Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին, որ ճիշտ են այն տեղեկությունները, թե Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջանՙ տասնյակ չվերթներով:Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների, Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկաններիՙ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների, Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար: |