Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ ԴԵՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

21/08/2020
- 21 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

2018-ի ներդրումային միջին ծրագիրըՙ 9,3 մլն դոլար

2019-ի ներդրումային միջին ծրագիրըՙ 7,4 մլն դոլար

Հարցը, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել, մտահոգում է թե՛ 3 մլն հայաստանաբնակներին, թե՛ մինչեւ 10 մլն-ի հասնող սփյուռքահայությանը: Մեզանից ոմանք մտորում են, որ գոնե ՌԴ-ի մակարդակով ապրուստ ունենան, ուր առօրյա կենցաղային հոգսերն այնպես չեն ճնշում, ինչպես ՀՀ-ում, երկրորդները հիշում են ԱՄՆ-ի իրենց հարազատների կենցաղը, մյուսները դեմ չեն եվրոպական համեմատաբար փոքր երկրների կենսամակարդակով ապրելուն: Կարելի է ընդունել, որ առերեւույթ շատ բան էլ չգիտենք այս երկրների տնտեսություններից, քանզի ոչ մեր հարազատներն են աշխատում դրանց գիտական կենտրոններում ու բանկերում, ոչ էլ ծանոթ-բարեկամները բարձր վարձատրվող համալսարաններում ու ժամանակակից լաբորատորիաներում: Երբեմն նաեւ տեղին տարակուսում ենք, թե ինչո՞ւ են այդ զարգացած ամերիկաներն ու եվրոպաները չինական հարահոսերի արտադրանքը գնում, որոնց ո՛չ պատրաստման տեխնոլոգիաներն են պարզ, ո՛չ հումքի տեսականին, ո՛չ էլ արտադրության պայմաններն ու ժամկետները: Այնպես որ շատ բան է խառնվել Երկիր մոլորակում, եւ հայերիս մտահոգություններն էլ անհիմն չեն:

Արդեն նշեցինք եվրոպական համեմատաբար փոքր երկրների կենսամակարդակով ապրելու ցանկությունը, ուր հայաստանաբնակներիս հիմնական մասին մտահոգող առօրյա հարցերը խնդիրների չեն վերածվում, սկսած սառնարանի պարունակությունից մինչեւ ավտոմեքենան լիցքավորելն ու արձակուրդ մեկնելը: Եվ հարցը, թե ինչպես է դա նրանց հաջողվում, որը գրեթե անլուծելի խնդիր է ՀՀ-ի 30-ամյա ժամանակահատվածում, հնչում է բնականաբար: Նշված երկրներից ասենք Հոլանդիայի պարագայում տեղյակ ենք այդ երկրի պանրից, կարտոֆիլից ու ծաղիկներից, ֆինների դեպքումՙ օղուց ու կահույքից, Նորվեգիան հիշելիսՙ ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող կենդանական ծագման յուղերից, իսկ ահա մեր տարածքն ունեցող 10 մլն բնակչությամբ Բելգիայի մասին նմանօրինակ ոչինչ ընդհանրապես չգիտենք: Միակ բանը, որ գիտենք, այն էլ ֆուտբոլասերները, այն է, որ առանց որեւէ քիչ թե շատ նշանակալի արդյունքի այս երկրի ազգային հավաքականը համաշխարհային դասակարգման առաջատարներից է: Թե բելգիական ինչ ապրանքներ են վաճառվում ՀՀ առեւտրային ցանցում, մեզ չեն հուշում նաեւ ամենահաս գովազդները, թերեւսՙ դրանց բացակայության պատճառով:

Իրականում ի՞նչ տնտեսություն ունի ՀՀ տարածքն ունեցող 50-րդ հորիզոնականում գտնվող գերզարգացած այս երկիրը, որի բնակչության 6 մլն-ը իրենց լեզվով խոսող ֆլամանդրներ են, 3 մլն-ը ֆրանսախոս վալոններ, շատ հաճախՙ ինքնուրույն ապրելու իրենց ցանկությամբ: Բելգիան, ինչպես ՀՀ-ն, բաժանված է 9 վարչական շրջանների, վարելահողերը տարածքի 26 տոկոսն են, 1 բնակչի հաշվով 750 քմ, երբ ՀՀ-ում ցուցանիշը դրա կրկնակին է: Համաշխարհային տեղեկատուներից նաեւ պարզում ենք, որ գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնա-մսատու անասնապահությունն է, խոզի մսի տարեկան արտադրությունն անցնում է 1 մլն տոննան, երբ ՀՀ ցուցանիշը դրա 1 տոկոսն է: Անասնագլխաքանակների մսաճն ու կաթնատվությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով երկրում հատիկային մշակաբույսերի աննախադեպ արտադրություն է իրականացվումՙ տարեկան 3 մլն տոննա եւ ավելի: Եվ հարցը ծնվում է ինքնաբերաբար. ինչպե՞ս է դա հաջողվում բելգիացիներին, որն անիրագործելի է հռչակում հայաստանյան գյուղտնտեսվարական միտքը, հազիվ ապահովելով բելգիական ցուցանիշի 10 տոկոսը: Ո՞րն է գաղտնիքը, որտե՞ղ ենք անզոր, երբ մշտապես ենք հայտարարում քարից հաց քամելու մեր ունակության մասին: Եթե ճարազուրկ ենք այս պարզ հարցում, էլ ինչպես սառնարան ու հեռուստացույց արտադրենք, մետաղ ու ապակի հալենք, ժամանակակից նյութերը կենցաղում ներդնենք, չխոսելով տրանսպորտային մեքենաշինության, վերամբարձ ու կշեռքային սարքերի, այլ ոլորտների կայացումից:

Դիտում եմ «Կուխնյա-թիվի» հեռուստաընկերության հաղորդումներն ու կիսում եվրոպացի այն անհատ ֆերմերների հպարտությունը, ովքեր ցուցադրում են իրենց պահեստների տասնյակից-հարյուրավոր տոննաներ կազմող մեծ պահանջարկ վայելող արտադրանքները. 4-5 աշխատողով մի ամբողջ գյուղի ու միկրոշրջանի արտադրանք են ստեղծում: Իսկ ահա այսօրինակ հարցերի պատասխանները մեր քաղաքացիներն ստանում են առեւտրի կետերի ցուցափեղկերից, որտեղ հիմնականում ներկրվող ապրանքախմբեր են: Պարզից էլ պարզ հաստատվում է, որ ինչ-որ բան այն չէ ՀՀ տնտեսությունում:

Օրինակ մեր մարդկանց սննդակարգի առաջնահերթությունները կարգավորման անհրաժեշտություն ունեն, որը փոխարինվեց վարչապետական հերթական ասուլիսի այն հայտարարությամբ, որ 2019-ին, 2017-ի համեմատ ՀՀ փայտածուխի ներկրումն աճել է… ավելի քան 500 տոկոսով: Խորհրդականներից թե օգնականներից որի՞ մտքով է անցել այս մասին հիշելն ու նշելը, ՀՀ վարչապետն ինչո՞վ է այն հետաքրքրական համարել, որ ի լուր աշխարհի հայտարարում է: Շրջապատիցս շատերին խնդրեցի որեւէ կարծիք հայտնել. ավաղՙ պատասխան չստացա: Ուրՙ մեր տնտեսության հարցերը, ուրՙ փայտածուխն իր նշանակությամբ: Ի դեպ, առեւտրային ցանցում իջեւանյան արտադրության փայտածուխ վաճառվում է եւ ցանկալի կլինի տեղական արտադրողի շահերի պաշտպանության ինչ-որ մեխանիզմներ կիրառել. թե չէՙ սահմանային, պատերազմող, գյուղաջակցություն: Այնպես որ, շատ ավելի տպավորիչ կստացվեր ՀՀ-ից տորֆի արտահանման ցուցանիշի հրապարակումը, որն իրոք աննախադեպ է աճել: 3000 տոննայով աճել է խնձորի արտահանումը, իսկ թե ինչքան է աճել ներմուծումը, ոչ մի խոսք: Փաստ է, որ տարվա 365 օրերին ՀՀ առեւտրային ցանցում ցուցադրվող ներմուծված խնձորի տեսականին մի քանի անգամ գերազանցում է տեղական արտադրանքը:

Ի՞նչ ենք արձանագրում ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին անգամ սիրողական մակարդակով ծանոթանալու արդյունքում, որոնք կազմելիս կորոնավիրուսային թե մի այլ վտանգ չի նշմարվել: 2018-ի համար հաստատվել է 43 ծրագիր մոտ 400 մլն դոլար արժողությամբ, 2019-ինՙ 57 ծրագիր եւ 424 մլն դոլար արժեքով: Առաջինի պարագայում միջին ծրագրի ներդրումային արժեքը ստացվում է 9,3 մլն դոլար, 2019-ինՙ 7,4 մլն դոլար: Այս պայմաններում խոսել տնտեսական զարգացման մասին թերեւս տեղին չէ, եթե նաեւ դիտարկենք, թե ինչ հզորություն կարելի է կառուցել 57 ծրագրերից յուրաքանչյուրին հասնող 7,3 մլն դոլարով: Մասամբ տեղեկացված ծանոթներիցս մեկը նկատեց, որ ՀՀ-ում կառուցված շատ առանձնատների արժեքը տատանվում է 4-5 մլն դոլարի միջակայքում, այնպես որ 7 մլն դոլարով տնտեսական կառույցը տեսանելի, առավել եւս շոշափելի արդյունք չէ: Այլ բան է պետք մտածել՛ պարոնայք կառավարիչներ, ՀՀ տնտեսության պատասխանատուներ: Դուք եք կոչված հարցերի պատասխանները գտնել ու լուծել, քանի դեռ իշխանություն եք: Մեր երկիրն իրապես կառուցել ու զորացնել է պետք, այնպես, որ որեւէ մեկը կասկած չունենա մեր կարողության ու հզորության հարցում:

Անգամՙ առանց կեղտոտ ռումբի առկայության:

03.08.2020 թ

Նախորդ գրառումը

ՈՉ ԵՎՍ Է ՓԱՐԻԶՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ՆԿԱՐԻՉԸ

Հաջորդ գրառումը

ՓԱՅԼԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԻՅԱՐԲԵՔԻՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՐԱՄ ՏԻԳՐԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՓԱՅԼԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԻՅԱՐԲԵՔԻՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՐԱՄ ՏԻԳՐԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական