Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ ԱԺ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում թեեւ լայնախոհ մտածողություն առկա է եղել միշտ, մենք շատ ավելի հանդուրժող ենք եղել, քան հետխորհրդային շատ երկրների քաղաքացիները, ու դա մղել է մեզ ամեն տեսակ պարտադրանքի դեմ ներքին բողոքի: Բայց նաեւՙ մասնատվածության է տարել, քանի որ ամենքս մեր տեսակետն ենք պնդել, ինչպես ժողովուրդն է ասումՙ հինգ հոգով յոթ կուսակցություն ենք ստեղծել: Ինչպես տեսնում եքՙ ժողովրդի ասածի մեջ ամեն բան արտացոլված է: Բայց որ մասնատվածությունը, հանրությունը սեւ-սպիտակի բաժանելու քաղաքական աճպարարությունը կհավաքի այնպիսի խորհրդարան, որտեղ միայն պատերազմներ են սպասվում, սա արդեն թշնամու արածի է նման: Իրոքՙ թշնամու երազանք է, որ հայոց խորհրդարանն ի վիճակի չլինի միասնական որոշումներ կայացնելու, խորհրդարանի ամբիոնը վերածվի կոշտ դիմակայության գործիքի, իսկ հայոց խնդիրներն այդ ընթացքում մնան թշնամու, ռազմավարական իբր գործընկերոջ եւ ում ասես հայեցողությանը: Ապացույցը ընդդիմության քվոտայով ԱԺ փոխխոսնակի ընտրությանՙ ամոթալիորեն ձգձվող գործընթացն էր, երբ ընդդիմության թեկնածու, դաշնակցական Իշխան Սաղաթելյանի ընտրությունը վերածվել էր մանր վրեժխնդրությունների ցուցադրման ակտի: Անկախ նրանից , թե երկու ընտրության դեպքում էլ իշխանական, թե՞ ընդդիմադիր թեւերից էին փչացնում-անվավեր դարձնում քվեարկության համար պակասող անհարժեշտ քվեաթերթիկները:

Ի դեպՙ դա կարող էր անել իշխանական խմբակցությունըՙ այսպիսով վրեժ լուծելով հետպատերազմյան ողջ ընթացքում Սաղաթելյանի կոշտ ու երբեմն կարմիր գծերն անցնող որակումների համարՙ հանդեպ իշխանությանը, հնարավորինս վիրավորող-նվաստացնող դարձնելով ընտրության գործընթացը: Եւ , ինչու չէ, դա կարող է անել ընդդիմությունը, որի մեծ թեւում հենց կան իրար բախվող հավակնություններ, էլ չասածՙ փոքր խմբակցության, որի նախապես, մինչեւ ընտրությունները դրսեւորած հավակնությունները, անշուշտ, խորքային հակադրության առումով էլի պահպանված կլինեն, չնայած արտաքուստ երկու խմբակցությունների հաշտ կեցվածքին:

Այսպես թե այնպեսՙ երկու օր տեւած սաղաթելյանական ընտրության տեսարանը ճնշող էր, անգամ տղայականՙ հենց իշխանական խմբակցության կողմից, որը, փոխանակ ամեն ինչ արագացներՙ ողջ խմբակցությամբ եւ, ինչպես ասում են, առանց բազարի քվեարկելով ընդդիմության թեկնածուի օգտին, որ իրոք երկրին ներկայացող խնդիրներին շուտ ձեռնամուխ լինեն, տղայական մոտեցմամբ մաթեմատիկական հաշվարկներ էր անում, գումարում-հանում. Այ մարդ, դուք ձեր խմբակցության ներկայացուցիչը չեք միայն, որ ողջ օրը մենք-դուք եք անում, դուք երկիր եք ներկայացնում, նույնը կարելի է ասել ընդդիմությանը: Ինչո՞ւ եք թշնամուն ուրախացնում, թե՞ այս խորհրդարանն այլեւս ուղղակի ձեր ներքին առճակատման զենքն է եւ ոչ մի հարց չի լուծելուՙ անգործության մատնվելով եւ իրար դեմ կռվի դաշտ հիշեցնելով, նախկին ու ներկա անելով:

Շնորհավորում եմ Ազգային ժողովին, երրորդ փորձից հետո, ԱԺ նիստի 5-րդ օրը կարողացավ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ընտրել ԱԺ փոխխոսնակ, եւ առհասարակՙ հինգ օրում կարողացավ ընդամենն ընտրել ԱԺ խոսնակ եւ երեք փոխխոսնակ/Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Արշակյան, Իշխան Սաղաթելյան/ եւ վերջապես ձեռնամուխ եղավ օրակարգի հաջորդ հարցինՙ ԱԺ հանձնաժողովների ձեւավորմանը: Ի դեպ արդեն ներկայացված իշխանական նախագծով 12 հանձնաժողով է առաջարկվումՙ օրենքով նախատեսված առավելագույն թվով, հանձնաժողովներից մեկի լիազորությունները բաշխելով երկու հանձնաժողովումՙ մինչ այս եղած մեկի փոխարեն: Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծում, որն իշխանությունը չի նախատեսում:

Երեւում էՙ հիմա էլ շատ երկար հանձնաժողովներ են ձեւավորելու, ու այս տեմպերով աշխատող Ազգային ժողովը շուտ ձեռնամուխ չի լինի կառավարության կառուցվածքի փոփոխության հարցին, որ հետո էլ ժամանակին կառավարության ծրագիր քննարկի:

Հ. Գ.- Ընդդիմությանՙ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու առաջարկի քննարկումն Ազգային ժողովում մի անգամ եւս վեր հանեց Արցախի հարցի հետ կապված իշխանության եւ ընդդիմությանՙ տրամագծորեն հակառակ մոտեցումները: Ընդդիմությունը համարում է, որ Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը կցուցադրի մեր պետության վերաբերմունքըՙ հանդեպ Արցախը, նրա խնդիրների առաջնահերթությունն ու մեսիջ կլինի միջազգային հանրությանը, որ Արցախի հետ կապված մշտական քննարկումներով Հայաստանը հետապնդելու է Արցախի հարցի հայանպաստ լուծումը բոլոր խողովակներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական