Հայաստանում ֆուտբոլը միշտ էլ հետաքրքրել է բազմահազար մեր հայրենակիցներին: Հաջողության դեպքում ուրախանում ենք, հեռանկարային ծրագրեր կազմում: Անհաջողության դեպքում` հիասթափվում:Հայաստանի ազգային հավաքա-կանի գարնանային խաղերը մտորելու տեղիք են տալիս: Սակայն ուրախալի լուրը գալիս է միանգամից: 2022թ. հուլիսի 26-ին՝ Լյուքսեմբուրգի Դյուդելանժ քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Դյուդելանժ» – «Փյունիկ» հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթեց մրցակցին 4:1 հաշվով: Նա դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելքը:
«Փյունիկը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում: Նա կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Մեր երկրում անհրաժեշտ է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը:Այն հնարավորություն կտա հասնել ցանկալի արդյունքների:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ