Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻԿՈԼՆ ԷԼ ԱՌԱՋՎԱ ՆԻԿՈԼԸ ՉԻ, ՉԷ՜…

22/05/2020
- 22 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կար ժամանակ, երբ մարդիկ միմյանց հարցնում էին. «Էսօր Նիկոլը «լայվ» է մտել, ի՞նչ է ասել: …Նիկոլը ոնց ասի, էդպես էլ անելու ենք»:

Նիկոլը «լայվ»-ով ասերՙ հաց մի կերեք, չէին ուտի, Նիկոլն ասերՙ երկնքից ինձ համար աստղեր իջեցրեք, կիջեցնեին: Եվ այս անբեկանելի, անուրանալի վստահությունը, հավատը իրական կյանքում էր: Մարդիկ համոզված էին, որ Նիկոլն իրենց կպաշտպանի, կփրկի, Նիկոլը երբեք չի ստում, չի դավաճանում, Նիկոլը կյանքն էլ չի խնայի իրենց համար, որովհետեւ նա իրենց հերոսն էր, իդեալը, անվերապահ կատարելությունը:

Հազար ու մի խնդիրները նամակի մեջ ծրարածՙ մարդիկ կառավարության դուռն էին գալիսՙ համոզված, որ Նիկոլն իր աշխատասենյակի պատուհանից հենց տեսնի իրենց, անմիջապես վերեւ կկանչի, կլսի իրենց պատմությունը, դարդին դարման կանի: Նիկոլը կհրամայի իր աշխատողներինՙ ինչպես կարգն է, բոլորի խանդիրները լուծել: «Նիկոլը ոնց ասի, աշխատողներն էդպես էլ կանեն». համոզված էին հազար ու մի հոգսերի տակ կռացած մարդիկ:

Շատ ժամանակ չանցավՙ ընդամենը մեկ, մեկուկես տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լայվ»-երի ակտիվությունն այդ ընթացքում նույնը մնաց, բայց դրանց կենսունակությունն աստիճանաբար նվազեց: Այս իրողությունը ցավալի էր առաջին հերթին նրա «լայվ»-երն ուշիուշով լսող, նրա հրահանգներով ապրող հանրության համար, որովհետեւ տասնամյակներ շարունակ իր ղեկավարների մեջ սրտացավություն, բարի կամք չտեսած ժողովուրդը վերջապես գտել էր մեկին, ում հավատում ու վստահում էր: Հետդարձը ցավոտ է, որովհետեւ հետդարձին վստահությունն ու հավատն է կորչում: Մարդկանց սրտերը բուռ-բուռ լցված հավատը կաթիլ-կաթիլ հուսահատության վերածվեց:

Հիմա Նիկոլն էլի «լայվ» է մտնում, օր է լինումՙ նույնիսկ երկու անգամ: Առաջ էլ, հիմա էլ ասում է. «Դուք եք ինձ վարչապետի աթոռին դրել, ժողովո՛ւրդ ջան, դուք եք որոշողըՙ ես կմնա՞մ վարչապետ, թե ոչ»: Ոչ վաղ անցյալում նրա այդ խոսքերից մարդիկ ոգեւորվում էին, իրենց կարեւորված զգում, հազար սերիալ էլ լիներ, ճաշը կրակի վրա այրվերՙ Նիկոլը «լայվ» է մտել, լսենք, տեսնենք սրանից հետո ոնց ենք ապրելու, առավոտյան ա՞ջ կոշիկն ենք հագնելու, թե՞ ձախ, երեխային ավագ դպրոց տանե՞նք, թե Նկոլի ասածովՙ քոլեջ:

Նիկոլի «լայվ»-երը սովորական ու անկարեւոր դարձան: Դրանում ժողովուրդը չէ մեղավոր. ժողովուրդը նույնն էՙ երկու տարի առաջ էլ, հիմա էլ: Ժողովուրդն ամենաշատը չէր ուզի, որ իր հավատը, վստահությունը, հույսերը մսխվեին: Ժողովուրդն այն ռոմանտիկն է, որն ինքնակամ ուզում է ինչ-որ մեկին հերոսացնել, ֆետիշացնել, հսկայական չափաբաժնով նրա մեջ խտացնել իր հավատն ու վստահությունը, հնդկական սերիալը փոխարինել Նիկոլի «լայվ»-երով, իսկ հուսահատվելուց հետո Նիկոլի «լայվ»-երը փոխարինվում են հնդկական սերիալով: Դարձ ի շրջանս յուր:

Վարչապետ Փաշինյանի ձայնն օրական երկու անգամ լսում ենք, առավոտից երեկո կրկնում էՙ դիմակ ու ձեռնոց դրեք, սոցիալական հեռավորություն պահպանեք, համավարակի կանխումը կախված է յուրաքանչյուրիս անհատական պահվածքից ու գիտակցությունից, սթափությունը մի՛ կորցրեք: Ինքն ասում է, ինքըՙ լսում: Առաջ Նիկոլն ասերՙ կորոնավիրուս կա, ու բոլորը մի մարդու պես չհավատայի՞ն, լսվա՞ծ բան էր: Իսկ հիմա Նիկոլը ստիպված է հանրությանը հազար ու մի եղանակով համոզել, ապացուցել, թեՙ ժողովուրդ ջան, հավատացե՛ք, ազնիվ խոսք, կորոնավիրուսը հորինովի չի, այն իսկապես կա, ես էլ դիմակի բիզնեսի մեջ «փայ» չունեմ:

Եթե կորոնավիրուսը մեկ-մեկուկես տարի առաջ ի հայտ գար, Հայաստանում այն երկրորդ օրն իսկ կանխված կլիներ, որովհետեւ Նիկոլը «լայվ»-երով կհրահանգերՙ ժողովուրդ ջան, մնում ենք տանը, պահպանում ենք բոլոր կանոնները: Հանրությունն անվերապահորեն կկատարեր նրա հրահանգներն, ու ինչպես վարչապետը կասերՙ կորոնավիրուսը պինցետով կհանվեր մեր երկրից: Փաշինյանն այդ մտայնությամբ երեք ամիս առաջ հայտարարեցՙ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մենք նրանից վախենանք: Թերեւս նա վստահ էր իր խոսքի ուժին, վստահ էր, որ ինչ ասի, մարդիկ կլսեն ու կկատարեն: Բայց այսօր, ներկա պահին Նիկոլի «լայվ»-երը ուժը կորցրած են, իրենց սպառած ու հնացած: Վարչապետն ինչքան էլ կոկորդ պատռի, թեՙ իրար քիթ մտածՙ մի զրուցեք, դիմակ-ձեռնոց դրեք, թե չէ կտուգանեմ, չեմ խնայի ոչ մեկին, արդեն ամեն ինչ միեւնույն է դարձել: Հենց այս իրավիճակը պետք է կանխատեսեր Փաշինյանը, կանխատեսեր ու ամեն ինչ աներ, որպեսզի խուսափեր դրանից: Խուսափեր անլուրջ ու ամենօրյա դառնալուց, խուսափեր սովորականի վերածվելուց:

Չէ՛, Նիկոլն էլ առաջվա Նիկոլը չէ: Ու երեւում էՙ ինքն էլ գիտի դրա մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂԸՙ ԱԹԵՆՔՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Հաջորդ գրառումը

«ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական