Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱՅ. ԳԱՐԵԳԻՆ Բ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
«ԶԱՐԹՕՆՔ», Բեյրութ
Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսաւ տէրունական աղօթքով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդութեամբ: Ապա վեհափառ Հայրապետը իր խօսքը ուղղեց ներկաներուն.
«Մեծարգոյ նախագահ Հայաստանի Հանրապետութեան,
Յարգելի նախագահող,
Յարգելի պատգամաւորներ եւ ներկաներ,
Հայրապետական մեր օրհնութիւնն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով եւ շնորհաւորում նորընտիր պատգամաւորներիդ: Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին եւ ներքին լուրջ մարտահրաւէրներիՙ յանդիման Ազրպէյճանի կողմից շարունակուող ագրեսիայի ու ծաւալապաշտական նկրտումների։ Հայրենական կեանքում ծառացած հիմնախնդիրները յաղթահարելու համար հրամայական է պետական, քաղաքական գործիչների եւ ողջ հասարակութեան համախմբումը, քաղաքացիական պատասխանատուութեան բարձր գիտակցութիւնը, համընդհանուր զգաստութիւնն ու բարեխղճութիւնը։
Բոլորիս փափագն ու ձգտումն է մեր հայրենիքի անվտանգութիւնն ու առաջընթացը, խաղաղ եւ բարեկեցիկ կեանքի կերտումը, որը մեծապէս պայմանաւորուած է նաեւ օրէնսդիր մարմնի եւ ձեւաւորուելիք կառավարութեան գործունէութեամբ։
Այսօր դուք ստանձնում էք ձեր պարտականութիւններըՙ օրէնսդրական նախաձեռնութիւններով կարեւոր ներդրում բերելու տնտեսութեան շարունակական զարգացման, գիտութեան, կրթութեան, մշակոյթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարութիւնը մեր ինքնութեան ու արժէքների եւ հաստատուն պահելու արդարութիւնն ու իրաւունքը։ «Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամեն ժամ արդարութիւն գործում»,- ասում է Սուրբ Գիրքը (Սաղմ. 105.3)ՙ վկայելով, որ արդարութիւնն ու օրինապահութիւնն են գրաւականը երկրի եւ ժողովրդի բարօրութեան ու հարընթաց բարգավաճման։
Օրէնսդրական ձեր գործունութիւնըՙ արդարութեան եւ իրաւունքի գերա_կայութեամբ, միտուած պէտք է լինի ձեւաւորելու անհրաժեշտ միջավայր ու հնարաւորութիւններ մեր պետութեան հզօրութեան եւ ապահովութեան, մեր երկրի արժանապատիւ կեանքի համար: Այս նուիրական դարաւոր իղձը իրականութիւն դարձնելու ուղին մեր հայրերի պատգամի իրագործումն է, ովքեր ըստ Աւետարանի ուսուցանել են, որ օրէնքն է մարդու համար, եւ ոչ թէ մարդըՙ օրէնքի (հմմտ. Մարկ. 2.27)։
Մեր երկրում տիրող ներկայիս ծանր իրավիճակում եւ տարածաշրջանում առկա բարդ ու դժվարին հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափմանՙ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն։ Մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային եւ հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա:
Առաջնահերթօրէն եւ այս խորհրդարանից, կառավարական համակարգից պիտի սերմանուի սէրը, փոխհասկացողութիւնը, բարի կամեցողութիւնը հասարակութիւնում։ Խորհրդարանական գործունէութեան ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու եւ սխալները շտկելու նպատակով, ծաւալուող բանավէճերըՙ ճշմարտութիւնը գտնելու, ճշմարտութեան հոգով առաջնորդուելու եւ այդ ճշմարտութեան վրայ խարսխելու օրինայարգ հանրային կեանքը եւ պետութեան կենսագործունէութիւնը։
Հայրապետական Մեր յորդորն ենք բերում ձեզ, որ քաղաքական հայեացքների եւ տեսակէտների բազմակարծութեամբ հանդերձ, մեր հայրենիքի եւ ժողովրդի լուսաւոր ապագայի կերտման նոյն ձգտումով աշխատէք համախումբՙ մեր պետութեան անսասանութեան, ներքին ու արտաքին մարտահրաւէրների յաղթահարման, արտագաղթի կանխման, սփիւռքի հետ կապերի ու գործակցութեան առաւել արդիւնաւորման ջանքերով: Ամուր պահէք հաւատարմութիւնը մեր հոգեւոր եւ ազգային արժէքներին, հայրենիքի գերագոյն շահերին, մեր սուրբ նախնեաց եւ հայրենեաց պաշտպան նահատակ զաւակների հաւատին ու նուիրական տեսիլքին, որպէսզի ազգովի ունենանք շնորհն ու զօրութիւնը կերտելու մեր պետութեան եւ հայրենական կեանքի զարթօնքը։
Մեր Սուրբ Եկեղեցին բոլոր ժամանակներում առաջնորդել է մեր ժողովրդին հոգու փրկութեան, մտքի լուսաւորութեան, ազգային կեանքի վերելքի, նաեւ օրհնել ազատագրական պայքարները, սատարել պետականութեան վերահաստատման մաքառումներին։ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տեսլականով միշտ իր ձայնն է բարձրացնում հայրենիքի համար վտանգաւոր ընթացքների, ազգային ինքնութեան սպառնալիքների, մեր ժողովրդի իրաւունքների ու արժէքների ոտնահարման դէմ։
Հաւատարիմ իր կոչմանըՙ մեր Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի տէրունապատուէր իր առաքելութիւնըՙ զօրակից ու օգտակար լինելով հայրենաշէն ու ազգաշահ բոլոր ջանքերինՙ ի սէր մեր ժողովրդի եւ պետութեան։
Աղօթում ենք, որ Աստուած իմաստութիւն պարգեւի եւ աջակից լինի ձեզ ձեր գործունէութեան մէջ, որպէսզի Ազգային ժողովի առաքելութիւնը արգասաւորուի ցանկալի արդյունքներով` յանուն հայրենիքի առաջընթացի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու արժանապատիւ կեանքի: Բարի եւ օրհնեալ ընթացք Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքներին»։
Նախորդ գրառումը

ԶԱՏՈՒՄ ԵՎ ԳԾՈՒՄ. ԱՌԱՋԱՐԿ

Հաջորդ գրառումը

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԼԻՆԵԼՈՒ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԼԻՆԵԼՈՒ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական