Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

9 օգոստոս 2021թ.

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր շնորհավորանքներն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ։ Սա ինքնին դրական ձեռքբերում էՙ հաշվի առնելով երկրի ներքաղաքական անկայունությունը եւ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները։

Հայկական սփյուռքը Հայաստանի ապագայով մտահոգ բարեկամ ժողովուրդների հետ միասին ողջունում է ընտրությունների միջոցով երկրում բնականոն կյանքի աստիճանական վերադարձը։ Սա կարեւոր նախապայման է հյուծիչ պատերազմից եւ ներքաղաքական լարվածությունից հետո վերականգնվելու եւ հարյուրավոր հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու աշխատանքները շարունակելու համար։

Թեեւ Հայաստանի ժողովուրդն իր քվեարկությամբ կողմ է արտահայտվել կայունությանը եւ խաղաղությանը, Հայաստանի նոր կառավարությունը ստիպված է լինելու առերեսվել հետպատերազմյան դժվարությունների ու ազգային անվտանգության սպառնալիքների հետՙ պայմանավորված Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակով։

Մենք հուսով ենք, որ այս պայմաններում ձայների մեծամասնությունը ստացած վարչապետն ու իր կառավարությունը վճռական կգտնվեն երկրի զարգացման ճանապարհին տեղական եւ միջազգային լավագույն մասնագետներին ընդգրկելու գործում։ Իրապես, այսօր Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մեծապես կախված են առաջիկա ամիսներին եւ տարիներին կայացրած կարճաժամկետ որոշումներից եւ երկարաժամկետ հանձնառությունից։

Այս առումով, Սփյուռքի համայնքների, քաղաքացիական հասարակության, եկեղեցու ու այլ կառույցների մասնակցությունը եւ համախմբումն ամուր հիմք կլինեն գալիք դրական փոփոխությունների համար։

Այս նպատակին հասնելու համար մենք ակնկալում ենք, որ Հայրենիք-Սփյուռք համագործակցության, համատեղ աշխատանքի եւ երկխոսության համար կստեղծվեն ավելի հստակ եւ անմիջական մեխանիզմներՙ հնարավորություն տալով օտար երկրներում ապրող Հայաստանի քաղաքացիներին նշանակվել պետական բարձր պաշտոններում (ինչը ենթակա է խորհրդարանի հաստատմանը)։ Օրինակՙ Հայաստանում մեկ տարվա մշտական բնակությունը կարող է նվազագույն անհրաժեշտ շեմ լինել պետական պաշտոններում նրանց նշանակման համար։

Ցավալիորեն, այսօր Հայաստանը բախվել է մոտալուտ ժողովրդագրական աղետի։ 44-օրյա պատերազմը եւ արտագաղթի ահագնացող տեմպերը եւս մեկ հարված էին մեր Հայրենիքի ժողովրդագրական վատթար վիճակին, ինչի հաղթահարման համար անհրաժեշտ են համապարփակ քայլերՙ ապահովելու Հայաստանի ժողովրդագրական կենսունակությունը։

Այսօր, առավել քան երբեւէ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա ժողովրդավարական չափանիշներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, ապահովի դատական համակարգի անաչառությունը, պաշտպանի սեփականության իրավունքն ու իրականացնի թափանցիկ ու ազատ տնտեսական քաղաքականություն։

Միեւնույն ժամանակ, հարկավոր է ներդնել ավելի արդյունավետ կարգավորումներ տնտեսության մեջՙ հակազդելու ազգային անվտանգության այն սպառնալիքներին, որոնք սերում են ներկայիս տնտեսական վարչարարությունից։ Առաջին քայլերից կարող է լինել քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի սեփականության իրավունքի սահմանափակումները։

Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի իրականցնել հայկական քաղաքակրթության պահպանման սրբազան առաքելությունըՙ զուգահեռ պաշտպանելով ու զարգացնելով հայկական ինքնության հիմնասյուներըՙ լեզուն, մշակույթը, կրթությունը եւ եկեղեցին։

ՀԲԸՄ-ն պատրաստ է իր ողջ կարողությունները ծառայեցնել այս նպատակներին հասնելու համար։ Մենք կշարունակենք մեր առաքելությունըՙ օգնելով վերակառուցել ավելի անվտանգ եւ ծաղկուն ապագա։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ հավաքագրելու ՀԲԸՄ աշխարհասփյուռ անդամներին եւ բոլոր հնարավորություններըՙ օգնելով իրացնելու այն ներուժը, որը առկա է յուրաքանչյուր հայ մարդու մեջՙ պետական ծառայողներից եւ գործարարներից մինչեւ երիտասարդներ եւ հասարակության այլ անդամներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՂՋ ՀՄԱՅՔԸ

Հաջորդ գրառումը

ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ ԱԺ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ ԱԺ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

2026 թվականին կառավարությունը 65 տարեկանից բարձր անձանց համար առողջության ապահովագրության փաթեթ ձեռք կբերի. Փաշինյան

16/10/2025

Մենք շարունակում ենք կենսաթոշակների բարձրացման քաղաքականություն վարել, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ 2026...

ԿարդալDetails

Անվստահության քվեները չբավականացրին. Լեկորնյուն կշարունակի պաշտոնավարել

16/10/2025

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ. Նիկոլ Փաշինյան

16/10/2025

Թեհրանում բացվելու է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը

16/10/2025

Իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է. Իոաննիսյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական