Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

180 հոգու տարկետում է տրվել

Կառավարությունը հուլիսի 21-ի նիստի ժամանակ կրթության, գիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումների հասած 180 հոգու պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում սահմանեց։

Այսօրվա նիստում որոշվեց Տիգրան Արայի Պետրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

26-ամյա Տիգրան Պետրոսյանը այս տարվա ապրիլին պաշտպանել է ատենախոսություն եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։