Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԻԹԵՐ ՆԱՃԱՐՅԱՆԻ «ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ» ՆՈՐ ՀԱՏՈՐԸ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն վերնագրված է «Երկուսով աստվածային սիրո հանդեպ» (Mutual in love Divine) եւ բաղկացած է հիվանդությունների եւ մահվան թեմաների շուրջ հյուսված 16 գլուխներից կամ դրվագներից: Պատմությունն սկսվում է հեղինակի մանկությունից, երբ նա հաշմանդամ հորն է խնամում եւ աղոթում, մոմ վառելով, որ նա ապաքինվի, եւ ավարտվում է Հայաստանում 1988-ի երկրաշարժիՙ «պատմության այդ մղձավանջային» իրադրության զոհերով: Նաճարյանը խիստ պատկերավոր նկարագրություններով է ներկայացնում փրկարարների եւ հարազատների փնտրտուքները: Այն հիշեցնում է նրան իր ծնողների վերապրողներՙ այսինքն «մահվան համը» տեսածներ լինելը: «Կոտորածներից հետո» գլուխը պատմում է ընտանիքի անդամներիՙ զոհվածների եւ վերապրածների մասին, որտեղից տեղեկանում ենք, որ «տատիկի աղավաղված դեմքը իր մայրը չի կարողացել հիշել» եւ «Պողոս հորեղբոր գերեզմանն էլ գտնվում է Հալեպի եւ Դամասկոսի միջեւ ընկած սիրիական անապատի մեջ մի վայրում»: Ծանոթ մարդկանց մահվան կամ ինքնասպանության դրվագները բավական շատ են գրքում: «Մահվան թեման որպես գրական նյութ նորություն չէ, սակայն նորությունը հեղինակի խիզախությունն է դիմագրավելու իր ընտանիքի այդ սեւ էջերը, եւ թղթին հանձնելու իր վճռականությունը», գրում է գրախոսող Արփի Կարաֆյանը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Նա մեզ հիշեցնում է հեղինակի մոր գանգատներն այն մասին, որ որդինՙ Փիթերը, միայնակ է, ամուսնացած չէ, եւ «մեկ փող չբերող գործիցՙ նկարչությունից անընդհատ անցնում է մեկ այլ փող չբերող գործիՙ գրելուն»: Զարուհի մոր երկարամյա նվիրվածությունը որդուն եւ ընտանիք կազմելու նրա հորդորները լավագույն ձեւով են ներկայացվել գրքում որպես «մղձավանջի» եւ «մենակության» դեմ պայքարելու պարտադիր միջոցի: «Դրան նպաստում է նաեւ Նաճարյանի պատմելաոճի կախարդական հմայքը», եզրակացնում է գրախոսողը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան սկսել է Աֆղանստանից 600 զինվորականների դուրսբերումը

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը Կը նշէ Իր Հիմնադրութեան 55-ամեակը

09/05/2025

Ներկայութեամբ Հ.Բ.Ը.Մ.-ի Նախագահ Սամ Սիմոնեանի Այս տարի Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը կը նշէ իր հիմնադրութեան՝ որպէս Գանատահայոց առաջին վարժարանը...

ԿարդալDetails

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տնօրենը կոչ է արել Հռոմի Պապին կանգնել Հայաստանի կողքին

08/05/2025

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

08/05/2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը

08/05/2025

Վատիկանը նոր Պապ է ընտրել

08/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական