Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՄՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու տարվա դադարից հետո, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2019-2020 թվականների ստեղծագործությունների ամենամյա հերթական մրցանակաբաշխությունը: Այն իրականացվում է 1990-ականների կեսերից, բացառությամբ վերջին երկու տարիների,ինչին խանգարեց համավարակը: Այս տարի մրցանակաբաշխությունը իրականացվելու է թվով վեց` գրականություն , կերպարվեստ , թատերական արվեստ , հայագիտություն , լրագրություն , գեղարվեստական լուսանկարչություն անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կտրվի 1500 դոլարին համարժեք ՀՀ դրամ: Դրամական պարգեւները տրամադրելու է Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչության «Շաքե Ղազարյան» հիմնադրամը:

Հայաստանի ԹՄՄ վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանի խոսքով մրցանակաբաշխության գլխավոր նպատակը մշակույթի ասպարեզում գործունեություն ծավալողներին խրախուսելը եւ որոշակի հնարավորություններ ստեղծելն է, մասնավորապես այն դժվար պայմաններում, որում այսօր մեր երկիրը գտնվում է:

Մրցույթի մասնակիցների հեղինակած աշխատանքների ընդունումը մեկնարկում է օգոստոսի 20-ից եւ տեւելու է շուրջ մեկ ամիս` մինչեւ սեպտեմբերի 20-ը: Աշխատանքները պետք է ներկայացվեն Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ժամը 11-00-ից մինչեւ 16-00, բացառությամբ շաբաթ եւ կիրակի օրերի:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետից հետո, իրենց գործում փորձառու եւ ճանաչված մասնագիտական ժյուրիի անդամները կկատարեն աշխատանքների համապատասխան վերլուծություն եւ կորոշեն հաղթողներին:

Թեքեյան մշակութային միության մրցանակակիրներ են եղել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են օրինակ` Սիլվա Կապուտիկյանը, Ջիվան Գասպարյանը եւ մեծանուն այլ հայեր: Սակայն եղել են դեպքեր, երբ մրցանակը բաժին է հասել երիտասարդ ստեղծագործողների, որոնք հետագայում լավագույնս են դրսեւորել իրենց: Տարիքային առումով եւ սեռային պատկանելիության տեսակետից նախապատվություններ չեն լինում:

«Թեքեյան մրցանակաբաշխության գլխավոր նպատակը` աշխատանքը գնահատելը եւ խրախուսելն է»,- նշում է Ռուբեն Միրզախանյանը: Վերջինիս խոսքով այս մրցանակաբաշխությանը մասնակցում են ինչպես հայաստանցի, այնպես էլ սփյուռքում ապրող արվեստագետներ:

Երկար տարիներ ի վեր ամեն տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը արդեն մեծ ճանաչում ու հեղինակություն է վայելում եւ մշակութային մրցանակաբաշխությունների մեջ գրավել է իր արժանի տեղը: Սրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Թեքեյան մշակութային միության վարչությունը ժյուրիի մասնագիտական կարծիքի որոշման եւ գնահատանքի վրա ոչ մի կերպ ազդեցություն չի ունեցել :

«Լինում են դեպքեր, երբ ստեղծագործողը մրցանակակիր դառնալուց տարիներ հետո, ներկայացնում է իր ստեղծած մի նոր աշխատանք: Այս տարիների ընթացքում չենք հանդիպել բացասական կարծիքների մրցանակաբաշխության անցկացման բովանդակային մասի վերաբերյալ: Կարելի է ասել, որ իր պահանջների տեսակետից մրցանակաբաշխությունը շատ դեմոկրատական եւ արդար է»,- նկատում է Ռուբեն Միրզախանյանը: ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Հաջորդ գրառումը

ՏԱՎԻՂ ԳՅՈՒՄՐԻԻՆՙ ՀԱԼԼԵ ՔՈՒՅՐ-ՔԱՂԱՔԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՎԻՂ ԳՅՈՒՄՐԻԻՆՙ ՀԱԼԼԵ ՔՈՒՅՐ-ՔԱՂԱՔԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական