Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԵՐԱՑԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ: ՆԿԱՐԻՉ ՎԱՀՐԱՄ ԳԱՅՖԵՃՅԱՆ»

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թ. հուլիսի ամսին հայ արվեստագիտության անդաստանը հարստացավ եւս մեկ կարեւոր եւ սպասված պատկերագիրք-հետազոտությամբ. լույս տեսավ հայ արվեստաբանության երախտավոր Էլեն Գայֆեճյանի «Վերացականության ակունքներում: Նկարիչ Վահրամ Գայֆեճյան» վերնագրով հեղինակային շքեղ հրատարակությունը, որը նվիրված է իր հորՙ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ եւ վաստակավոր մանկավարժ Վահրամ Գայֆեճյանի արվեստի վաղ շրջանի սակավ հայտնի էջերից մեկին: Այն ներկայացնող շուրջ յոթ տասնյակ գունագեղ «մանրանկար» գրաֆիկական շարքըՙ «Դեկորատիվ մոտիվները» եւ «Գունային կոմպոզիցիաները», նկարիչը ստեղծել է 1902-1907 թթ., Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում ուսանելու տարիներին, երբ նա, հայտնվելով ռուսական ավանգարդային խմորումների կիզակետում ու դրանց մասնակիցը դառնալով, տարված էր գեղարվեստական նոր արտահայտչալեզվի որոնումներով: 20-րդ դարի հայ գեղանկարչության հիմնադիրներից մեկը հանդիսացող Վահրամ Գայֆեջյանի արվեստի այս կողմը քչերին է հայտնի, ուստի պատկերագիրքը մի շարք բացահայտումներ է պարունակում եւ լույս սփռում թե՛ նկարչի ստեղծագործության, թե՛ իր ժամանակի գեղարվեստական կյանքի ամենահետաքրքրական ու հարուստ էջերից մեկի վրա:

Հասկանալու համար այս պատկերագրքի եւ նրանում ներկայացված ստեղծագործություններիՙ ինքնին գեղարվեստական մեծ արժեքից զատ նաեւ պատմական նշանակությունը, պետք է դրանք դիտարկել հայ կերպարվեստի պատմության կարեւորագույն փուլիՙ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի համատեքստում, երբ այն, տեւական անկումից հետո, վերելք ապրեց եւ ներգրավվեց համաեվրոպական արդիական գեղարվեստական գործընթացում: «Ընդամենը մի երկու-երեք տասնամյակների ընթացքում անսպասելիորեն հայտնվեց հրաշալի գեղանկարիչների մի մեծ խումբ, որը ոչ միայն հաղորդակից դարձավ համաեվրոպական գեղարվեստական ընթացքին, այլեւ ոմանք էլ նույնիսկ հայտնվեցին նորագույն ժամանակների ամենաառաջավոր որոնումների հունում: Նրանցից էին Վ. Սուրենյանցը, Ա. Աղաջանյանը, Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադեւոսյանը, է. Շահինը, Գ. Յակուլովը, Մ. Սարյանը, Հ. Կոջոյանը, Վ. Գայֆեջյանը, Ա. Առաքելյանը, Հ. Տեր-Թադեւոսյանը, Ե. Քոչարը, Ա. Բաժբեուկ Մելիքյանը եւ մի շարք ուրիշներ: Հայ ականավոր վարպետների այդ խմբում Վ. Գայֆեջյանը առանձնահատուկ տեղ է գրավում, իսկ այն ժամանակվա հայ արվեստի մեջ նրա ներդրումը յուրօրինակ է: Եվ ահա թե ինչու:

Այդ սերնդի գրեթե բոլոր նկարիչները, ընդսմին Վ. Գայֆեջյանը, ձեւավորվել էին ռուս արվեստի միջավայրում, որը դարասկզբին իր երկու գեղանկարչության կենտրոններ Պետերբուրգում եւ հատկապես Մոսկվայում ապրում էր բացառիկ վերելքի ժամանակաշրջան: Եվ XX դարի երկրորդ տասնամյակի սեմին Մոսկվան Փարիզի հետ մեկտեղ հանդիսանում էր գեղարվեստական ավանգարդի ընդունված եւս մի եռացող կաթսա: Այստեղ ընթանում էին գեղանկարչության հնարավորությունների ընդլայնման նոր ուղիների եռանդուն որոնումներ, որոնք հանգեցրին վերացական արվեստի գեղարվեստական համակարգի ձեւավորմանը:

Ուշագրավ է, որ այդ ժամանակաշրջանում հայ նկարիչների շարքում գեղանկարչության արտահայտչական հնարավորությունների որոնումներում ամենաարմատականը Վ. Գայֆեջյանն էր: Արդեն իսկ 1900-ական թվականների երկրորդ կեսին երիտասարդ նկարիչը մոտենում է վերացական արվեստի սկզբունքներին: Այդ առաջին տասնամյակի վերջին ստեղծած «Դեկորատիվ մոտիվների» եւ «Գունային կոմպոզիցիաների» մեծ շարքը փաստորեն իրենից ներկայացնում է նորագույն ժամանակի գեղանկարչության մեջ վերացական արվեստի ոլորտի առաջին փորձերից մեկը», գրում է Վ. Գայֆեճյանի նվիրյալ աշակերտ, նշանավոր նկարիչ եւ արվեստաբան Նիկոլայ Քոթանջյանը :

«Մի շարք հանգամանքների բերումով, Գայֆեճյանիՙ վերացական արվեստի ակունքներում կանգնած 1900-ական թվականների ավանգարդային այս որոնումները տակավին անծանոթ էջ են եվրոպական արվեստի զարգացման համատեքստում: 1960-ական թվականներից, այսպես կոչված «ձնհալի» բերումով, երբ հնարավոր դարձավ նախկինում արգելված եւ անգամ հալածված արվեստի ճանաչումը, Գայֆեճյանի «Դեկորատիվ մոտիվներ» եւ «Գունային կոմպոզիցիաներ» կոչվող այս նախաաբստրակցիաների հայտնվելը երեւանյան ցուցահանդեսներում անմիջական ազդեցություն գործեց ազգային գեղանկարչության հետագա զարգացման վրա եւ դարձավ արվեստի գեղագիտական վերարժեւորման խթան եւ յուրօրինակ խմորիչ, որն աճեցրեց հիանալի հայ արվեստագետների մի ողջ աստղաբույլ»,- գրում է Էլեն Գայֆեճյանը հիշյալ պատկերագրքում:

Պատկերագիրքը հագեցած է Վ.Գայֆեճյանիՙ Հայաստանի ազգային պատկերասրահում եւ մասնավոր հավաքածուներում պահվող, մինչ օրս հայտնի «Դեկորատիվ մոտիվների» եւ «Գունային կոմպոզիցիաների» ամբողջական պատկերազարդ գիտական կատալոգով, Էլեն Գայֆեճյանի հեղինակած ծավալուն վերլուծական հոդվածով, նկարչի կյանքի ու ստեղծագործության տարեգրությամբ (բոլորըՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն), ինչպես նաեւ նշված ստեղծագործություններին վերաբերվող թե՛ իրենց ժամանակի, թե՛ մեր օրերի քննադատական հոդվածներով, մամուլի եւ լայն հանրության արձագանքներով, որոնք, ինչպես գրքի հեղինակն է նշում, շարադրված են ժամանակագրական հաջորդականությամբՙ թույլ տալով ընթերցողին նաեւ հետեւել ժամանակի ընթացքում հանդիսատեսի հայացքի զարգացումը, որոնց թվում են Ս. Գորոդեցկին, Գ.Գյուրջյանը, Լ.Ռեմպելը, Ս.Ստեփանյանը, Ե.Մարտիկյանը, Ե.Քոչարը, Ռ.Արամյանը, Մ.Միքայելյանը, Հ.Իգիթյանը, Ռ.Դրամբյանը, Բ.Քոլոզյանը, Շ.Խաչատրյանը, Հ.Հակոբյանը, Ի.Կուրցենսը, Ն.Քոթանջյանը, Հ.Զարդարյանը, Ռ.Ադալյանը, Ա.Չիֆլիկյանը, Կ.Միքայելյանը, Ի.Դրամբյանը, Պ.Հայթայանը, Վ.Լեբեդեւան, Ա.Աղասյանը, Հ.Մարանջյանը, Գ.Քոթանջյանը, Ռ.Անգալադյանը, Լ.Սարգսյանը: Ըստ էության, պատկերագիրքը ոչ միայն կարեւոր նշանակություն ունի որպես Վ. Գայֆեճյանի այս բացառիկ երկերիՙ «Դեկորատիվ մոտիվների» եւ «Գունային կոմպոզիցիաների» ամբողջական, մանրակրկիտ գիտական կատալոգ, այլեւ, իր տեքստային մասով, այն ասես այդ գործերի ստեղծման գեղարվեստական, պատմամշակութային, փիլիսոփայական-գեղագիտական համատեքստի մի ողջ հանրագիտարան լինի: Ուստի այն օգտակար եւ հետաքրքրական է ոչ միայն մասնագետներին, այլեւ հայ եւ համաշխարհային ավանգարդ արվեստով հետաքրքրված ընթերցողներին:

Ավելացնենք, որ պատկերագիրքը պարունակում է 100-ից ավել բարձրորակ գունավոր վերատպություններ եւ բաղկացած է 504 էջից: Գրքի գիտական խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանը : Այն տպագրված է «Հայագիտակ» հրատարակչության տպագրատանը, ընդամենը 50 տպաքանակով եւ համարվում է «կոլեկցիոն» թողարկում, ուստի վաճառքի ենթակա չէ եւ ընթերցողին արդեն իսկ հասանելի է Երեւանի գրադարաններում:

ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՎԻՂ ԳՅՈՒՄՐԻԻՆՙ ՀԱԼԼԵ ՔՈՒՅՐ-ՔԱՂԱՔԻՑ

Հաջորդ գրառումը

Էրդողան․ Թուրքիան կարող է բանակցություններ սկսել թալիբների հետ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Էրդողան․ Թուրքիան կարող է բանակցություններ սկսել թալիբների հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական