Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԲ ԱՎՅԱՆ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

(1937-2021)

Հունվարի 21-ին, Ֆլորիդայում, 83 տարեկանում վախճանվել է ամերիկյան երաժշտական թատրոնի լեգենդար դեմքերից մեկըՙ պարաստեղծ, բեմադրիչ եւ արտադրիչ Բոբ Ավյանը , որը մասնակցել է անցած 60 տարիների ընթացքում Բրոդվեյի մեծագույն երաժշտական բեմադրություններից շատերի ստեղծմանը:

Նա ծնյալ Ռոբերտ Ավետիսյան էր: Ծնողներըՙ Ջոն Համփարը (Հովհաննես Համբարյան) եւ Էսթեր Քելեշյան-Ավետիսյանը, Ցեղասպանության հետեւանքով հաստատվել էին նախ Լիբանանում, ապա տարագրվել ԱՄՆ: Նրանց երեք զավակները մեծացել են Մանհաթընի (Նյու Յորք) բազմամշակույթ եւ արվեստառատ մթնոլորտում: Ութ տարեկան է եղել Բոբը, երբ քույրըՙ Լորան (հետագայումՙ տիկին Նաբեդյան), նրան տարել է Ռուբեն Մամուլյանի «Օքլահո՜մա» ներկայացմանը, որից հետո տղան անվերադարձ «հիվանդացել է» թատրոնի, մյուզիքլի եւ պարարվեստի սիրով: Հաճախել է դաշնամուրի, շեփորի եւ լարային գործիքների դասերի, սակայնՙ ոչ պարի: Ինչպես հետագայում գրել է իր «Պարող մարդը. Բրոդվեյի պարաստեղծի ուղեւորությունը» ինքնակենսագրության մեջ, «Տղաները չպիտի պարեին, հատկապես հայ մշակույթում, բայց ես սիրում էի երաժշտությունը ու հատկապես այն ազատությունը, որը գտնում էի պարի մեջ»:

1954-1959 թթ. Ռոբերտ Ավետիսյանն ուսանել է Բոսթոնի համալսարանում, միաժամանակ շարժումների դասեր առել տեղի բալետի դպրոցում: 1959-1968 թթ. որպես պարող աշխատել է Բրոդվեյի տարբեր թատրոններում, կատարել Ինդիոյի դերը «Վեսթսայդյան պատմության» առաջին բեմադրության մեջ (1960), որին հետեւել են դերեր «Ծիծաղելի աղջիկը» (Բարբրա Սթրեյզանդի խաղարկությամբ), «Սրճարան «Քրոուն», «Հենրի, քաղցր Հենրի» եւ այլ ներկայացումներում: 1967-ին Նյու Յորքում պարող, պարադիր Մայքլ Բենեթի հետ Ավյանը հիմնել են «Մայքլ Բենեթ փրոդաքշընզ» շոու-բիզնեսի ընկերությունը: Ավյանն իրականացրել է պարային ձեւավորումներ բրոդվեյյան մի շարք ներկայացումներումՙ «Կոկո» (մեծանուն Քեթրին Հեփբըրնի դերակատարմամբ), «Խենթություններ», «Ճոճանակ», «Պարասրահ», բեմադրել «Միսս Սայգոն», «Մարթին Գեր» եւ այլ երաժշտախաղեր: Արժանացել է «Անթուանեթ Փերի», «Դրամա դեսք» «Լորենս Օլիվյե» եւ այլ մրցանակների (երբեմնՙ Բենեթի հետ միասին): 1975-ին, Բրոդվեյում Ավյանը եւ Բենեթը ներկայացրել են իրենց կյանքի գլխավոր աշխարհահռչակ «Կորդեբալետ» մյուզիքլը: Սյուժեի հիմքում 17 երիտասարդ պարողների ճակատագիրն է, որոնք հույս ունեն դեր ստանալ մյուզիքլում ու կարիերա սկսել Բրոդվեյում: Միանգամայն նորություն էր մյուզիքլի միջոցով անդրադարձը հանրության կարծրատիպերին, հոմոֆոբիային, տարիքային նախապաշարմունքներին, ռասիզմին: Աննախադեպ էր նաեւ փորձերի միջոցով սյուժեի զարգացումը երաժշտաթատրոնի բնագավառում: 1976-1990 թթ. «Կորդեբալետն» անընդմեջ ներկայացվել է Բրոդվեյի «Շուբերտ» թատրոնումՙ սահմանելով բեմական կյանքի երկարակեցության մրցանիշ: Ներկայացումն արժանացել է ութ «Թոնի» եւ Փուլիցերյան մրցանակների: Մյուզիքլի հիման վրա 1985-ին նկարահանվել է համանուն կինոնկարՙ Ռիչարդ Աթենբորոյի բեմադրությամբ: 2006-ին ներկայացումը վերստին սկսել է ցուցադրվել Բրոդվեյում, Ավյանն այս անգամ հանդես է եկել որպես բեմադրիչ: Ավյանն է արտադրել նաեւ «Երազանքի աղջիկները» մյուզիքլը (1981)ՙ առաջին մյուզիքլն ամբողջովին սեւամորթ արտիստների խաղարկությամբ, որ շահել է վեց «Թոմի» եւ երկու «Գրեմի» մրցանակ:

1987-ին Մայքլ Բենեթի անժամանակ մահից հետո Բոբ Ավյանը որոշ ժամանակ աշխատել է Լոնդոնում, պարային բեմադրություններով համագործակցել մյուզիքլի հսկաների հետ, ինչպիսիք են երգահան Էնդրյու Լյոյդ Վեբերը («Սանսեթ բուլվար») եւ իմպրեսարիո Քամերոն Մաքինթոշը («Միսս Սայգոն», «Ի մի բերելով». գլխավոր դերակատարՙ Ջուլի Էնդրյուս):

«Ես ծնվել եմ պարելու շնորհքով, որն իմ ողջ կյանքը դյութիչ է դարձրել: Այն իմ կյանքում ամեն դուռ բաց է արել: Բարեբախտաբար, խելքս բավականացրել էՙ հետեւելու համար կոչմանս: Ես շատ, շատ բախտավոր եմ»,- մի առիթով ասել է Բոբ Ավյանը:

Նախորդ գրառումը

ԳԱԲՐԻԵԼ ԴԵՎԵՋՅԱՆ, ՊԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լրահոս

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Սամվել Կարապետյանը, Քըրք Քըրքորյանից հետո երկրորդ ամենամեծ բարերարն է. Ռոբերտ Քոչարյան

20/06/2026

Ես նախագահ եղած ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, երբեք չեմ հանդիպել։ Նրան առաջին անգամ հանդիպել եմ նախագահի պաշտոնը թողնելուց...

Շիրակի մարզում գնահատվում է կարկուտի հասցրած վնասի չափը

20/06/2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան...

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի հայց է ներկայացրել

20/06/2026

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

20/06/2026

Քաղաքական ընդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական