Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ «ՓՐԿԻՉՆԵՐԻՆ»

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Դեռ ժամանակ կունենանք մեր կորցրած առիթների համար ավաղելու, մեր զոհերի համար ողբալու, մեր սխալները քննելու, գործակալներին ու դավաճաններին երեւան հանելու: Այսօր ժամանակն է արագ, շատ արագ գործելու, մեզ պարտադրված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու, ռազմաքաղաքական սեղմօղակից դուրս պրծնելու: Այսօր ժամանակն է Ռուսաստանի նախագահի, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ համաձայնեցված հայտարարությունը մերժելու, դրա որոշ դրույթներ հակասահմանադրական, հակամարդկայնական հռչակելու: Այդ հայտարարությունը ավելին է, քան պատերազմական կապիտուլյացիան, ավելին է, քան 1921 թ.ի Կարսի տխրահռչակ պայմանագիրը, ավելին է, քան 1923 թ.ին մեզ պարտադրված ստալինյան կարգադրությունըՙ ԼՂԻՄ-իՙ թեկուզ Ադրբեջանի կազմում տեղադրելու մասին:

Այսօր մեր ժողովուրդը, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, ո՛չ է ասում, առ ոչինչ է համարում նախագահ Պուտինի բրոկերությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունը, որն ավելին էՙ քան Մինսկի խմբի համանախագահների մշակած ամենաաննպաստ աշխատանքային փաստաթուղթն անգամ: Ոչ մի պատճառաբանություն, Հայաստանի ներկայիս ղեկավարության նկատմամբ անվստահության ո՛չ մի մթնոլորտ չի կարող Մոսկվային պատրվակ եւ առիթ տալ դաշնակցային իր պարտավորությունները չկատարելու, իր ազդու միջամտությունը «վերջին պահի» թողնելու, աշխարհաքաղաքական ինչ-ինչ հաշիվներով ցեղասպան թուրքերի առաջ մեր դարպասները բացելու, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ փոխօգնության դարավոր, հաճախ անգիր դաշինքը աղճատելու համար: Մենք ենք պահել, ծանրագույն զոհողությունների գնով, ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում եւ իրավունք ունենք պահանջելու փոխադարձ նեցուկ եւ օգնություն: Հետեւաբար մերժում ենք այդ դաշինքի որեւէ խեղաթյուրում, անգամՙ տարընթերցում, ինչպիսին հանդիսանում է ստորագրված ու դեռեւս չվավերացված վերոհիշյալ հայտարարությունը: Մեզ վստահելի դաշնակից է պետք եւ ո՛չ թե «վերջին օրվա փրկիչ»…

Տասաներորդ ժամի մի «փրկիչ» էլ ցցվել է մեր երկրում հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը ամենօրյա «լայվերով» փորձում է համոզել մեզ, որ իր ստորագրած անձնատվական փաստաթուղթը փրկությունը դարձավ մեր երկրի, ժողովրդի եւ «20 հազար զինվորների»: Մինչդեռ հենց այն օրերին, երբ պատրաստվում էր ստորարգել հայտարաությունը, ոչ մի «լայվով» լայեղ չարեց դիմելու իր «սիրած, պաշտած, հպա՛րտ» քաղաքացիներին, լիազորությունը ստանալ նրանցՙ նման քայլ առնելուց առաջ, բուն Արցախի կեսը թշնամուն զիջելուց եւ Հայաստանի հարավից թուրքերին սուվերեն անցուղի տալուց առաջ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Նորօրյա «փրկիչ», որը ամբողջ 2,5 տարի ուներ այս դառնագույն բաժակը ժողովրդի շուրթերից հեռու պահելու, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի ու նրան աջակցողների դավադիր ծրագրերը ուսումնասիրելու եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու համար, փոխանակ երկարուձիգ ամիսների ընթացքում իր «դեմոկրատակա՜ն սխրագործություններով» գլուխ գովելու, Սահմանադրական եւ մյուս դատարանները վարկաբեկելու, «հակակոռուպցիոն պայքարի» անվան տակ բռնոցի ու թռնոցի խաղալու, ազգի փողերով յուրայիններին իր շուրջը պահելու, հինգ անգամ ԱԱԾ պետ փոխելու, Արցախում իշխանական խաղեր տալու եւ, առնվազն, covid-19-ի դեմ թթի օղիով, պինցետներով ու դիմակներով պայքարելու:

Անշուշտ նա ճիշտ էր, երբ պնդում էր, թե իր նախորդները անհրաժեշտը չեն արել երկրի պաշտպանությունը կատարելապես ապահովելու, բանակցային գործընթացը նպաստավոր ուղիով առաջ տանելու համար: Սակայն պետական մարդու, քաղաքականՙ նույնիսկ սիրողական մակարդակի գործչի առաջին պարտականությունն է զգալ վերահաս վտանգը եւ երկիրն ու ժողովրդին ոչ թե պառակտել, այլ նախապատրաստել միասնական դիմադրության: Իսկ չհաջողելու պարագայում հրաժարական ներկայացնել ու տեղը զիջել ավելի ձեռնհաս մարդկանց, անցնցում: Այդպես են վարվում քաղաքակրթված երկրներում բարոյականությունը հարգող գործիչները: Նման պարագայում այդպես են մերժում, արդեն ժողովրդի՛ կամքով, պարտադրվող պայմանները եւ ժամանակ շահելով ազգային ուրիշ գործիչների են հանձնում նման փաստաթղթերը սրբագրելու դժվարին պարտականությունը:

Հիմա ժամանակն է, որ նա հեռանա, ինքնակամ: Մեզՙ ցնցակաթվածի մեջ գտնվող մեր ժողովրդին պետք չեն նոր ցնցումներ: Չենք դիմանա: Մեզ պետք է, շատ շտապ, ազգային միասնականությունը, դիմադրողականությունը ամրապնդող ղեկավար նոր մարմին, որպեսզի փորձենք վերախմբագրել տալ ստորագրված- բայց դեռեւս չվավերացված ու չվավերացվելիք համաձայնագիրը, առաջքն առնել բարոյալքումի, ամբողջական հուսահատության, հայրենալքումի:

Դեռ ուշ չէ, կարող ենք ինչ-որ բան փոխել: Անձնատուր պետք չէ լինել: Համանախագահող մյուս երկրները, եւ առաջին հերթինՙ Ֆրանսիան, դեռ մեր պետքն ունեն բանակցային հարթակը վերականգնելու, իրենց խոսքն ասելու: Ռուսներն անգամ դեռ մեր պետքն են ունենալու ահաբեկչական եռյակից պաշտպանվելու: Դեռ շատ գործեր ունենք անելու: Պայքարը դեռ շարունակվելու է, «գրչով լինի թե թրով»:

Նախորդ գրառումը

Կրեմլում բացատրեցին, թե ինչու ընդունեցին Ադրբեջանի ներողությունները

Հաջորդ գրառումը

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական