Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԲ ԱՎՅԱՆ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(1937-2021)

Հունվարի 21-ին, Ֆլորիդայում, 83 տարեկանում վախճանվել է ամերիկյան երաժշտական թատրոնի լեգենդար դեմքերից մեկըՙ պարաստեղծ, բեմադրիչ եւ արտադրիչ Բոբ Ավյանը , որը մասնակցել է անցած 60 տարիների ընթացքում Բրոդվեյի մեծագույն երաժշտական բեմադրություններից շատերի ստեղծմանը:

Նա ծնյալ Ռոբերտ Ավետիսյան էր: Ծնողներըՙ Ջոն Համփարը (Հովհաննես Համբարյան) եւ Էսթեր Քելեշյան-Ավետիսյանը, Ցեղասպանության հետեւանքով հաստատվել էին նախ Լիբանանում, ապա տարագրվել ԱՄՆ: Նրանց երեք զավակները մեծացել են Մանհաթընի (Նյու Յորք) բազմամշակույթ եւ արվեստառատ մթնոլորտում: Ութ տարեկան է եղել Բոբը, երբ քույրըՙ Լորան (հետագայումՙ տիկին Նաբեդյան), նրան տարել է Ռուբեն Մամուլյանի «Օքլահո՜մա» ներկայացմանը, որից հետո տղան անվերադարձ «հիվանդացել է» թատրոնի, մյուզիքլի եւ պարարվեստի սիրով: Հաճախել է դաշնամուրի, շեփորի եւ լարային գործիքների դասերի, սակայնՙ ոչ պարի: Ինչպես հետագայում գրել է իր «Պարող մարդը. Բրոդվեյի պարաստեղծի ուղեւորությունը» ինքնակենսագրության մեջ, «Տղաները չպիտի պարեին, հատկապես հայ մշակույթում, բայց ես սիրում էի երաժշտությունը ու հատկապես այն ազատությունը, որը գտնում էի պարի մեջ»:

1954-1959 թթ. Ռոբերտ Ավետիսյանն ուսանել է Բոսթոնի համալսարանում, միաժամանակ շարժումների դասեր առել տեղի բալետի դպրոցում: 1959-1968 թթ. որպես պարող աշխատել է Բրոդվեյի տարբեր թատրոններում, կատարել Ինդիոյի դերը «Վեսթսայդյան պատմության» առաջին բեմադրության մեջ (1960), որին հետեւել են դերեր «Ծիծաղելի աղջիկը» (Բարբրա Սթրեյզանդի խաղարկությամբ), «Սրճարան «Քրոուն», «Հենրի, քաղցր Հենրի» եւ այլ ներկայացումներում: 1967-ին Նյու Յորքում պարող, պարադիր Մայքլ Բենեթի հետ Ավյանը հիմնել են «Մայքլ Բենեթ փրոդաքշընզ» շոու-բիզնեսի ընկերությունը: Ավյանն իրականացրել է պարային ձեւավորումներ բրոդվեյյան մի շարք ներկայացումներումՙ «Կոկո» (մեծանուն Քեթրին Հեփբըրնի դերակատարմամբ), «Խենթություններ», «Ճոճանակ», «Պարասրահ», բեմադրել «Միսս Սայգոն», «Մարթին Գեր» եւ այլ երաժշտախաղեր: Արժանացել է «Անթուանեթ Փերի», «Դրամա դեսք» «Լորենս Օլիվյե» եւ այլ մրցանակների (երբեմնՙ Բենեթի հետ միասին): 1975-ին, Բրոդվեյում Ավյանը եւ Բենեթը ներկայացրել են իրենց կյանքի գլխավոր աշխարհահռչակ «Կորդեբալետ» մյուզիքլը: Սյուժեի հիմքում 17 երիտասարդ պարողների ճակատագիրն է, որոնք հույս ունեն դեր ստանալ մյուզիքլում ու կարիերա սկսել Բրոդվեյում: Միանգամայն նորություն էր մյուզիքլի միջոցով անդրադարձը հանրության կարծրատիպերին, հոմոֆոբիային, տարիքային նախապաշարմունքներին, ռասիզմին: Աննախադեպ էր նաեւ փորձերի միջոցով սյուժեի զարգացումը երաժշտաթատրոնի բնագավառում: 1976-1990 թթ. «Կորդեբալետն» անընդմեջ ներկայացվել է Բրոդվեյի «Շուբերտ» թատրոնումՙ սահմանելով բեմական կյանքի երկարակեցության մրցանիշ: Ներկայացումն արժանացել է ութ «Թոնի» եւ Փուլիցերյան մրցանակների: Մյուզիքլի հիման վրա 1985-ին նկարահանվել է համանուն կինոնկարՙ Ռիչարդ Աթենբորոյի բեմադրությամբ: 2006-ին ներկայացումը վերստին սկսել է ցուցադրվել Բրոդվեյում, Ավյանն այս անգամ հանդես է եկել որպես բեմադրիչ: Ավյանն է արտադրել նաեւ «Երազանքի աղջիկները» մյուզիքլը (1981)ՙ առաջին մյուզիքլն ամբողջովին սեւամորթ արտիստների խաղարկությամբ, որ շահել է վեց «Թոմի» եւ երկու «Գրեմի» մրցանակ:

1987-ին Մայքլ Բենեթի անժամանակ մահից հետո Բոբ Ավյանը որոշ ժամանակ աշխատել է Լոնդոնում, պարային բեմադրություններով համագործակցել մյուզիքլի հսկաների հետ, ինչպիսիք են երգահան Էնդրյու Լյոյդ Վեբերը («Սանսեթ բուլվար») եւ իմպրեսարիո Քամերոն Մաքինթոշը («Միսս Սայգոն», «Ի մի բերելով». գլխավոր դերակատարՙ Ջուլի Էնդրյուս):

«Ես ծնվել եմ պարելու շնորհքով, որն իմ ողջ կյանքը դյութիչ է դարձրել: Այն իմ կյանքում ամեն դուռ բաց է արել: Բարեբախտաբար, խելքս բավականացրել էՙ հետեւելու համար կոչմանս: Ես շատ, շատ բախտավոր եմ»,- մի առիթով ասել է Բոբ Ավյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԲՐԻԵԼ ԴԵՎԵՋՅԱՆ, ՊԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական