Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ԵՎՍ Է ՓԱՐԻԶՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ՆԿԱՐԻՉԸ

21/08/2020
- 21 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 11-ին, Փարիզում, 96 տարեկանում վախճանվել է Էդմոն Քիրազըՙ ֆրանսիական նկարչության ճանաչված դեմքերից մեկը:

Ծնվել էր Կահիրեում, 1923-ի օգոտոսի 25-ին, Թուրքիայից գաղթած Լեւոն Քիրազյանի եւ Էլիզ Սեթյանի ընտանիքում, որոնք ունեին երեք աղջիկ ու մեկ որդի: Հայրը նրան անվանակոչել էր ի պատիվ ֆրանսիացի գրող Էդմոն Ռոստանի: Ընտանիքն ազգակցություն ուներ Գրիգոր Զոհրապի հետ: Քիրազը սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում եւ ֆրանսիական քոլեջում: Նկարել է վաղ մանկուց, աշակերտել եգիպտահայ ճանաչված նկարիչ Աշոտ Զորյանին: 10 տարեկանում կատարել է իր առաջին յուղաներկ գործըՙ 17-րդ դարի կրոնական թեմայով նկարի կրկնօրինակում, որը նվիրել են Բաղդադի հայկական եկեղեցուն:

17 տարեկանից Էդմոն Քիրազը սկսել է տպագրվել Եգիպտոսի «Իմաժ», «Պարադ», «Ալ-Մուսավվար» պարբերականներում: 1945-ին հաստատվելով Փարիզումՙ երկչոտ պատանին տարեցտարի բացվել էՙ դառնալով համարձակ կյանքում եւ արվեստում: Սովորել է Փարիզի «Գրան Շոմիե» ակադեմիայում, գծանկարներով եւ երգիծապատկերներով աշխատակցել «Բատայ», «Լը ռուժ է լը նուար», «Սամըդի սուար», «Իսի Պարի» պարբերականներին: 1959 թվականին «Ժուռ դը Ֆրանս» թերթի հրատարակիչ Մարսել Դասոն, գնահատելով Քիրազի տաղանդը, խնդրել է նրան ստեղծել «Փարիզուհիներ» շարքը, որը հայազգի նկարչին համբավի է արժանացրել: Նրա սլացիկ եւ նրբագեղ փարիզուհիները, որոնք հիմնականում մտահոգված են գնումներով, շաղակրատանքով ու նորաձեւությամբ, հեշտ ճանաչելի են իրենց երկար սրունքներով, դալուկ դեմքերով ու հատկապես խոշոր աչքերով: Շարքի կտավները ցուցադրվել են Ֆրանսիայի եւ այլ երկրների տարբեր պատկերասրահներում, 25 աշխատանք պահվում է Փարիզի «Կառնավալե» թանգարանում: 1970 թվականից «Փարիզուհիները» տպագրվել է «Փլեյբոյ» ամսագրում: Քիրազը հրատարակել է տասնյակ պատկերագրքեր ու «Ինքնակենսագրություն եւ հիշողություններ» գիրքը:

Իր կյանքում 25,000 նկար ստեղծած, «Պատվո լեգեոնի» շքանշանակիր, Փարիզի պատվավոր քաղաքացի Էդմոն Քիրազըը ողջ կյանքում եղել է իգական սեռի մեծ սիրահար, ամուսնացել է մի քանի անգամ (վերջին անգամՙ 80 տարեկանին մոտ տարիքում): Շրջապատը նրան գիտեր որպես չափազանց կենսուրախ եւ կատակասեր անձնավորության, որը ողջ կյանքում պահել է երիտասարդական խառնվածքն ու զվարթությունը:

Քիրազը տիրապետում էր հայերենին եւ մոտ էր ֆրանսահայ շրջանակներին: Իր երգիծանկարներից մեկում երկարոտն մի փարիզուհի ասում է մյուսին. «Գիտե՞ս, որ Քիրազը հայ է, ինչպես Ազնավուրը», որին ի պատասխան ընկերուհին ասում է. «Այո, բայց նա Ազնավուրի պես լավ չի երգում»…

Գծանկարըՙ Ժիրայր Բաբազյանի անձնական հավաքածուից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐԻՒՐԵՐՈՐԴԸՙ «ՓԱՇԱՆ»

Հաջորդ գրառումը

ՔԱՆԻ ԴԵՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՆԻ ԴԵՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական