Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ»

04/06/2021
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

100 տարի առաջ Բեռլինի դատարանը ազատ արձակեց Սողոմոն Թեհլիրյանին

Գերմանական NDR ռադիոն հունիսի 2- ին 15 րոպեանոց հաղորդում հեռարձակեցՙ հիշատակելով Բեռլինում 1921 թվականինՙ 100 տարի առաջ նույն օրը սկսված, Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայիՙ 1921-ի մարտի 15–ի անձրեւառատ առավոտ Բեռլինի Հարդենբերգ փողոցում սպանության գործով դատավարությունը, որ ցնցեց հանրությանը։ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ», մեղադրյալ Սողոմոն Թեհլիրյանի խոստովանությունն այնուհետ հրապարակային դարձրեց կատարողի շարժառիթըՙ անձնական ողբերգություն, որ նույնանում էր մի ողջ ժողովրդի ողբերգությանը, եւ մղումՙ ցեղասպանելու ահասարսուռ վճռի ճարտարապետին ոչնչացնելու նպատակին։ «Դատավարությունը քրեական գործը վերածեց միջազգայինի, մինչ այդ չտեսնված ընթացք ստացավ», որ հաղորդմանը մասնակից Պոտսդամի Լեփսիուս հիշատակի տան ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի կարծիքով, «սենսացիոն» բնույթ ունեցավ։ Նա մի կարեւոր փաստ շեշտադրեցՙ գերմանական գրագրությունը Սողոմոնի անունը «գերմանացրել» էՙ Սոլոմոն դարձրել, որ ճիշտ չէ։ «Դատավարությունը ակամա վերածվեց իրավաքաղաքական նշանակություն ունեցող մի իրադարձության, քանզի առաջին անգամ հրապարակային էր դառնում, որ միջազգային իրավունքը լի է թերի, բաց կետերով»։ Իրավաբանականի ուսանող Ռաֆայել Լեմկինը դատավարությանը ծանոթանում էր մամուլից, հենց դա նպաստեց, որ հստակ ձեւակերպում գտնի մարդկության ամենամեծ ոճրինՙ բնորոշելով այն ցեղասպանություն։ Մեկուկես օր տեւած դատավարությունը, որ ավարտվեց 100 տարի առաջ, երեկՙ հունիսի 3-ին, Սողոմոն Թեհլիրյանիՙ դատարանի դահլիճից ազատ արձակմամբ, հետեւյալ հիմնավորումն ունեցավՙ անմեղսունակ էՙ արարքը կատարելու պահին Թեհլիրյանը հոգեկան խանգարում է ունեցել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԿԻՐԱՌԵՆՔ, ՊԵՏՔ Է ՄԵԶ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԲԱՔՈՒՆ ԵՎ ՍՈՒՄԳԱՅԻԹԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾԱԹԻՎ ՀԱՅԵՐ ԵՆ ԱՊՐԵԼ»

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԾՎԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԾՎԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական