Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՌԻՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՍԿԱԿԱՆ ՏԱՂԱՆԴ Է

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս կարծիքին է արաբ լրագրող Մայդա Նադարը , որ գրում է, թե Ռիտան իր գերդաստանի 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, 15 տարեկան է: Նրա պապն ու հայրը ծնվել են Եգիպտոսում: Բայց պապի հայրը Ցեղասպանությունից մազապուրծ փախել է Թուրքիայից եւ ապաստան գտել Եգիպտոսում: Ռիտայի նկարները արտացոլում են երկու երկրներիՙ Հայաստանի եւ Եգիպտոսի մշակութային հարստությունները: «Հայաստանը իմ հայկական արմատների հայրենիքն է, իսկ Եգիպտոսըՙ իմ ծննդավայրն է, որտեղ ե՛ւ մեծացել եմ, ե՛ւ ապրում եմ ներկայիս», բացատրում է Ռիտան, որ 8 տարեկանից է սկսել զբաղվել նկարչությամբ: Ծնողներն ու դպրոցի ուսուցիչները քաջալերել են, ու պարմանուհին սկսել է ազատորեն կտավին հանձնել ինչպես միջազգային տարողության դեպքեր, այնպես էլ սոցիալական խնդիրներ:

«Փորձում եմ Աստծո ստեղծած ամեն ինչում տեսնել դրականն ու գեղեցիկը, եւ դրանցով բարելավել հասարակությունը: Լավատեսություն եմ ցանկանում տարածել ամբողջ աշխարհում, հատկապես համավարակի մեկուսացման ներկա պայմաններում», շարունակում է Ռիտան զրույցը լրագրողուհու հետ: Ի դեպ, համավարակի թեմայով արդեն ավելի քան 20 կտավ է ստեղծել: Նա նաեւ մեծ ցանկություն ունի հայ մեծանուն արվեստագետներին (Խաչատրյան, Եկմալյան, Կոմիտաս, Սարյան, Ազնավուր) ներկայացնեու օտարներին: Վառ օրինակներ են նրա Մարտիրոս Սարյանի եւ արաբական աշխարհում մեծ ճանաչման արժանացած երգիծանկարիչ Սարուխանի կտավները: Ռիտան հիացած է աշխարհի քաղաքական իրադարձությունների վերաբերյալ վերջինիս մեկնաբանություններով: Վերջերս նա մասնակցել է Ռամադանի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բացի Սարուխանի կտավից, ներկայացրել է նաեւ եգիպտացի ազդեցիկ մարդկանցՙ ինչպես օրինակ գիտնական եւ իրավաբան Մոհամմեդ Մետուալի էլ Շաարուիի եւ երաժիշտ Սայեդ Մեկաուիի դիմանկարները: Անցյալ տարի նա մասնակցել է Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 90-ամյակին նվիրված ցուցահանդեսինՙ 10 կտավով:

Դրանից առաջ մասնակցել է ՀԲԸՄ-ի, հայկական մշակութային կենտրոնների մայրերի օրվան նվիրված, ինչպես նաեւ արաբական «Թալաաթ Հարբ» կրթական կենտրոնի կազմակերած ցուցահանդեսներին: Նկարել է Մարիամ Աստվածածնի, Գարեգին Բ. կաթողիկոսի, Եգիպտոսի նախագահ Էլ Սիսիի դիմանկարները: Մասնկացել է «Մենք` եգիպտահայերս» արաբական ֆիլմի համար անցկացված հարցազրույցներին: Նրա մասին գովասանքով խոսել են ու գրել «Էլ Ղադ», «Ախբար», «Քուլլու Յոմ» «Օո-(HD)» եւ այլ թերթերում ու կայքերում:

Նրա տաղանդը գնահատել են նաեւ արտասահմանում: Միացյալ արաբական Էմիրություններում «հանդուրժողականությանը» նվիրված ցուցահանդեսում Ռիտան առաջին մրցանակ է նվաճել:

Բացի նկարելուց Ռիտան նաեւ երգում է: «Երաժշտությունը ոգեշնչում է ինձ: Ընդհանրապես արվեստը կախարդական, շատ ազդեցիկ զենք է, որի միջոցով բազմաթիվ անելանելի կացություններ կարելի է հաղթահարել», հավատացած է Ռիտան:

Հետագա նորանոր հաջողություններ մաղթենք նրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԱՔ ՔՈՒԵՍԻ ԱԼ-ԱՍՄԱՐ ԽՈՐՈԶԵԱՆ. «ՀԱՅ ԸԼԼԱԼՙ ԿԸ ՆՇԱՆԱԿԷ ԸԼԼԱԼ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՒ ՄԵԾԱՊԱՏԻՒ»

Հաջորդ գրառումը

Զելենսկու պաշտոնաթողությանն ուղղված հանրագիրը հավաքեց անհրաժեշտ ձայները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Զելենսկու պաշտոնաթողությանն ուղղված հանրագիրը հավաքեց անհրաժեշտ ձայները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալը ինձ պաշտոնական նամակով հրավիրել է Վաշինգտոն. ԱՄն առևտրի նախարարությունում քննարկվելիք հարցերի մեջ ներառված է երկու...

ԿարդալDetails

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական