Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Պետբյուջեից 140 միլիոն դրամ ավելի է հատկացվելու օտարերկրյա պատվիրակությունների հյուրընկալությանը

Կառավարությունը հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների մասով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները բավարար չեն։

Նախագծով առաջարկվում է վերը արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից 9 ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով: Ֆինանսական հատկացումն արվելու է պահուստային ֆոնդից։