տոննան է, սեփական արտադրությունը 90 հազար տոննան: Ի՞նչ եք կարծում, ինչքան վարելահող է հարկավոր բերքի այս քանակը ստանալու համար: Ամենատարբեր տեղեկատուներից օգտվելով պարզվում է, որ Եվրոպայում լինի թե ամերիկյան մայրցամաքում, Չինաստանում թե Ավստրալիայում, 360 հազար տոննա հացահատիկ ստանալու համար պահանջվում է 60-70 հազար հեկտար վարելահող ու 20-25 հազար մեխանիզատոր: Հայաստանի հանրապետության մոտ 3 մլն հեկտար տարածքում արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար նպաստավոր վարելահողերն ամբողջ 450 հազար հեկտար են: Ստացվում է, որ այդ տարածքում կարելի է մոտ 2,5-2,7 մլն տոննա հացահատիկ ստանալ, երբ ըստ փոխնախարարի ՀՀ տարվա պահանջարկը 360 հազար տոննա է: Որոշակի թե էապես նվազեցված ցուցանիշ: 2005 թվականին ՀՀ-ում արտադրվել է 450 հազար տոննա հացահատիկ, որի պայմաններում անգամ մոտ 200 հազար տոննա ցորեն ու ալյուր է ներկրվել:

Թերեւս փոխնախարարը հաշվի է առել միայն հացի համար պահանջվող ցորենի ալյուրի պահանջը, քանզի հանրապետության բնակչությունը նաեւ ալյուրից թխվող հրուշակեղեն ու մակարոնեղեն է սպառում, տասնյակ հազարավոր տոննաներ: Զավեշտ չհամարեք եթե նշեմ, որ կողջունեի մեր 450 հազար հեկտար վարելահողերի, ասենք կեսում, 225 հազար հեկտարում, 6 տոննա միջին բերքատվության պայմաններում ցորեն մշակել, 1,3 մլն տոննա բերք ստանալ: Այս օրերի համաշխարհային գործընթացների շնորհիվ համոզվում ենք չէ՞, թե ի՞նչ ռազմավարական մշակաբույս է ցորենը, որի մշակումը մեզանում, ավաղ, վերանում է: Անգամ այն պայմաններում, երբ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին հացահատիկային մշակաբույսերի արտադրության այլեւայլ ծրագրերի խթանման նպատակով մեր աղքատիկ բյուջեից ահռելի ֆինանսական հատկացումներ է իրականացնում: Այնպես, որ հասունացող այն համոզմունքը, որ ծրագրերը չեն աշխատում, քանզի դրանք լրջագույնս ու լավագույն հաշվարկված ու հիմնավորված չեն, անհիմն չեն: Արդյունքում` այս տարվա 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 5,5 տոկոսի անկում:

Ի դեպ: Որպես հարկեր ու տուրքեր վճարող քաղաքացի, որոնցից ՀՀ բյուջեից ստացվող ֆինանսական միջոցների հաշվին օգտվում է հիշյալ հեռուստաընկերությունը, նվազագույնը տարօրինակ եմ դիտարկում հարցազրույցը վարող լրագրողի ու հաղորդումը նախապատրաստող ստեղծագործական խմբի աշխատելաոճը: Հեռուստադիտողներն ակնկալում են, որ բարձրագույն պաշտոնյաներին առաջնահերթը հարկավոր է հարցեր ուղղել իրենց պատասխանատվության հիմնական ոլորտների շուրջ: Գյուղոլորտում դրանք առաջնայինը կենդանական ծագման հումքն ու սնունդն են, առավոտյան նախաճաշի մեկ բաժակ կաթն ու ձուն, մի շղարթ պանիրն ու երշիկը, չէր խանգարի նաեւ մի գդալ մեղրը: Փոխնախարարից հարկ էր հետաքրքրվել, թե ինչո՞ւ է մեզանում կաթ համարվողը կաթ պարունակող մթերք անվանվում, ինչու՞ է երշիկեղենը գնային առումով շատ ավելի մատչելի հարեւանությամբ վաճառվող մսատեսակների համեմատ, ե՞րբ մեր դաշտերում հնդկաձավար ու ոսպ կմշակվի, մեղրը հասանելի կդառնա հարյուր հազարավոր կենսաթոշակառուներին, անգամ աշխատող աղքատներին, որոնց թիվն ըստ ՀՀ ԱՎԾ-ի շարունակում է աճել: 

Ծիրանից ու խաղողից, լոլիկից ու վարունգից, դրանց արտահանման ցուցանիշների թերակատարումից թե աճից կարելի է անգամ չհարցնել, քանզի տասնամյակների լրագրողական փորձս հաստատում է, որ լրագրությունը դրանից չի տուժի, դրանք արտադրողների ու արտահանողների բիզնեսը կշարունակի շահույթ բերել, գործընթացն էլ գովազդի կարիքը կզգա: Փաստ է, չէ՞, որ հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ արտահանման ու անգամ տեղական շուկայում ծավալվող գործընթացներում պարզապես չկան, նրանք օտարվածների շարքերում են: Իհարկե ցանկալի ու պատվաբեր չէ, որտեղ իր անելիքը պետք է տեսնի մեր պահանջատեր մասնագիտությունը:

Իսկ պատասխան պահանջող ու պատասխան տվող պարզապես չկա: Այս տրամաբանությամբ երեք տարի առաջ վերացվեց ոլորտի պատասխանատու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Էապես կրճատված լիազորություններով ճյուղի կառավարումը վստահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, երբ գերադասելի էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառույցների նախարարության տարբերակը, քանզի սույն կառույցը վարչարարական առումով առավել սերտ կապեր ունի գյուղական համայնքների հետ: Ավաղ, արվեց այն, ինչ կա ներկայում: Ավելին: Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կրճատվեց գյուղոլորտով զբաղվող երկու տեղակալներից մեկի հաստիքը: Անշուշտ, լրագրողական խնդիր չէ զբաղվել նախարարությունների անձնակազմերում աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերով, երբ բարձրագույն իշխանությունն ինքն անգամ այստեղ խնդիր չի տեսնում, միաժամանակ հայտարարելով, որ պետական ապարատն ինքը խոչընդոտում է ինչ-ինչ բարեփոխումների իրականացմանը: Թե որտեղ է այսօրինակ գործընթացներում տրամաբանված սահմանագիծը, դժվար է որեւէ գնահատական հնչեցնել: Որ այն պետք է արտացոլվի առանձին վերցված բնագավառի արդյունքներում, դա է թերեւս չափանիշը, որը ՀՀ տնտեսության պարագայում տեսանելի չէ, ինչքան էլ իշխանության որոշ ներկայացուցիչներ ինչ-ինչ թվեր հաջողությունների ապացույցներ դիտարկեն: Ասենք, նոր աշխատատեղեր հռչակվող ստվերից հանված աշխատատեղերը, որոնք հանրության մոտ ինչ-որ բան անելու փորձեր են:

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի անունից հայտարարություն տարածվեց, որ ՀՀ կառավարությունը ձգտում է փոխել երկրի տնտեսության կառուցվածքը: Չեր նշվել, թե ինչն ինչով է փոխվելու, ինչ ժամկետներում, ովքեր են հեղինակներն ու պատասխանատուները, կարճ ասած, նախորդների պես` ինչ պետք է անում ենք … Արդյունքում` ստացվում է ինչպես միշտ, որից հայաստանյան հանրության կյանքն ու միջավայրը շարունակում է անորոշությունների իր ընթացքը:

Անգամ` մինչեւ ե՞րբ-ն ավարտ չունի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՈՒՄՅԱՆ

26.07.2022թ.

Նախորդ գրառումը

«Փյունիկի» հուսադրող խաղը

Հաջորդ գրառումը

Ֆարէս Պէկ Ալ-Խուրի

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ֆարէս Պէկ Ալ-Խուրի

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական