Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏ ԳՆԱԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Մարդու ձեռքը չի գնումՙ մի բան գրի: Ողջ օրը ռազմաճակատային լրահոսի հետ ենք, ուրախանում ու տխրում ենք, ծիծաղում ու լալիս ենքՙ այդ լուրերի հանգույն: Մեր ազնվագույն տղաներն են զոհվում, նրանց հերոսական կռվի դրվագներն ենք կարդում-դիտում, աշխատում հիշել շատերի անուններն ու հերոսական արարքները, որոնցով զարմացած են անգամ ռազմաճակատից մի կերպ պրծած վարձկանները, որոնք ամերիկաները հասածՙ լեգենդի պես են պատմում մեր դիպուկահարների մասին: Այն պահին, երբ պատրաստվում էր այս հրապարակումը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, թե հարավում թեժ ու համառ մարտեր են ընթանում, ու նաեւ հրապարակվել էր եւս 49 զոհված մեր տղաների անուններըՙ մինչ այդ զոհված 500-ից ավելի մեր տղաների անուններին ավելանալով:

Ռազմական լրահոսում հույսի ու հուսաբեկության լուրեր ենՙ մեր տրամադրությունն ամեն պահ կախված է դրանցից: Հույսն ամրապնդող լուրեր փնտրում ենք ողջ աշխարհի լրահոսում. ահաՙ Սաուդյան Արաբիան արգելանք դրեց թուրքական ապրանքի վրաՙ կատակ բան չէ, տարին երեք միլիարդ դոլարից ավելի ապրանքաշրջանառության մասին է խոսքը: Թուրքիան միայն այս կարգի տնտեսական պատժամիջոցներից կարող է խելքի գալ ու հետ քաշվել մեր տարածքից: Պոմպեոն զգուշացրել է Թուրքիային առ այն, որ նա խառվում է հակամարտությանը, առաջին անգամ է ԱՄՆ-ի որեւէ բարձր ներկայացուցիչ պատերազմի վերսկսումից ի վեր ձայն հանում, Մինսկի խմբի հայտարարությունը, որի համանախագահն է ԱՄՆ-ը, հանած: Կարո՞ղ էՙ ԱՄՆ-ը դուրս է գալիս թմբիրից, այդ երկրի քաղաքացի հայ ընտրողների աննախադեպ ճնշումից ազդված:

Ֆրանիացի խորհրդարանականներից ոմանք բարձրացնում են Ֆրանսիայի կողմից Արցախի հանրապետությունը ճանաչելու խնդիրըՙ հնարավո՞ր է Ֆրանսիան ճանաչի Արցախը, եւ նրան հետեւելովՙ մի երկու պետություն էլ ճանաչեն: Ու այսպես ողջ օրը ողջ հայ ժողովուրդն անցկացնում է լրահոսի հետ, սպասելով լավ լուրիՙ ռազմաճակատից բեկման, միջազգայիններիցՙ մարդասիրության…

Ռուսաստանի ուղղությամբ դեռ հույսը չի մարում, հայերս սպասում ենք դաշնակից այդ երկրի ավելի գործնական մասնակցությանՙ հրադադարի պարտադրման գործին, չմայած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով Թուրքիային Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է անվանում, թե բաՙ ռազմավարական դաշնակից չենք, ռազմավարական գործընկեր ենք: Է, ի՞նչ տարբերություն:

Լավրովն իր վերջին հարցազրույցով, որին, ի դեպ, հաջորդեց վարչապետ Փաշինյանի ուղերձը հայությանը, պայթեցրեց նաեւ այն միֆը, որ հայ քաղաքական շրջանակներին հնարավորություն էր տալիս միմյանց մեղադրել Արցախը ծախելու, հողերը հանձնելու մեջ, հատկապես նախորդ կառավարողներն էին ներկա կառավարողներին մեղադրում դրանում: Վերջացավ այդ բոլորը, հասկացաք, ընդդիմադիրներ ու ոչ ընդդիմադիրներ, այդ մի գործիքից էլ զրկվեցիքՙ միմյանց մեղադրելու, քանի որ Լավրովը, որպես հակամարտության քաղաքական լուծում, հիշեցրել էր նույն Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որոնք ըստ նրաՙ միշտ եղել են բանակցային սեղանին ու հիմա էլ կան. ահաՙ հայկական զորքի դուրս բերում հինգ ազատագրված շրջանից, այլ խոսքովՙ այդ շրջանները վերադարձվում են առաջին փուլով, Հայաստանի ու Արցախի միջեւ հուսալի կապի պահպանմամբ, իսկ կարգավիճակը կորոշվի ավելի ուշ, մյուս երկու շրջանների վերադարձին զուգահեռ: Խաղաղապահների թեզն էլ կաՙ հիմա արդեն վերածված ռազմական դիտորդների վերահսկողության: Սա համարյա տխրահռչակ «Լավրովի պլանն» է,,

Ինչ պատասխանեց Հայաստանը Լավրովի թափանցիկ ակնարկին: Հետեւեց վարչապետ Փաշինյանի ուղերձը հայությանը, որով Լավրովին ասացինքՙ «ոչ»: Հիշեցնելով Ալիեւի պահվածքն ու պահանջները բանակցային երկարամյա գործընթացումՙ ուղերձում ասվում էր

«Այդ պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակՙ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմացՙ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտՙ բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւՙ դա անընդունելի էր»:

Դա, փաստորեն, փուլային լուծումն է, որին հայերս միշտ դեմ ենք եղել: Մենք այդպիսով հրաժարվում ենք այդպիսի լուծումից եւ կռվում ենք: Մոսկվան հավանաբար վերջին անգամ ստուգեց մեր հաստատակամությունը, ու մեր պատասխանն է նրանՙ դա մեզ համար ընդունելի չէ, դա տանում է Արցախի կորստին եւ սպառնալիք է բուն Հայաստանի անվտանգությանը:

Ու հիմա մենք քսան օր արդեն կռվում ենք, շատ զոհեր ունենք, կռվի դաշտում կորցնում ենք շատ դեպքերում սերունդ դեռ չթողած երիտասարդությանը, իսկ աշխարհն անտարբեր նայում է կամ խառնվումՙ մլուլ տալով, արարողակարգային ինչ-որ ձեւակերպումներով, գործնականում ոչինչի չբերող ինչ-որ կոչերով ու հայտարարություններով:: Մենք մենակ ենք բոլոր մեծ տերությունների շահերին առնչվող թուրքական ներխուժումը Հարավային Կովկաս կասեցնելու մեջ: Այն դեպքում, երբ հենց Ռուսաստանն է արդյունքում դուրս մղվելու Հարավային Կովկասից: Պարզ էՙ բազմաթիվ խնդիրներ ունի ՌԴ-ն, պարզ է ՙ չի ուզում կորցնել ռազմավարական գործընկեր Թուրքիային, ու միջերկրյածովյա նեղուցներով նավերը շարժելու հնարավորությունը, բայց, միեւնույն է, ողջ Հարավային Կովկասում ազդեցություն կորցնելու եւ ռուս-թուրքական շահերի միջեւ այդ պետությունը մի օր պետք է ընտրություն կատարի: Հարցն այն է, որ ընտրությունն ուշացնելովՙ կրկնում է պատմությունը, հայերիս գոյության սպառնալիքը առարկայական դարձնելով: Առայժմ Ռուսաստանը խոսում է Թուրքիայիՙ հակամարտության մասնակցության եւ վարձկան ահաբեկիչներ ուղարկելու անթույլատրելիության մասին: Բայց առարկայաբար չխառնվելովՙ մեծ խաղացողները նաեւ թույլ են տալիս, որ կռվի ելքից հետո կռվին մասնակցած Թուրքիան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափ խցկվի: Իսկ ռուսները դեռեւս գործուն չեն օգտագործում ոչ ՄԱԿ-ում որոշող հինգ երկրներից մեկը լինելու, ոչ Մինսկի խմբիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափի համանախագահ լինելու հանգամանքը, այլ միայն խոսում են ռուսական բազայի ներկայությամբ Հայաստանի օդային տարածքի պաշտպանվածությունից, մեկումեջ էլ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն է զանգում Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերներին, խորաթա անում: Հումանիտար դադարը, որ ձեռք էր բերվել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից, այդպես էլ չգործեց, Արցախիՙ դեպի Հայաստան նայող սահմաններում պպարբերաբար թեժ հրետակոծություն է, արդեն քսան օր մարտի դաշտում մնացած զոհերի պարագան կարող է տարածքը էկոաղետի գոտի դարձնել նաեւ:

Իսկ մեր տղաները, մեր զինուժը մենակ, կյանքի գնով կասեցնում են տանդեմի առաջխաղացումը: Բոլոր դեպքերումՙ զինադադարի հարցն էլ ոչ թե Ադրբեջանի հետ է լուծվելու, այլ Թուրքիայի, Ռուսաստանը, փաստորեն, նրա հետ պետք է պայմանավորվի:

Թուրքիան նաեւ իր դիվանագիտական հնարավորությունները կսկսի բանեցնելՙ խառնվելով հակամարտության լուծմանը: Մեր բարեկամ երկրները միջազգային հարթակներում պետք է օգնեն մեզՙ ապացուցելու Թուրքիայի մասնակցությունն այս օրերի պատերազմին, ու թույլ չտան Թուրքիայինՙ ներգրավվել բանակցային գործընթացում, մանավանդ որ հայկական կողմը բազմապիսի ու բազմաթիվ ապացույցներ ունի ձեռքի տակ:

Իսկ մինչ այդՙ մեր երիտասարդությունը կռվի մեջ անօրինակ սխրանքներ է գործումՙ թվով ու զինտեխնիկայով գերակա թշնամու դեմ ամենաանսպասելի ռազմական հնարքներ բանեցնելով, բայց եւ կյանքը տալով: Մեր բոլորի սրտերը բարակել ենՙ մեր լույս զոհերի պատմություններն իմանալով, անգամ նրանց ազգանունները կարդալիս ենք հուզվում: Միեւնույն ժամանակ թուլանալու իրավունք էլ չունենքՙ ամբողջ աշխարհի հայությունը պետք է բանեցնի իր բոլոր, զուտ հայկական հունարներըՙ մեր հայրենիքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Ուրիշ ժամանակ գլուխ գովում ենք, չէ՞, որ հնարամիտ ենք, այս ենք, այն ենք, ողջ ներուժը մեր պետք է դնենք, նահանջելու տեղ չունենք, ավելի պատասխանատու զգանք բոլորս եւ ամեն մեկս կատարվողի համար հայրենիքում եւ սփյուռքում, թիկունքում երկրի անվտանգությունն է:

Հ.Գ. Երեկ, օրվա վերջում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների հստակեցման համար Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունից էր խոսում: Հուսով էր, որ այդպիսի մեխանիզմներ կգործարկվեն: Բայցՙ վերը մեր պատմած փուլային կարգավորման բաղադրիչ որպես: Տո լավ, է:

Նախորդ գրառումը

Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին. Արցախի ԱԳՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆԱԿ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆԱԿ Է

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական